ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 1 » Սոցիալական նոր ռազմավարության անհրաժեշտություն
17:30
Սոցիալական նոր ռազմավարության անհրաժեշտություն
Փաստաթղթից այն կողմ պետք է անցնել
Ամուսինն ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը։ Բայց որքան էլ գլուխը գլխավոր համարվի, միեւնույն է, այն շարժվում է պարանոցի շնորհիվ։ Այդուհանդերձ, դրանք անհավասար կարգավիճակներում են։
Սեռերի հավասարությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը մեզ եւս հետաքրքրում է, մենք էլ ենք փորձում խնդրին որոշակի լուծում տալ։ Մինչ օրս դա իրականացվել է հիմնականում այս կամ այն որոշման, փաստաթղթի ընդունման միջոցով։ Այսուհետեւ կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը մեկ այլ մեթոդով էլ կփորձենք իրականացնել։ Խոսքը գենդերային բյուջետավորման մասին է։
Իսկ ի՞նչ է գենդերային բյուջետավորումը։ Այն գենդերային իրավահավասարության քաղաքականությունը մակրոտնտեսական քաղաքականության հետ փոխկապակցելու միջոց է։ Ելնում է այն նախադրյալից, որ բյուջեները գենդերային տեսակետից չեզոք չեն։ Դա կիրառվում է ինչպես բյուջեի եկամտային, այնպես էլ ծախսային մասերի նկատմամբ։ Գենդերային բյուջետավորումը մեկնարկում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա բյուջեի ազդեցության վերլուծությունից, որի արդյունքում գեդերային սկզբունքը արմատավորվում է բյուջեի ծրագրավորման գործընթացում։ Բացի այդ՝ հանդիսանում է գենդերային իրավահավասարության ռազմավարության իրականացման միջոց, թեեւ չի նշանակում առանձին բյուջե կանանց համար։
Երեկ հայաստանյան եւ միջազգային տարբեր մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին թեմային վերաբերող մի շարք հարցեր։ Օտարերկրացի մասնակիցները հայ գործընկերներին ներկայացրեցին իրենց երկրների փորձը։ Խորհրդաժողովը կազմակերպվել էր ԵԽ—ի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից։ 
«Նման նախաձեռնություններն արդյունավետ են։ Այսպիսի միջոցառումների ժամանակ տվյալ պետության իշխանությանն ու քաղաքացիական հասարակությանը ներկայացվում են հարցի հետ կապված բոլոր խնդիրները։ Եվրախորհրդի անդամ պետություններում կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են, բայց ըստ փաստաթղթերի։ Ներկայումս զբաղվում ենք գենդերային բյուջետավորման հարցերով, որն այդ հարցի համար շատ կարեւոր է, հատկապես ճգնաժամային պայմաններում»,—ասաց ԵԽ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերով կոմիտեի նախագահ Այֆիջեն Կացարիդոն։
«Հայաստանում վերջին տարիներին առաջընթաց արձանագրել ենք։ Գենդերային իրավահավասարությունը հասարակության առաջընթացի համար լուրջ խնդիր է առաջացնում։ Դրա համար անհրաժեշտ է սոցիալական նոր ռազմավարություն ձեռնարկել գենդերային իրավահավասարության համար»,—լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը։
«Հասարակական սեկտորը Հայաստանում չափազանց ակտիվ է։ Սակայն ջանքերը միավորող շղթան կտրված է։ Միեւնույն ժամանակ Հայաստանը չի էլ կարող համեմատվել այն երկրների հետ, որտեղ այդ հարցին մեծ վերապահումով են մոտենում։ Առաջընթացը պետք է արտահայտվի ոչ միայն քաղաքական գործիքներով, այլեւ ֆինանսական ապահովվածությամբ։ Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ պայմանավորված է նրանց տնտեսական եւ սոցիալական կախվածությամբ։ Կանայք տնտեսապես անկախ չեն, սոցիալապես պաշտպանված չեն»,— նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 615 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024