ՀՀ Արմավիրի
մարզպետարանում այսօր տեղի
ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարի
նախապատրաստման եւ անցկացման
Արմավիրի մարզային հանձնաժողովի
նիստը, որին մասնակցում
էին ՀՀ Արմավիրի
մարզպետ, ՀՀ 2011 թվականի
մարդահամարի նախապատրաստման եւ
անցկացման Արմավիրի մարզային
հանձնաժողովի նախագահ Աշոտ
Ղահրամանյանը, ՀՀ ազգային
վիճակագրական ծառայության նախագահ
Ստեփան Մնացականյանը, համապատասխան
հանձնաժողովի անդամներ, մարզի
քաղաքային եւ գյուղական
համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին
եւ ընդգծելով մարդահամարի
անցկացման համապաետական նշանակությունն
ու կարեւորությունը` մարզպետ
Ա. Ղահրամանյանը նշեց,
որ մարզային հանձնաժողովը
եւ մարզի համայնքապետերեը
դեռեւս տարեսկզբին սկսել
են մարդահամարի նախապատրաստական
աշխատանքները, որոնք դեռ
ընթացքի մեջ են
եւ գտնվում են
իր անմիջական հսկողության
ներքո: Մարզպետն իր
խոսքում կարեւորեց հանձնաժողովականների եւ համայնքապետերի
համբերատար ու համակարգված
աշխատանքը եւ կոչ
արեց նրանց միաժամանակ
ապահովել բնակչության պատշաճ
իրազեկումն ու համապատասխան
աշխատակիցների ներգրավվումը առաջիկայում
նախատեսվող գործընթացներում:
Մարդահամարի նպատակին,
նշանակությանը, հիմնական առավելություններին եւ այդ
գործընթացում նախատեսվող հիմնական
միջոցառումներին անդրադարձավ եւ
մանրամասն պարզաբանումներ տվեց
ՀՀ ազգային վիճակագրական
ծառայության նախագահ Ս.
Մնացականյանը:
Նա նախնական
տվյալներ ներկայացրեց նաեւ
Արմավիրի մարզում ՀՀ
2011թվականի մարդահամարի ժամանակավոր
անձնակազմի եւ աշխատասենյակների
պահանջարկի վերաբերյալ:
Անդրադարձ եղավ
նաեւ մարզի քաղաքների
եւ խոշոր գյուղերի
հասցեային տնտեսության կարգավորմանը.
փողոցների, թաղամասերի անվանատախտակների
առկայության իրավիճակին եւ
շենքերի, շինությունների եւ
բնակարանների համարանիշների առկայության
անհրաժեշտությանը:
|