ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 03.05.2024, 09:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 212 213 214 215 216 ... 312 313 »

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Տերունական աղոթքից եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար եւ Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին, հայրապետական պատվիրակությունների եւ թեմերի պատգամավորներին եւ հյուրերին ուղղված խոսքում նախագահը, օգտվելով պատեհ առիթից, եւս մեկ անգամ իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին։
Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է նախօրեին ավարտված՝ Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի—պետություն համագործակց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ (Վատիկան)։
Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետեւ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ։ Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի եւ հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ։
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների եւ Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

***
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի գրասենյակի միջեւ ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու եւ այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը։
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեծ Բրիտանիան գոհ է այն արդյունքներից, որ բերեց ՆԱՏՕ—ի ուելսյան գագաթնաժողովը»,–ասաց Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Քեթի Լիչը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ժամանակ։ 
Տիկին դեսպանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններին. «Մենք գնահատում ենք Հայաստանի հետ փոխհարաբերությունները»։ Նա հույս ունի, որ Հայաստանն եւ ՆԱՏՕ—ն կուժեղացնեն համագործակցությունը։
Վրաստանում ՆԱՏՕ—ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարեւոր համարեց պաշտպանական հնարավորությունների զարգացումը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի որոշեն՝ ինչպես պատասխանեն տարատեսակ սպառնալիքներին։ 
Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ—ն շարունակելու է իր գործընկերությունը Հայաստանի հետ, եւ ՀՀ—ն շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ—ի ծրագրերին։
«Չափազանց կարեւոր էր Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։ Այդ մասնակցությամբ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը նախորդ երկու գագաթնաժողովներին՝ Լիսաբոն, Չիկագո, ներկայացված չէր բարձր մակարդակով»,–ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչեւ հոկտեմբերի 15—ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը կհայտնեն իրենց դիրքորոշումների մասին։ Այս առումով արդեն այսօր պարզ է, որ «քառյակում» հակասություններ կան. ուժերից երկուսը կտրուկ դեմ են փոփոխություններին. նշում են, որ իշխանությունները դրանով ցանկանում են լուծել վերարտադրման խնդիր, բացի այդ, ասում են, թե բարեփոխումները ժամանակավրեպ են, քանի որ երկրում առկա են այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, չեն մոռանում նշել, թե հասարակությունը փոփոխությունների պահանջ չի դրել, մյուս երկուսն էլ հանդես են գալիս փոփոխությունների վերաբերյալ կառուցողական առաջարկներով։ 
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված խորհրդաժողով էր հրավիրել երեկ «Ժառանգություն» կուսակցությունը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ արտահայտվեց բարեփոխումներին։ Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձը, նրա խոսքով, վտանգ է պարունակում իր մեջ։ Նա ընդգծեց, որ ժողովրդավար պետությունները սահմանադրություն չեն փոխում։ Բացի այդ, ՀԱԿ—ի համար միանշանակ մերժելի է այն, ինչ իշխանությունն առաջարկում է։ 
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով, առաջ է քաշվել արհեստական մի օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների. «Այսօր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, առավել եւս, որ խնդիրները եւ դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ)։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաեւ սեպտեմբերի 4—ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ։

***
Մինչ այդ Ջեյմս Ուորլիքին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Զրուցակիցները, ի թիվս քննարկված այլ հարցերի, կարեւորել են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԼՂ խաղաղ կարգավորման հարցն ի նկատի ունենալով՝ հայտարարել է Ջեյմս Ուորլիքը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին երեկ, նախքան ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպելը, ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին՝ հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը՝ առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները։ Շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,–նշել է Ջեյմս Ուորլիքը։
«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի։ 1992—1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ։ Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը։ Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա։ Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին եւ համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է։ Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղար Քերիի հետ հանդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բուհերի պորֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում էր։
Նախարարը ներկայացրեց ԶՈւ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները։ Նա խոսեց նաեւ ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Ս. Օհանյանը ներկայացրեց նաեւ կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ եւ ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին։
Նախարարը համալսարան հյուրեր էր բերել. հանդիպմանը ներկա էին նաեւ ծառայության ժամանակ աչքի ընկած 3 զինծառայող, որոնք ԵՊՀ—ի ուսանողներ են։
Նրանք որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ։ Նախարարի հրամանով բանակ—բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ Անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ եւ ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 8—ից ոստիկանության զորքերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել էր «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքը, որի ամփոփիչ գործողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13—ին, «Արզնի» օդանավակայանում։
Վարժանքին հետեւում էին ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ։
Վարժանքի սցենարով՝ արտոնված հանրահավաքը մի խումբ ակտիվ մասնակիցների կոչերով վերածվում է զանգվածային անկարգությունների, որոնք կասեցնում եւ հասարակական կարգը վերականգնում են ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային վարչությունների ստորաբաժանումները՝ օգտագործելով հատուկ պաշտպանական միջոցներ ու տեխնիկա։
Ոստիկանության պետը վարժանքի ընթացքում հետեւեց հատուկ գործողության իրականացման հնարքներին ու ծառայողների պատրաստականությանը, ծանոթացավ պաշտպանական հատուկ միջոցներին ու տեխնիկային, զրուցեց վարժանքի մասնակիցների հետ։
«Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքի պլանով նախատեսված խնդիրները հստակ ու լիարժեք կատարելու համար ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների։
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արեւելյան Եվրոպա» պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր։ Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ։
Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ—ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին։ Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա՝ մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը։ Առաջինը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին։ Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր։ « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024