«Ճիշտ է՝ մեր ունեցած կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ մասը»,—հայտարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը։ ՊՈԱԿ—ի ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ սրտացավորեն ու ավելի ուշիմ կերպով կշարունակեն պահպանել մեր արգելոցի հարստությունը։ «Բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը այս պահին չեզոքացվել է, եւ շարունակվում են հետհրդեհային աշխատանքները»,—նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով հրդեհի մարման գործում օգնողներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 19—20—ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվել է մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1—ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ։
Բոլոր հրդեհները հրշեջ—փրկարարները մեկուսացրել են եւ մարել։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգեւատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ—76» ինքնաթիռի անձնակազմին։
«ԻԼ—76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգեւատրել է նաեւ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
Իսկ Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ—ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 20—ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող եւ անտառտնտեսության 10 աշխատակից։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների եւ 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ։
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները։
Օգոստոսի 21—ին հետմարման աշխատանքները շարունակվել են։
Աշխատանքներին մասնակցել են 42 փրկարար ծառայող եւ անտառտնտեսության 16 աշխատակից։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարվել են 20 ծխացող օջախներ։
Բացվել են հատուկ հաշվեհամարներ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12–ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության ու օժանդակության պատրաստակամության համար եւ հայտնում, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը եւ այլ կարիքներին։
Համապատասխան միջոցառումների իրականացման եւ հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաեւ նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը եւ պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։
Ստորեւ ներկայացվում են հատուկ հաշիվների ռեկվիզիտները։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79
ՀՎՀՀ 04108656
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ դրամ –հ/հ 220129690305000
ԱՄՆ դոլար –հ/հ 220415140015001
file։///C։/Users/avardanyan/Downloads/USD–SwiftTransfer Details.pdf
Ռուսական ռուբլի–հ/հ 220129690016958
file։///C։/Users/avardanyan/Downloads/SwiftTransferDetailsRUR–1.pdf
Եվրո –հ/հ 220415140049002
file։///C։/Users/avardanyan/Downloads/SwiftTransferDetails–1.pdf
|