Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին։
Վատիկանի արխիվների պատասխանատուն տեղեկացրել է, որ 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են Lux in Arcana ցուցահանդեսում։
Մոնսենյոր Սերջիո Պագանին նշել է, որ հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»,– ասել է Պագանին։