ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 228 229 230 231 232 ... 312 313 »

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ «panorama.am»—ը զրուցել է իրանագետներ Արմեն Իսրայելյանի եւ Ռուդիկ Յարալյանի հետ։

«Այցի հիմնական նպատակը հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի 12—րդ նիստը նախապատրաստելն ու նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը Հասան Ռոհանիին փոխանցելն էր։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսվում էր անցկացնել ապրիլին, սակայն Հայաստանի կառավարության հրաժարականի պատճառով այն հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր։ Ներկայումս, երբ արդեն ձեւավորվել է նոր կառավարություն, Իրանի եւ Հայաստանի իշխանությունները կարող են ավելի առարկայական թեմաների շուրջ զրուցել։
Նալբանդյանի այցն Իրան Հայաստանի համար կարեւոր էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական տեսանկյունից։ 2013թ. Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 293 միլիոն ԱՄՆ դոլար, որը՝ 2012թ. համեմատ, շուրջ 34 միլիոն դոլարով պակասել է։ Թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գոհ չեն տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակից։
Նախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել հայ ներդրողներին եւ փոխադարձաբար իրանցի ներդրողներին էլ խրախուսել, որպեսզի նրանք Հայաստանում ներդրումներ կատարեն։ Իսկ արդեն այսօր Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի, այնուհետեւ Վրաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա։ Եթե սրան գումարենք արտգործնախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջիկա երեք օրվա ընթացքում Երեւանում Արեւելյան Եվրոպայի 25 երկրների ներկայացուցիչներ կքննարկեն քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման գործընթացներն ու ընթացակարգերը։ Մասնակիցները կքննարկեն, թե ի՞նչ խնդիրներ կան քիմիական զենքի առնչությամբ տարբեր երկրներում եւ ինչպե՞ս համատեղ հաղթահարել դրանք՝ ստեղծելով նեղ տարածաշրջանային համագործակցություն։ Թեպետ մեր տարածաշրջանում այդպիսի խնդիրներ չկան, սակայն քիմիական զենքի կոնվենցիան իրականացնում է նաեւ մեկ այլ գործառույթ եւ վերահսկում է երկակի նշանակության տարրերի շրջանառություն։ Կոնվենցիան սահմանում է քիմիական տարրերի որոշակի քանակություն, եւ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետվություն, թե քիմիական նյութերի ինչ քանակ է գնվել։ Այդ առումով Երեւանում կարեւորում են այդ քննարկումն ու կոնվենցիայի դրույթների պահպանումը։ «Հայաստանում երկակի տարրերի հետ կապված խնդիրներ չկան, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, առկա է ժամկետանց սպառազինության եւ ռազմամթերքի խնդիր, եւ դրանից ազատվելու անհրաժեշտություն է զգացվում»,— «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի նախագահ Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ եռօրյա հանդիպման նպատակն է քննարկել առկա բոլոր խնդիրներն ու գտնել լուծումներ, որը պետք է ամրագրվի համաձայնագրով։
Սա քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13—րդ տարածաշրջանային հանդիպումն է, որը կազմակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նրան հարազատ խմբակցությունից բացի սատարել էին նաեւ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամներից շատերը։ Մյուս թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը, իր ստացած երեք ձայնի առնչությամբ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ վիրավորվել ՀԱԿ խմբակցության վերաբերմունքից, ասաց. «ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, մենք յոթ պատգամավոր ենք հինգ կուսակցությունից։ Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա... չի կարելի նույնացնել ՀԱԿ ներկայացուցիչներին ՀԱԿ խմբակցության հետ»։
Բագրատյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ թեկնածությունը դնելը ճիշտ էր, բոյկոտելը՝ սխալ։ Այդ կարծիքին է նաեւ ԱԺ նորընտիր նախագահը։ «Պայքարողը մի փոքր պետք է մարտիկի կարգավիճակ ունենա եւ միշտ պայքարի։ Ու կարեւոր չէ՝ պայքարը հաղթանակով կվերջանա, թե ոչ։ Հրանտ Բագրատյանի քայլը դրական եմ գնահատում, քանի որ դա հնարավորություն տվեց ռեալ եւ բնական գործընթաց ապահովելու նաեւ քվեարկության ընթացքում»։ Գ. Սահակյանն ափսոսանք հայտնեց, որ միայն մեկ մրցակից ուներ, սակայն նշեց, որ բարձր է գնահատում Հրանտ Բագրատյանին։
Նա անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջադրմանն ու ինքնաբացարկին՝ նշելով, որ առաջիկայում իր ծրագրերում կօգտագործի Ռ. Հակոբյանի բարձրացրած հարցերը. «Խելացի միտքը բոլորի համար ընդունելի է»։
Գալուստ Սահակյանի վերաբերյալ գործը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11—րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6—րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս—հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2014 թվականի հունիսի 30—ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաեւ մինչեւ 2014 թվականի հունիսի 30—ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին եւ մինչեւ 2014 թվականի հուլիսի 15—ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։
2. 2014 թվականի մայիս—հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 26—ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ եւ վերլուծաբաններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների եւ տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարարը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերի։
