ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28 » Թուրքիան դատապարտված է... հաշիվ տալու
17:23
Թուրքիան դատապարտված է... հաշիվ տալու
Ո՞րն է վայնասունի պատճառը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հանդիպել էր հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5—րդ օլիմպիադայի մասնակից երիտասարդների հետ ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նախագահին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Արեւմտյան Հայաստանի (Արարատով հանդերձ) հնարավոր ազատագրությանը։ Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել էր հետեւյալը. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից։ Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90—ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել։ Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել։ Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը...»։
Պատմական արդարությունը վերականգնելու համար հայ երիտասարդներին հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցման կոչած ՀՀ նախագահի խոսքը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, որը հետզհետե վերածվեց, այսպես ասած, վայնասունի։ Առաջինը ահազանգը հնչեցրեց թուրքական մամուլը. առաջատար լրատվամիջոցները (NTV, Hurriyet, Milliyet) Սերժ Սարգսյանի այդ պատասխանի մեջ նկատել տվեցին հետեւյալ ամփոփ ուղերձը՝ «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»։ Տպագիր եւ էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»։ Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արեւմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պահանջատիրությունը։
Թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Իրենց հասարակությանը, հատկապես երիտասարդությանը խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի նախապատրաստելը պետական պաշտոնյաների հիմնական պարտքը պետք է լինի։ Իսկ հակառակ մոտեցումը, ժողովուրդների միջեւ թշնամանքի եւ ատելության գաղափարախոսական հորդորները՝ ուղղված երիտասարդներին եւ գալիք սերունդներին, վերին աստիճանի անպատասխանատու պահվածք է»։
Դրան հաջորդեցին այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի տրտունջները։ Հարցազրույց տալով ադրբեջանական «Xezer» հեռուստաընկերությանը՝ Էրդողանը նախագահ Սարգսյանի վերոնշյալ արտահայտության առնչությամբ դժգոհություն է հայտնել եւ նշել, որ նման մոտեցման պարագայում անհնար կլինի Հայաստանի հետ հասնել խնդիրների լուծման։ Էրդողանն առիթը բաց չի թողել դարձյալ հիշեցնելու, որ հայ—թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Հայաստանը լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Հարցազրույց վերցնողն ազերի լինելու պատճառով, իհարկե, տրամաբանական հարց չի տվել, թե այդ դեպքում ինչու են Թուրքիայի սահմանները բաց իր մյուս հարեւանների հետ, եթե դեռ Անկարան ինքն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ իր իսկ հարեւանների հետ։
Էրդողանի գանգատը ՀՀ նախագահի խոսքերից շարունակել է եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։ Նրա թյուր կարծիքով՝ հայոց արդար դատին հետամուտ լինելու, պատմական կորուսյալ հայրենիքի ազատագրումը ապագայում սրբազան պարտքի պես կատարելու մասին ՀՀ նախագահի կոչը այլ բան չէ, եթե ոչ երիտասարդներին խավարի մեջ ուղարկել։ Այսպիսի ենթադրություն ուրիշ ոչ ոք չէր կարող անել, բացի խավարամիտը։
Այսպիսով Թուրքիան լրատվական, գերատեսչական, վարչապետի ու նախարարի մակարդակներով արձագանքեց ՀՀ նախագահի հնչեցրած տեսակետին։ Հայաստանին մեղադրեցին, իբրեւ թե, ապակառուցողական պահվածքի, հողային պահանջատիրություն ցուցաբերելու եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործին խոչընդոտելու համար։
Նկատենք, որ հենց պաշտոնական Անկարայի անպատասխանատու պահվածքի հետեւանքով է, որ «զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական կարգախոսն այդպես էլ մնաց կարգախոսի կարգավիճակում։ Ցյուրիխյան արձանագրություններով հանձն առած պարտավորությունները չկատարելու, նախապայմանների առաջքաշումով երկխոսության իրական հնարավորությունը տապալելու, սուլթանական բառապաշարով հայերին Թուրքիայից արտաքսելու մասին հայտարարություններ անելու վարքագծով է հենց Անկարան խոչընդոտել եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու բարի գործին։ Իսկ Արարատն ու Արարատի փեշերի հայոց պատմական հողերը հափշտակած, հայկական մշակութային հետքերը ջնջել ջանացող Թուրքիան դատապարտված է իր արյունոտ անցյալի հետ առերեսվելու եւ հաշիվ տալու։ Խնդիրը միայն ժամանակի մեջ է։ 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 479 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024