ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 20:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 227 228 229 230 231 ... 312 313 »

Մայիսի 11—ից Սիրիայում սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ 
Գործող նախագահ Բաշար Ասադը հանդես է գալիս «Բոլորս միասին» կարգախոսով։ Նա հայտարարել է, թե ահաբեկիչների դեմ պայքարին զուգահեռ վճռականորեն լուրջ ջանքեր են գործադրվում՝ երկրի ողջ տարածքում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։ Հասան Բին Աբդոլնուրիի կարգախոսն է՝ «Ժողովրդի ցանկությունը գերադասելի է առանձին խմբերի ցանկություններից», իսկ Մահիր Աբդոլհա ֆիզ Հիջազինի կարգախոսներն են՝ «Միջին խավի վերականգնումը» եւ «Խելամիտ ազատ տնտեսությունը»։
Ինչպես հայտնի է, ընդդիմությունը, հանձին Սիրիայի ազգային կոալիցիայի, ինչպես Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արեւմուտքը, դեմ են գործող նախագահի մասնակցությամբ նախագահական ընտրություններին։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ընտրությունների հակառակորդները քայլեր են ձեռնարկելու դրանք արգելակելու ուղղությամբ։ Այս առնչությամբ հատկանշական է, որ նախ Ֆրանսիան, ապա Գերմանիան արգելել են այդ երկրներում Սիրիայի դեսպանատներում կազմակերպել քվեարկություն։ Թերեւս շուտով արեւմտյան այլ երկրներ եւս նման որոշում կկայացնեն։ Իսկ Միացյալ Նահանգները մայիսի 5—ին հայտարարել է, թե, ի նշան Սիրիայի չափավորական ընդդիմության՝ Ազգային կոալիցիայի հետ իր փոխհարաբերությունները պաշտոնականացնելու եւ հովանավորության, թեեւ համաձայնել է Վաշինգտոնում վերջինիս ներկայացուցչություն բացելուն, սակայն այն չի դիտվելու իբրեւ Սիրիայի ներկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրացավ ադրբեջանաղարաբաղյան ճակատում զինադադարի հաստատման 20 տարին, ինչն արդյունք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության։ 
Հրադադարի ռեժիմն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում փխրուն խաղաղություն է տիրում (չհաշված հակառակորդի կողմից սահմանագծում հաճախակի արձանագրվող խախտումները)։ Եվ փոխանակ Ադրբեջանի իշխանությունները քայլեր ձեռնարկեն հրադադարի ռեժիմը ամրապնդելու, խաղաղ պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ, վերստին անպատասխանատու կոչեր են հնչում Բաքվից։ Առավել տարօրինակ է, երբ նման տխուր «առաքելություն» է որդեգրել երկրի նախագահը, այն էլ բիշքեկյան պայմանագրի ստորագրման 20—ամյակի նախաշեմին։
Բիշքեկյան հանդիպմանը, որին հրավիրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մասնակցում էին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը (պատվիրակության ղեկավար), արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, ԱԺ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը։ 
Կարեւորելով հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելը իր համար «առաջին փորձությունն էր»։
Նշանակալի իրադարձության կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ—ի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կդադարեն, եթե նա հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո 15—օրյա ժամկետում հետ չվերցնի այն։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք նախագծերի քննարկման հատուկ կարգի եւ արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները։
Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց լրամշակված օրինագծի առաջարկած փոփոխությունները, թեեւ դրանք ամբողջովին չեն արտացոլում իրենց առաջարկն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով երեկ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այնուհետեւ նախագահները մեկնել են Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ մասնակցել են հայ—ֆրանսիական տնտեսական համաժողովին։ Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ։ Համաժողովին նախագահները հանդես են եկել ելույթով, պատասխանել են նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Համաժողովից հետո Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահները ներկա են գտնվել աշխարհահռչակ երգահան—շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին։
Օրվա ավարտին, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք։ 



Հայաստանը հարմար է լավ բիզնեսի համար
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաշինգտոնի «Կարնեգի» հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով եւ շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։ 
Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։
Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության եւ որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթնաժողովը։ Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին Կազանի, 2011թ. մարտին Սոչիի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաեւ նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ. ։
