ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 1 » Հոլանդական տեխնոլոգիաներով Գողթի վարդեր՝ դեպի Ռուսաստան, Վրաստան ու Բելառուս
17:35
Հոլանդական տեխնոլոգիաներով Գողթի վարդեր՝ դեպի Ռուսաստան, Վրաստան ու Բելառուս

Կառավարությունը որոշեց աջակցել եւս մեկ ընկերության

Կառավարությունը երեկվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքը, որոշեց «Էկոտոմատո» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 15—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ—ի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2015թ. մայիսի 15—ը։
Մինչ ընկերության ներդրումային ծրագրին հակիրճ անդրադառնալը, նշենք, թե այդ ինչ ապրանքների մասին է խոսքը, որի հետ կապված գործադիրը որոշել է աջակցել ընկերությանը։ Ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը (կառավարությունը կշարունակի իր պարտավորություններն իրականացնել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը), ընկերության կողմից ներմուծվող ապրանքներից են ջերմոցների արտաքին ապակիները (հոլանդական, ռուսական, չինական եւ ուկրաինական ծագման), տաքացուցիչ, օժանդակ սարքավորումներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար՝ լրակազմով, բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները եւ համանման այլ հարմարանքներ, ոռոգման համակարգ՝ իր ամբողջ լրակազմով, սառնարանային սարքավորումներ՝ դարձյալ լրակազմով, օդի խոնավացման սարքավորում՝ լրակազմով, ջրի մաքրման սարքավորում՝ լրակազմով, գազերի մաքրման սարքավորում՝ լրակազմով, փաթեթավորող սարքավորում՝ լրակազմով եւ այլն։
«Էկոտոմատո» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 2 հա մակերեսով բարձր կարգի վարդերի աճեցման համար ջերմոցային տնտեսություն՝ հագեցած հոլանդական «Դալսեմ» ընկերության տեխնոլոգիաներով։ Ցայսօր իրականացված ներդրումների չափը 2.9 մլրդ դրամ է, որոնք ուղղվել են համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը։ Գործունեության հետեւանքով ստեղծվել է մոտ 40 աշխատատեղ՝ 100 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Այս տարի արդեն ընկերության կողմից աճեցվել է մոտ 950 մլն դրամի վարդ, որից արտահանումը կազմել է մոտ 650 մլն դրամ։ Եվ վարդերն, ի դեպ, արտահանվել են Ռուսաստան, Վրաստան, Բելառուս։ Ընկերությունը, ըստ Տ. Դավթյանի, կանգ չի առնի եւ այլ քայլեր էլ կձեռնարկի։ Օրինակ, նախատեսում է ընդլայնել վարդերի ջերմոցային տնտեսությունը՝ կառուցելով եւս 3 հա ջերմոցային տնտեսություն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 7.14 մլրդ դրամի չափով, որից մոտ 6.14 մլրդ դրամը ուղղված կլինի հոլանդական սարքավորումների ձեռքբերմանը։ Սրա արդյունքում կկրկնապատկվեն արտադրական հզորությունները, որն իր հերթին կնպաստի նաեւ արտահանման ծավալների կրկնակի աճին։ «Ընկերությունը, ներկայիս 40—ի փոխարեն, աշխատատեղերի քանակը կհասցնի մինչեւ 60—70–ի եւ կապահովի 107 հազ. դրամ միջին աշխատավարձ՝ 100 հազ. դրամի փոխարեն»,–նշեց Տ. Դավթյանը։
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, եւ ծրագիրը կսկսվի հաջորդ տարվա 1—ին կիսամյակի ընթացքում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 827 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024