ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 16:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 23 » Նշանաբանը հայրենիքի եւ սփյուռքի գրական համախմբումն է /Երեւանում մեկնարկեց գրողների համահայկական 6—րդ համաժողովը/
18:15
Նշանաբանը հայրենիքի եւ սփյուռքի գրական համախմբումն է /Երեւանում մեկնարկեց գրողների համահայկական 6—րդ համաժողովը/

Ապրիլի 21—ին Հայաստանի գրական—մշակութային կյանքում երկու կարեւոր միջոցառում է մեկնարկում. լրանում է հայ գրատպության 500—ամյակը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումն է։ Այս երկու կարեւոր հանդիսությունները ի նկատի ունենալով, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի գրողների միությունը այդ շրջանին համապատասխան հրավիրեցին գրողների համահայկական 6—րդ համաժողովը, որը մեկնարկեց երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից հրավիրված 100—ից ավելի գրողների, գարնանային արձակուրդներում գտնվող շատ մանկավարժների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ըստ որում, սփյուռքից ժամանել է 20 երկիր ներկայացնող շուրջ 60 գրող։
Համաժողովի բացման արարողությունը կատարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ողջունեց նրա աշխատանքները։
Այնուհետեւ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նրանց գործունեության երեք հրատապ հանգամանքների վրա։ Դրանք են՝ հայերենի պահպանության, Հայոց ցեղասպանության հիշատակի հետ առնչվող եւ հայոց պետականության կերտման խնդիրները, որոնցում մեծ է գրչի մշակների դերը։
Հրապարակվեցին նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիիո Արամ Ա կաթողիկոսների ուղերձները՝ համաժողովին։ Իր ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Այսօր դուք՝ գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները, արարելով արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը եւ մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգանվեր գործերի»։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի ուղերձում հույս է հայտնված, որ հայ գրողների այս հավաքը «կդառնա պատմական ոչ միայն քննարկելու համար հայ գրականության մերօրյա խնդիրները ու հայ գրատպության հրատապ հարցերը, այլեւ ճշտելու մշակութային նպատակասլաց մի քաղաքականություն, որը լինի համահունչ մեր հոգեմտավոր արժեքներին, մեր ազգային ձգտումներին, համաշխարհացումի մարտահրավերներին դիմագրավելուն»։
Համաժողովին ողջույն է հղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որում բարձր է գնահատվում հայրենի եւ սփյուռքի գրողների դերը հայրենիքի վերելքի, հայապահպանման ամրապնդման գործում։
Ապա հանդես եկավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ասելով. «Երեւանն արդեն դարձել է գրողի, գրքի, ընթերցողի հանդիպավայր—ժամադրավայր։ Սա ուրախալի առիթ է, մի նոր մեկնարկ մեր հասարակական կյանքում։  1946 թվականին գրողների երկրորդ համագումարում մեր մեծ վարպետը՝ Ավետիք Իսահակյանը, սփյուռքից ժամանած պատվիրակներին դիմելով, ափսոսանքով նշել է, որ մեր գրականությունը դեռեւս հատվածական է, որ դեռեւս չկան սերտ եւ շահագրգիռ գրական կապեր, որ միմյանց չեն ճանաչում մեր ժողովրդի երկու հատվածների գրողներն ու ընթերցողները։ Տասը տարի առաջ մենք դրեցինք այդ համահայկականության սկզբունքը, ազդարարելով համահայկական համաժողովի սկիզբը, այսօր ուրախ եմ ասելու, որ արդեն բոլորս միասնական մեկ դաշտում ենք գործում, միասնական չափորոշիչներով»։
ՀՀ սփյուռքի նախարարը հրապարակեց ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանի որոշումը սփյուռքահայ երեք գրողների ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրելու մասին եւ պարգեւները հանձնեց Համբիկ Մարտիրոսյանին (Լիբանան), Հակոբ Պալյանին (Ֆրանսիա) եւ Անուշ Նագգաշյանին (Իսրայել)։ Նա Հ. Մարտիրոսյանին հանձնեց նաեւ Հայաստանի քաղաքացու անձնագիր։
Համաժողովը ողջունեցին նաեւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, սփյուռքահայ գրողներ Ժիրայր Դանիելյանը, Թորոս Թորանյանը, Թորգոմ Տեր—Հակոբյանը, Խորեն Արամունին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը։ Այնուհետեւ ներկաների առաջ ելույթ ունեցան հայրենի արվեստի վարպետները։
Օրվա երկրորդ կեսին հայ գրողները ուղեւորվեցին Օշական եւ Էջմիածին։
Համաժողովը շարունակում է աշխատանքը։
Վ. Ս.

***
Երեկ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ գրողների համահայկական VI համաժողովի շրջանակներում կայացավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ. Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչության տնօրեն Նաթան Եպիսկոպոսը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, սփյուռքահայ գրողներ եւ այլք։
Շնորհանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված՝ «Գրական տեղեկատու 2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան Մատյան բանավոր խոսքի» գիրքը։ hhpress.am


Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 529 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024