Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5–7—ը պաշտոնական այցով մեկնում է Ճապոնիա։
Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Հանրապետության ղեկավարը հունիսի 8—ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն։
Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ եւ քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաեւ հայ—վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Հանոյում նախագահը հանդիպում կունենա նաեւ հայկական բուհերի շրջանավարտների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