Էդ. Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իր չհնչեցված ելույթի եւ ապրիլի 23—ի Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակությունը նույնն են։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միգուցե Դավութօղլուն մոռանում է, որ 2009թ. հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում կային այլ մասնակիցներ, ովքեր կարող են հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։
«Հիշեցնեմ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր ելույթ ունեցողները պետք է նախապես տրամադրեին իրենց ել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն «Արմենպրեսի» հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցին Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցը կօգնի ավելի բարելավելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ «2014թ. այն կամրապնդվի թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով եւ «Կարֆուրի» բացվելու հեռանկարով։ Խնդիրը ֆրանս—հայկական առեւտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է։ Իրականում Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ընդունել Ֆրանսիա»,–ասել է դեսպանը։ Նա վերահաստատել է նախագահ Օլանդի պատրաստակամությունը՝ խորհրդարան ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։ Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը»։
Ֆրանսիան հայ—թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից է։ Ի՞նչ կարծիքի է դեսպանը հայ—թուրքական արձանագրությունների ստորագրման համար թուրքական կողմից նախապայմաններ առաջ քաշելու մասին։ «Ցյուրիխյան արձանագրությունների ստորա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շնորհակալ ենք գերմանացիներին, որ իրենց պահեցին քաղաքակիրթ, մարդկային՝ ճանաչելով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ժողովրդի նկատմամբ կատարած իրենց մեղքը։ Մաղթում ենք հայերին, որ իրենք էլ զգան մյուս ժողովուդների փոխըմբռնումը, առաջին հերթին թուրքերի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հրեական համայնքն ամեն ինչ անում է, որ դա իրականանա»,–հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
Նրա խոսքով, նման հուշարձան՝ նվիրված երկու ազգերի ողբերգություններին, ամբողջ աշխարհում չկա։ «Ամեն տարի հավաքվում ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, երիտասարդներին հիշեցնելու, թե ինչպիսի ողբերգություն են ապրել հայերն ու հրեաները։ Եթե հիշողությունը կորի, մենք բոլորս կոչնչանանք։ Հարկավոր է մշտապես հիշել, հարգել անմեղ զոհերի հիշատակը»,–ասաց նա՝ հավելելով, որ հայերն Իսրայելի, հրեական սփյուռքի օրինակով պետք է պայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հայաստանի հրեական կրոնական համայնքի առաջնորդ, րաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնն իր կողմից մեղադրեց Իսրայելի կառավարությանը, որ մինչեւ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Պատահական չէ, որ այսօր կանգնած ենք երկու ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Հայերի ցեղասպանության ժամանակ աշխարհը խուլ էր, ոչ մի բան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագիծ եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր։ Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012—2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշումը։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ԱԺ պատգամավորներ են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց խմբակցության ընդդիմադիր դառնալու մասին։
ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Հանրապետության նախագահը ներկա գտնվեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին։ Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Նոր արտադրամասին ծանոթանալու նպատակով այստեղ էին նաեւ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այլ պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահը, ընկերության ղեկավարության եւ ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջեց գործարանում եւ ծանոթացավ կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին։ Նախագահին ներկայացրեցին, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման եւ արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար։
Երեկ շահագործման հանձնված &l ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին ներկա կլինի Երեւանում ցեղասպանության 100—րդ տարելիցի առթիվ անցկացվող միջոցառումներին։ Այս մասին նա հայտարարել է 2014թ. ապրիլի 24—ին՝ Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառմանը։
«Այդ ողբերգությունն ունի անվանում, միակ անվանումը ցեղասպանությունն է։ Այլ անվանում չկա»,–Փարիզի Երեւանի այգում հավաքված հազարավոր մարդկանց ծափողջյունների ներքո հայտարարել է նախագահը։
Ֆրանսուա Օլանդը 2015թ. ապրիլի 24—ին իր ներկա գտնվելու ցանկությունը բացատրել է «հիշատակի պարտքը կատարելով եւ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու նպատակով»։
Իսկ Էրդողանի հայտարարության վերաբերյալ  Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի դիրքորոշման հարցում առաջընթաց է նկատել, որը, սակայն, անբավարար է համարել։ «Դա այն էր, ինչ պետք էր լսել, բայց դեռ բավարար չէ»,–ասել է նա։ Ֆրանսիական «Le Nouvel Observateur» ամսագիրը գրում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ուղղությամբ։ 
Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որը ցավակցություն էր հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին, առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոն՝ Փարիզի քաղաքապետարանում ապրիլի 24—ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024