Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ դատարանի որոշումներով խուզարկություններ են կատարել, այսպես կոչված, «օրենքով գողերի» բնակարաններում։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկություններ են կատարվել «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սեւո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը դատարանի որոշումներով խուզարկել են նաեւ քրեական հեղինակություններ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանեւսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա—Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիեւյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոեւի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի եւ «Պռոշյանցի Գեւորիկ» մականվամբ Գեւորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք—զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաեւ «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գեւորիկ» մականվամբ «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանի տան խուզարկությամբ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից եւս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ «Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ «Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել են հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանեւսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան, փամփուշտ, թուր եւ մահակ։ «Մասիվցի Ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք—զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
|