ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 11 » Նախագահից մեծ սպասումներ կան
09:40
Նախագահից մեծ սպասումներ կան

Հայրենական տնտեսությանը նոր շունչ հաղորդելու առումով

Օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե երկրի առաջին դեմք պետք է լինի Սերժ Սարգսյանը։
Սա հաշվի առնելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշել է. «Հայաստանի նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո դե—յուրե նոր էջ բացվեց, դե—ֆակտո՝ ոչ։ Այսինքն՝ ինչպես կար, այնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, ես կարծում եմ՝ երկրորդ դեմք էլ կլինի Կարեն Կարապետյանը, եւ այդպես շարունակ»։
Անդրադառնալով այսօրվա քաղաքական դաշտին՝ քաղտեխնոլոգը ասել է, որ առկա է լուրջ հետընթաց։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, այն գրեթե իսպառ փոշիացած է, չկան այն կուսակցությունները, որոնք պայքարում են գաղափարի համար, ընտրողի համար։
Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Քոչարյանն առանձնացրել է տնտեսական մենաշնորհների հետ կապված խնդիրը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ կոռուպցիան, օրինակ, տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես երեւույթ չի վերացել։
«Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափն, այնուամենայնիվ, մի փոքր փոխվելու է, քանի որ Հայաստանում չկա մեխանիզմ, ամեն ինչ կախված է անձերից՝ պետությունը, համակարգերը. մեխանիզմը չի աշխատում, աշխատում են անձինք, ես կարծում եմ՝ անձանց փոփոխություններ լինելու են, որի մասին Սերժ Սարգսյանը շատ է ակնարկել, բայց վերջերս ավելի հստակ ասվեց, որ գնալու է սերնդափոխություն՝ արդեն փաստացի»,– ասել է նա։
Քաղտեխնոլոգն ընդգծել է՝ միայն իշխանության մասին չի խոսում, ընդդիմությունում եւս տասնամյակներ շարունակ բան չի փոխվում։ Նա հույս է հայտնել, որ հիմա ինչ—որ բաներ կփոխվեն, սակայն մյուս կողմից էլ կա մեկ այլ վտանգ՝ կան երիտասարդներ, որոնց ամբիցիաներն իրենց հնարավորություններից մեծ են։
Ըստ նրա՝ երիտասարդները պիտի հասկանան, որ գալիս են աշխատելու եւ գիտելիքները ներդնելու, ոչ թե մյուսներին ապացուցելու, որ իրենք իշխանություն ունեն։
«Ելք» դաշինքի պայքարին անդրադառնալով՝ քաղաքագետը նշել է, որ այնտեղ լուրջ տեխնոլոգներ են աշխատում, քայլարշավի տեխնոլոգիան ժամանակին օգտագործվել է դեռ Մարտին Լյութեր Քինգի կողմից, երբ նա քայլարշավ է սկսել երկրի խորքից մայրաքաղաք, վերջինս շատ ավելի ուշ, բայց հասել է իր նպատակին, այս տեխնոլոգիան Սերբիայում էլ է օգտագործվել։
«Տարիներ առաջ Լեւոն Տեր—Պետրոսյանն աշխատեց ուսանողության վրա, հիմա էլ բան չի փոխվում, բոլորն աշխատում են ուսանողության վրա, որովհետեւ դա ամենառոմանտիկ, ամենաէնտուզիաստ խումբն է։ Հիմա էլ դասադուլի կոչեր են անում, դա էլ ճիշտ տեխնոլոգիա է, կստացվի թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ աշխատում են բավական գրագետ, դա փաստ է»,–ասել է նա։
«Անկեղծ ասած, Արմեն Սարգսյանից մեծ սպասումներ ունենք եւ կարծում ենք, որ նա նոր շունչ կհաղորդի մեր տնտեսությանը»,—ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով, նորանշանակ նախագահը զբաղվել է էլիտար բիզնեսով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով, եւ հույս կա, որ այդ ոլորտը մեծ թափով կզարգանա Հայաստանում։
Վազգեն Սաֆարյանը նկատել է, որ Արմեն Սարգսյանը ծանոթ է Մեծ Բրիտանիայի տնտեսության գործառույթներին։ Այնտեղ, ըստ նրա, դինամիկ զարգանում է պետություն—մասնավոր գործընկերությունը։
Միաժամանակ, նա նշել է, որ մինչ նախագահ ընտրվելը Արմեն Սարգսյանը հանդիպել է տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում բավականին մեծ ինֆորմացիա է ստացել։ Ուստի, ըստ նրա, այդ հարցերն ունենալով իր օրակարգում՝ կփորձի դրանց ընթացք տալ կամ ավելի մեծ շփումներ ունենալով ապագա վարչապետի, նախարարների հետ, կկարողանա ինչ—որ չափով փոխել տնտեսական քաղաքականությունը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024