Ամերիկացի դեսպանը իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ նշեց իր ամենապայծառ ու նվիրական տոներից մեկը՝ մայիսյան եռատոնը, հորդաբուխ, հպարտ ու միասնական, ինչպես 1945—ի մայիսի 9—ին էր, երբ մեր պապերի ու հայրերի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ շուրջ 7 տասնամյակ առաջ կերտվեց մեծ հաղթանակը, իսկ 47 տարի անց, կրկնելով ավագների սխրանքը, հաղթանակ տոնեցին նրանց զավակները՝ գերությունից ազատագրելով հայոց Շուշին։
Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում եռատոնի սկիզբն ազդարարեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյունները, որոնք հաղթական խրոխտ քայլերգերով անցան կենտրոնական փողոցներով՝ ստանալով ժողովրդի օրհնանքը։ Մարդիկ ի սրտե շնորհավորում էին միմյանց տոնի առթիվ, երախտիքի խոսքեր ուղղում պատերազմի վետերաններին ու հայրենիքի զինվորներին, ծաղիկներով շտապում հուշահամալիր՝ մեծ Հայրենականում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հարգելու։
Վերածննդի հրապարակից Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող բազմամարդ երթի մասնակիցներին միացան հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները, որոնց առաջնորդում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի ու արցախյան պատերազմի վետերաններ, մե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հարկային բարեփոխումների ծրագիրը երեկ ներկայացրեց 2013թ. իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը։
ՀՌԿԿ—ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների եւ հարկ վճարողների միջեւ հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։
Հետազոտությունն իրականացվել է 2013թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն եւ անհատ ձեռներեց։
Արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների 30 տոկոսը բոլորովին չի վստահում հարկային ծառայությանը, 21 տոկոսը վստահում է, 16 տոկոսը որոշակիորեն չի վստահում եւ միայն 3 տոկոսն է լիովին վստահում ծառայությանը։
Ըստ հետազոտության՝ հարկ վճարողները բավական ցածր վստահություն ունեն պետական մարմինների հանդեպ։ Մասնավորապես, ֆինանսների նախարարությանը լիովին վստահել է հարցվածների 2 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ վստահում է որոշ չափով, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ վստահում է թե ոչ, 15 տոկոսը որոշակիորեն անվստահություն է հայտնել, իսկ 35 տոկոսը նշել է, որ բոլորովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մինսկում ապրիլի վերջին տեղի ունեցած հանդիպման արդյունքում նախապատրաստվում է Մաքսային միության կանոնների հիման վրա Եվրասիական միասնական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթ, որը առաջիկա ամսվա ընթացքում կստորագրվի։ 
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Սա նշանակում է, որ 2015 թվականի հունվարի 1—ից պետք է գործի Եվրասիական տնտեսական միությունը՝ Մաքսային միության հիմքի վրա։ Մաքսային միությունն այն փոխանցիկ դրոշն է, որը ստեղծելու է նոր տնտեսական տարածք»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն զարգացումների ճանապարհով։
«Շարունակում ենք հետեւել Մաքսային միության շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք հետեւողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների ամբողջ փուլը»,— նշել է պատգամավորը։
Ա. Զաքարյանի խոսքով, Հայաստանը կանդամակցի տնտեսական միությանը՝ իր անդամակցության հիմքում դնելով նաեւ տնտեսական եւ անվտանգության հարցերը։
ՀՀԿ—ական պատգամավորը օրակարգային է համարում նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությունը. «Փորձելու ենք առաջիկայում, հատկապես եվրոպական խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող քաղաքական ուժերի հետ գտնել համագործակցության այն ընդունելի ճանապարհը, որը հնարավորություն է տալու Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը։
Նա նշել է, որ այդ սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը։
«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ—ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,–ասել է նա։
Ըստ ամերիկացի համանախագահի՝ վերոհիշյալ տարրերը ներառում են ԼՂ—ի իրավական կարգավիճակի որոշումը, անվտանգության միջազգային երաշխիքները՝ խաղաղապահ գործողությամբ, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների կարգավիճակը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի հարցը, ներքին տեղահանվածների ու փախստականների իրավունքների վերականգնումը։
Նա պնդել է, որ կողմերը պետք է կամք եւ խիզախություն ցուցաբերեն առաջ շարժվելու համար։
Ուորլիքի առաջարկությունները, սակայն, հիասթափեցրել են ամերիկահայերին։
Դժվար կլինի Ջեյմս Ուորլիքի առաջարկություններում ինչ—որ նոր բան գտնել, նշվել է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024