ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 11 » Վարչապետի թեկնածուն կուսակցության լիդերն է
09:40
Վարչապետի թեկնածուն կուսակցության լիդերն է

Շուտով Ազգային Ժողովը վարչապետ կընտրի։ 
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ երկրի կառավարման համակարգում, սակայն առաջամարտիկը լինելու է իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Այդպես ընդունված է բոլոր ժողովրդավարական, պառլամենտական երկրներում։ Որեւէ պառլամենտական երկրում, որտեղ այս կամ այն կուսակցությունը գալիս է իշխանության, վարչապետի թեկնածու լինում է այն անձը, ով տվյալ կուսակցության լիդերն է»։
Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը կարող է շարունակել իր գործունեությունն առաջին փոխվարչապետի պաշտոնում։
Լրագրողները նշեցին, թե Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք հնարավոր եղավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել, ինչին Շարմազանովը հակադարձեց. «Չնսեմացնելով Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը կառավարման համակարգում՝ այնուհանդերձ պետք է ասեմ, որ միայն մեկ անձով պայմանավորել հաջողությունները, արդար չէ։ Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է, բայց մեր թիմն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը»։
«Կարծես թե վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես Կարեն Կարապետյանի խոսքից հասկացա, որ կարծես թե նրան են առաջադրելու»,—ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
Նա, սակայն, նշեց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի դեռ նրան պաշտոնապես չեն առաջադրել. «Դա լուրջ չի լինի։ Քաղաքական որոշումներ պետք է կայացվեն փաստացի իրողությունների վրա, ոչ թե ենթադրությունների։ Մենք այս պահի դրությամբ որեւէ քննարկում չենք ունեցել»։
Սերգեյ Բագրատյանն, այնուամենայնիվ, նշեց, որ եթե իրենք վարչապետին կողմ քվեարկեն, նշանակում է, որ այլեւս ընդդիմություն չեն. «Տրամաբանական է, որ մենք քաղաքագիտորեն չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել։ Իսկ վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող համար մեկ պաշտոնյան է։ Եթե դու վարչապետին կողմ ես քվեարկում, նշանակում է, որ այդ ծրագրին էլ ես կողմ։ Եթե մենք ընդդիմություն ենք ու կողմ ենք, դա հասկանալի չէ»։
ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե որոշել են որպես երկրի առաջին դեմք առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասաց. «Կարենը խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն մի բան գիտի»։
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը կարող է փոխվարչապետի պաշտոնում էլ լավ աշխատել։ «Ի՞նչ ա փոխվելու Կարեն Կարապետյանի կյանքում, նույն բանը չի՞։ Դե տեսնում եք, որ հայ ազգի մեջ ըտենց լավ մարդիկ էլ կան, որ պաշտոնն իրենց պետք չի, կարեւորն ազգի համար լավ բան անեն»,–ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողություններին, ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել դրանք, քանի որ այդ Նիկոլ Փաշինյանի քայլերը մանկապարտեզային պայքար են հիշեցնում։ «Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճը իջեցնել «Սնիկերսի» կամ «Թվիքսի» մակարդակի»,–նշեց Շարմազանովը։

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024