ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 03.05.2024, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 213 214 215 216 217 ... 312 313 »

54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այսպիսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է՝ Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը։ Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն միջազգային դատարաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծն արդեն պատրաստ է եւ այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողով։ «Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները տեղի կունենան այս ամսվա 19, 20, 21—ին Փարիզում։ Հանդիպումներից հետո նախագիծը վերջնական տեսքով հնարավոր կլինի հաստատել եւ արդեն հոկտեմբերի 15—ին ներկայացնել հանրապետության նախագահին»,– երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ 
Քննարկումների արդյունքում մասնավորապես որոշվել է կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական մոդելին, որն էլ ուղղակիորեն ենթադրում է համամասնական ընտրական համակարգ։
Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մեկ տարին լրացավ։ «Այս մեկ տարում կարողացանք մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ դնել քննարկման»,–ասաց Գեւորգ Դանիելյանը։ Նա ներկայացրեց նախագծի անցած ճանապարհը։ Հանրային քննարկումն ընթացավ երկու փուլով։ Առաջինը՝ մասնագիտական լսարանում, որտեղ դիտողությունները, առաջարկությունները մասնագիտական տեսանկյունից էին, եւ այնուհետեւ քննարկումների երկրորդ փուլին, որ ավելի ընդգրկուն էր, մասնակցեցին հանրության լայն շրջանակներ, քննարկումներ եղան նաեւ մարզերում։ Գ. Դանիելյանը վստահեցնում է, որ քննարկումների շնոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարաբերությունների կարգավորման առումով  ակնկալիքների բեռը Թուրքիայի ուսերին է
Քաղաքական վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլ է ակնկալում 2015 թվականի ապրիլի 25—ից։ Այս մասին նա հայտնեց  երեկ կայացած քննարկման ժամանակ, որի նպատակը Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացումն էր Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտիվացիա ունի, որոնցից կարեւորը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է։
«Ակնհայտ է, որ հայ—թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռեւս շատ հեռու է։ Թուրքիան նոր օրացույց ունի, որը կսկսվի 2015 թվականի ապրիլի 25—ից՝ սահմանափակելով Ադրբեջանի ներգրավվածությունը։ Հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մոտիվացիան Եղեռնի ճանաչման թուլացումն է, եւ, որ ամենակարեւորն է՝ սահմանափակել Ադրբեջանի՝ Թուրքիայի վրա ավելի ու ավելի աճող ազդեցությունը։
Թուրքիան դեռեւս բավականին բարկացած է, որ իր քաղաքականության հնարավորությունները տարածաշրջանում ենթակա են Ադրբեջանի ներգրավվածությանն ու ազդեցությանը»,–հայտնեց Ռիչարդ Գիրագոսյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ ընտրովի մոտեցումներն ու կողմնակալ ձեւակերպումները վնասում են հակամարտության կարգավորմանը
Ուելսում ՆԱՏՕ—ի անդամների կողմից ընդունված վերջնական հռչակագրում մեզ համար ոչ այնքան «հաճելի» մի փաստ կա. մասնավորապես նշվում է, որ դաշնակիցները հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը։ Սա մտահոգիչ է մեզ համար, քանի որ եղած մյուս սկզբունքներից, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ավստրիացի իր պաշտոնակից Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով նշված մտահոգությանը՝ նշեց. «Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ—ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Ավելին՝ իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին եւ ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, եւ որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։ Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։ Չնայած դրան՝ ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովների ընթացքում՝ գագաթնաժողովից գագաթնաժողով որոշ փոփոխություններով, նաեւ վերջին՝ Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ։

Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը եւ դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցի նախօրեին եւ հետո նման դեպքերից են։ «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որեւէ մեկին կարող են մոլորեցնել։ Հատկապես երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»։ Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում։
Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում։ Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը։ Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել եւ բռնությամբ պահպանվում էր իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ ազատությունները ճնշելու միջոցով։
Ապշեցուցիչ է քրիստոնյաների եւ մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արեւմտյան եւ թուրքական ընկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ալ Կայիդայից» ավելի ծայրահեղական ու դաժան ԴԱԻՇ (ISIS) խմբավորումը 2014թ. հունիսի 29—ին Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում հիմնադրել է «Իսլամական խալիֆայություն»՝ խալիֆ հռչակելով կազմակերպության առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիին, ինչից հետո «Ալ Կայիդան» եւս ենթարկվել է նրան։ Սակայն կարճ ժամանակից հետո վերջինս սկսել է կրկին ինքնուրույն գործել։ 
«Խալիֆայության բանակում» կռվում են ոչ միայն մեծ թվով իսլամական երկրներում նրանց կողմնակիցները, այլեւ կամավորներ արեւմտյան երկրներից։ Այլ կերպ ասած՝ «Խալիֆայությունը» ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանում Արեւմուտքի շահերի, այլեւ ինչպես իսլամական, այնպես էլ արեւմտյան երկրների անվտանգության համար։ Քանզի այդ երկրներից զգալի թվով երիտասարդներ են զինվորագրվել «Խալիֆայությանը», որոնց մի մասը նոր իսլամ ընդունածներ են։ 
Ահավասիկ, օրերս գերմանական ԶԼՄ—ներում լուրջ քննարկման առարկա է դարձել ծայրահեղական սալաֆիականների Սվեն Լաոյի եւ Պիտեր Ֆուգելի առաջնորդությամբ Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ձեւաորված «Շարիաթի ոստիկանությունը», որի անդամները շրջելով քաղաքում, թերեւս առայժմ առանց բռնություն գործադրելու, մարդկանց եւ մասնավորապես երիտասարդներին կոչ են անում հրաժարվել շարիաթին հակասող արարքներից։
Ստեղծված իրավիճակում Իրաքում ու Սիրիայում «խալի ֆայության» ուժերի դեմ երկարատեւ պայքարի հարցը դարձավ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՆԱՏՕ—ի գագաթնաժող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը։ Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ եւ կառուցողական երկխոսություն է ունեցել։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակներում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ—ավստրիական հարաբերություններին։
Արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլեւ մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը։ Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջեւ շփումները եւ Երեւանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական—քաղաքական գործիչ եւ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100—րդ եւ նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր եւ, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ—ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի եւ Ֆրանսիայի 30—ից ավելի շրջանների ու քաղաքների միջեւ սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձեւավորված լայն իրավապ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եռակողմ հանդիպում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում՝ նվիրված ԼՂ խնդրի կարգավորմանը
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՆԱՏՕ—ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։
ՆԱՏՕ–անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները։
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Հանրապետության նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում՝ աֆղան գործընկերներին։
«Որպես ՆԱՏՕ—ի գործընկեր եւ միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն՝ Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց՝ 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը։ Անցած չորս ու կես տարիների ընթացք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը։ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ՝ «ՀՀ 2015 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Մինչեւ 2014թ. սեպտեմբերի 13–ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով։
Այնուհետեւ կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրությանը հուզող եւս մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ։ Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ՝ կամ համակարգի մասնակից է, կամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024