ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » Տնտեսությունը պետք է պատրաստ լինի ֆինանսական տատանումներին
12:32
Տնտեսությունը պետք է պատրաստ լինի ֆինանսական տատանումներին

Երեկ ֆինանսական շուկայում դոլարի ամրապնդման միտումների մասին խոսել են ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Գ. Մինասյանը նշել է, որ դոլարի նկատմամբ թուլացել են նաեւ այլ արտարժույթներ, մասնավորապես ԱՊՀ տարածքում, նաեւ եվրոյի նկատմամբ է ուժեղացել դոլարը։
Գ. Մինասյանի խոսքով, դրամ—դոլար փոխարժեքը շուրջ երկու տարի անփոփոխ էր, հետեւաբար հենց այս տրամաբանությամբ էլ պայմանավորված է ներկայիս վիճակը։
«Դոլարի թանկացումը դրական գործընթաց եմ համարում, քանի որ դա կօգնի, որպեսզի արտահանման ծավալները մեծանան»,–ասել է Վ. Սաֆարյանը։
Ըստ նրա՝ այսօր ներկրողները պետք է լարված աշխատեն, որպեսզի ապրանքների գները չբարձրացնելով փորձեն իրենց շահույթը պահել նույն մակարդակի վրա։ Իսկ դրա համար, նրա խոսքերով, պետք է ՏՄՊՊՀ—ն լուրջ ուսումնասիրություններ կատարի՝ հատկապես շաքարավազի շուկայում, որը գտնվում է մոնոպոլ կարգավիճակում, ինչպես նաեւ այլ ներկրվող ապրանքների շուկայում, որպեսզի հնարավորինս մեղմեն ներկրողների շահութաբաժինը եւ ապրանքների գների թռիչք թույլ չտան։
Գ. Մինասյանը խոսել է նաեւ այս տարվա առաջին չորս ամիսների տնտեսական ցուցանիշների մասին՝ բավականին դրական գնահատելով դրանք։ «Հուսադրող են առաջին չորս ամսվա ցուցանիշները։ Դա վկայում է այն մասին, որ տարին կփակենք բավականին հաջող, կունենանք բավականին բարձր տնտեսական աճ, հարկային եկամուտների աճ, բավականին ցածր գնաճ»,— նշեց նա։
Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ—ն իր տնտեսական ծրագրով նախատեսում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացում, որոնք միտված են արտահանման զարգացմանը. «Մեր տնտեսական քաղաքականությունը հիմնականում ուղղված է արտահանման զարգացմանը, ինչը կուժեղացնի մեր տնտեսությունը, կապահովի աշխատատեղեր, հարկային լրացուցիչ եկամուտներ»։
Հայրենական արտադրողների միության նախագահը տնտեսության զարգացման նպատակով առաջարկում է Հայաստանում ստեղծել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն։ Նրա խոսքերով՝ նոր ձեւավորվելիք նախարարության հիմնական նպատակը պետք է լինի արդյունաբերության զարգացման համար միջոցների հայթայթումը եւ էժան վարկերի հատկացումը տնտեսությանը։
Բացի այդ, Վ.Սաֆարյանն առաջարկում է ստեղծել արդյունաբերության ընդհանրական զարգացման նոր հայեցակարգ, որպեսզի այս ոլորտում պետություն—մասնավոր հատված կապերն առավել խորանան։ Նրա խոսքերով՝ պետք է առաջնահերթություններ սահմանվեն, որոնց շարքում նա առանձնացրեց գունավոր մետալուրգիան, սեւ մետալուրգիան եւ քիմիական արդյունաբերությունը։ Մասնավորապես՝ Սյունիքում հարկավոր է հիմնել նոր պղնձաձուլարան, որպեսզի Հայաստանը պղնձի խտանյութի փոխարեն արտահանի սեւ պղինձ (պղնձի 99.2% պարունակությամբ), իսկ զտարանի կառուցումից հետո արդեն հնարավոր կլինի արտահանել կատոդային (մաքուր) պղինձ։ «Արտահանմանն ուղղված քաղաքականությունը պետք է կոնկրետանա եւ որոշակի նոր ոլորտներ ընդգրկի»,— ասել է Վ. Սաֆարյանը։ hhpress.am


Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 516 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024