ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 1 » Կիպրոսի նախագահության հանգույցը /ԵՄ—ը կոչ է անում՝ այն պետք է հարգվի բոլորի կողմից/
17:55
Կիպրոսի նախագահության հանգույցը /ԵՄ—ը կոչ է անում՝ այն պետք է հարգվի բոլորի կողմից/

Հուլիսի 1—ին Կիպրոսը Դանիայից կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը՝ այսպիսով դրան հաջորդող 6 ամիսներին առաջին անգամ նախագահելով Եվրամիությունում։
Կիպրոսի նախագահությունը համընկնում է կառույցի համար ռիսկային ժամանակահատվածի հետ. ԵՄ երկրների առաջնորդներն այդպես էլ համաձայնության չեն գալիս եվրոգոտուն եւ տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի կարգավորման մեթոդների շուրջ։ Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում տարաձայնությունները սրվել են. Գերմանիան դեմ է արտահայտվում Օլանդի առաջարկած եվրոպարտատոմսերի գաղափարին։
Կիպրոսն իր նախագահության օրոք պետք է նաեւ «մոնիտորինգային» կեցվածք ընդունի Հունաստանի հանդեպ, որին ԵՄ վերջին գագաթնաժողովը որոշեց թողնել եվրոգոտում միայն այն պայմանով, որ Աթենքի ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները։
Կիպրոսի նախագահության ստանձնումից առաջ՝ հունիսի վերջին, ԵՄ երկրների նախագահները կրկին հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու կառույցի ֆինանսական հայեցակարգը 2014—2020 թվականների համար։ Այս քննարկումները կշարունակվեն նաեւ Կիպրոսի նախագահության ժամանակ։
Կիպրոսի նախագահությունը կառանձնանա նաեւ Թուրքիայի համար. այդ երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիպրական նախագահության դեպքում դադարեցնելու են ԵՄ—ի հետ բանակցությունները։
Նիկոսիա կատարած իր այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը ելույթ է ունեցել Կիպրոսի պառլամենտում՝ մասնավորապես, ասելով, որ չնայած Եվրոպան ապրում է ճգնաժամային ժամանակներ, սակայն իրենք կարող են ապագան միասին կառուցել։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Կիպրոսի հանածոների համատեղ օգտագործումը կարող է խաղաղության եւ կղզու վերամիավորման տանել։
Իսկ Կիպրոսի նախագահի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ Կիպրոսի նախագահությունը լինելու է շատ մարտահրավերային ժամանակաշրջանում, երբ Եվրոպան լրացուցիչ քայլեր է անում տնտեսական աճ ապահովելու եւ աշխատատեղեր բացելու ուղղությամբ։ 
Վան Ռամպոյը նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ բանակցություններում անդրադարձել է նաեւ կիպրական խնդրին. «Եվրամիությունը շարունակում է մեծ կարեւորություն տալ բանակցությունների շարունակականությանը եւ կոչ է անում երկու կողմերին՝ ամեն ջանք գործադրել ճանապարհ հարթելու համապարփակ կարգավորման համար։ Ստատուս—քվոն որեւէ մեկի շահերից չի բխում։ Եվրամիության ամենամեծ նպատակը միասնական Կիպրոսն է Եվրոպական միությունում։ Հարգանք ունենալով Թուրքիայի հանդեպ՝ ես հիշեցնում եմ այն մեծ աջակցությունը, որը 2011—ի դեկտեմբերին ԵՄ խորհուրդը հայտնել է ապագա կիպրական նախագահությանը։ Նախագահությունը մեր միության հիմնական առանձնահատկությունն է՝ հիմնված ԵՄ համաձայնագրի վրա, եւ այն պետք է ամբողջովին հարգվի բոլորի կողմից»։
Չնայած այս եւ բազմաթիվ այլ զգուշացումներին, Անկարան շարունակում է սպառնալ, որ կիպրական նախագահության դեպքում կսառեցնի ԵՄ—ի հետ բանակցությունները։ Իսկ Սարկոզիի հեռանալուց հետո Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ Անկարայի առջեւ ԵՄ դռները փակելու հարցում Մերկելը մենակ է մնալու։ Եվրամիության հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ԵՄ—ն օրեցօր ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը։
Անկարան, սակայն, ընտրողաբար է մոտենում Եվրամիությանը՝ Կիպրոսի նախագահության դեպքում նրա կարիքը չզգալով։ Առայժմ չի խոսվում այն մասին, թե Թուրքիա—ԵՄ բանակցություններին այդ ժամանակահատվածում ինչ ճակատագիր է սպասվում։
Կիպրոսն այս խնդրին արդեն անդրադարձել է, նաեւ՝ Երեւանում։ Ապրիլին Կիրպոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսն այստեղ հայտարարեց, որ Թուրքիան խոսում է սպառնալիքների լեզվով, որոնք դատապարտվել են եվրոպական երկրների կողմից. «Եթե Թուրքիան որոշի չհամագործակցել Կիպրոսի նախագահության հետ, ապա նրանք կվտանգեն ԵՄ—ին անդամակցելու հեռանկարները։ Անդամության թեկնածու երկիրը չպետք է նման վարքագիծ դրսեւորի, այլապես այս հարցում կլինեն որոշակի հետեւանքներ»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 536 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024