ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 20 » Մաշտոցի «զինվորները»՝ նոր հանդերձներով /Մարվել են հայոց տառերը պատկերող նամականիշներ/
11:17
Մաշտոցի «զինվորները»՝ նոր հանդերձներով /Մարվել են հայոց տառերը պատկերող նամականիշներ/

Հայ գրատպության 500—ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ս. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն, ներկայացվել է նաեւ հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշների նոր շարքը։
Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշներ կթողարկվեն նաեւ առաջիկա տարիներին։ 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշների վրա պատկերված են այբուբենի Այբ—ից Է տառերը։ Դրանք 5—10—րդ դարերի մշակված երկաթագիր տառատիպեր են։ Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից եւ վերարտադրված են ձեռքով։ Նամականիշների յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով։ Թերթերի վերեւի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» շարականից։
Ի դեպ, երեկ մեկնարկել է մշակութային եւս մեկ միջոցառում, որն ընդգրկվել է «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում՝ «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Փառատոնի շրջանակում հանրային վայրերում կկազմակերպվի բացօթյա ընթերցանություն։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1119 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024