ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 14 » Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ
11:00
Ներդրվել է հարկ վճարողների առցանց գրանցման համակարգ

ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնություններ՝ ուղղված բիզնես գործընթացների դյուրացմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները եւ առաջիկայում նախատեսվող միջոցառումները։ 
Մասնավորապես ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է ուղեւորային մաքսային հայտարարագրերի համակարգը։ «Այն հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին եւ արագ գործընթաց՝ հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության եւ վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,—ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը։ «Ուղեւորային մաքսային հայտարարագիրը» ինտեգրվել է նաեւ «Ռիսկերի կառավարում» համակարգին՝ ապահովելով արդյունավետ հսկողություն։ Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղեւորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը եւ վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը։ «Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաեւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է թեստային միջավայրում եւ կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ։ Ըստ Միքայել Փաշայանի, մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի եւ ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման եւ հետադարձ կապի միջոցով։
Ընթացիկ տարում ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է մի համակարգ, որն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային Մարմինների եւ IRU—ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջեւ իրական ժամանակում։ Համակարգի միջոցով իրական ժամանակում IRU ին տեղեկատվություն է ուղարկվում TIR գործընթացի ավարտի մասին, երբ բեռը հասնում է պահեստ։ Եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ մասին նույնպես ուղարկվում է տեղեկատվություն։ Նոյեմբեի 1—ից ՀՀ արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ավելացվել է նույնականացման քարտի միջոցով տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորությունը։
Հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման գործընթացը դյուրացնելու եւ կիրառվող համակարգերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ըստ Միքայել Փաշայանի, հունվարի 1—ից էլեկտրոնային համակարգում շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս իրականացվում է իրացման շրջանառության եւ ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ինքնաշխատ լրացում՝ e—invoicing համակարգում ՀԴՄ—ների, հարկային փաստաթղթերի եւ ներմուծման գործարքների մասով հավաքագրվող տեղեկատվական բազաների հիման վրա։ Իսկ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը օգոստոսի 1—ից ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ Ներդրվել է նաեւ հարկ վճարողների առցանց գրանցման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողներին (անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, նոտարներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ եւ հյուպատոսական հիմնարկներ, դրանց հավասարեցված միջզգային կազմակերպություններ, ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ) առցանց եղանակով հաշվառվել հարկային մարմնում եւ ստանալ հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Միքայել Փաշայանը նշել է, որ նախատեսվում է «Մեծ տվյալների» (big data) մշակման եւ վերլուծության հիման վրա թիրախների հայտնաբերման նոր մեխանիզմների կիրառում եւ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում։ Արդյունքում հնարավոր կլինի նաեւ իրականացնել ստվերային տնտեսության վերլուծություն եւ փոխկապակցված հարկ վճարողների հայտնաբերում՝ ըստ ոլորտների, հարկային մարմին ներկայացված հաշվարկ/հաշվետվություններում արտացոլված տվյալների, երրորդ անձանցից ստացված տվյալների, մաքսային մարմիններ ներկայացված տեղեկատվության համաձայն։ «Մեծ տվյալների» վերլուծության պլատֆորմը հնարավորություն կընձեռի հաշված վայրկյանների ընթացքում իրականացնել անսահմանափակ տողերի վերլուծություն եւ արդյունքների արտածում։ Նախատեսվում է նաեւ ներդնել ստուգման կազմակերպման համակարգ, որը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել ստուգումների կազմակերպումն ու ռիսկերի կառավարումը՝ ապահովելով ստուգումների պլանավորում, արդյունքների գրանցում, մոնիթորինգի իրականացում եւ այլն։ 
Համակարգը ստուգումների կազմակերպման գործընթացում կբացառի մարդկային գործոնը եւ կապահովի վերլուծությունների ճշգրտության բարձր մակարդակ։
Միքայել Փաշայանի տեղեկացմամբ՝ ՀՀ ՊԵԿ—ը ներկայացրել է «ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման եւ դրանց փոխադարձ ճանաչմանե նախաձեռնությունը։ Ներկայումս մշակվում է ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմ։ Նպատակը տնտեսավարողների ներկայացրած տեղեկատվության ծավալի, ժամանակի եւ ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, կրկնակի ներկայացվող փաստաթղթերի եւ տեղեկատվության բացառումը, ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առեւտրի խթանումը, բիզնես գործընթացների օպտիմալացումը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024