ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 06.05.2024, 01:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 230 231 232 233 234 ... 312 313 »

«British Petrolium» բրիտանական կորպորացիայի նախկին փոխնախագահ Լեսլի Աբրահամսը հետաքննիչ—լրագրող Գրեգ Պալաստին պատմել էր, թե ինչպես «BP»—ն ԿՀՎ—ի եւ ՄԻ—6 Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության հետ համատեղ տապալել է Ադրբեջանի «իրենց ոչ հարմար» իշխանությունը։ Այս լրագրողական հետաքննությունը հասանելի է բրիտանական «TruthDig» կայքում։
«1992թ., երբ նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությունը ընտրել էր իր առաջին նախագահին՝ Աբուլֆազ Էլչիբեյին, «British Petrolium»—ի նախագահ լորդ Բրաունը մեկնել է Բաքու։ Նրա հետ Բաքու է գնացել նաեւ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։ Ճաշի ժամանակ Բրաունը Լեսլի Աբրահամսին մի թղթապանակ է ցույց տվել, որում 30 միլիոն դոլարին համարժեք կտրոն կար։ Այնուհետեւ Բրաունը այդ կտրոնը հանձնել է Ադրբեջանի նախագահին»,–ասվում է նյութում։
Այնուամենայնիվ նոր նախագահը դուր չէր գալիս «BP»—ին, եւ ընկերությունը հատուկ ծառայությունների հետ համատեղ գործի է անցել, նշում է հեղինակը։ Հատուկ ծառայությունները զինել են Հեյդար Ալիեւին, ով էլ 1993թ. տապալել է Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունը։ Դառնալով բռնապետ՝ նա իրեն ցմահ նախագահ է հռչակել եւ չորս ամսվա ընթացքում պայմանագիր ստորագրել՝ «BP»—ին հանձնելով նավթի պաշարները, նշում է հեղինակը։
«BP»—ի ներկայացուցիչները չեն ժխտում, որ կաշառք են տվել, իսկ ՄԻ—6&md ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների եւ այլ ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին, որոնք տուժել են ռեպրեսիաներից։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նա հայտնել է երեկ՝ բացելով Պետխորհրդի նիստը։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի գործընկերներին տեղեկացնել այն մասին, որ ես հրամանագիր եմ ստորագրել Ղրիմի թաթար բնակչության, հայ բնակչության, հույների, գերմանացիների, բոլոր նրանց իրավունքների վերականգնման մասին, ովքեր տուժել են ստալինյան ռեպրեսիաների ժամանակ»,–ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այդ հրամանագրում շարադրված են «առանձին տարածքների սոցիալ—տնտեսական բարեկարգմանն ուղղված» միջոցառումները, որոնք վերջին տարիներին ու նույնիսկ տասնամյակներին փաստորեն լքված էին եւ «իրավաբանորեն ոչ մի ձեւակերպում չունեին», հաղորդել է ԻՏԱՌ—ՏԱՍՍ—ը

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության վերաբերյալ «tert.am»—ի հարցին։
–Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ—ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը։
–Գիտե՞ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ—ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել։ Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում։ Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը։ Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը։ Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են։ Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից եւ Ամերիկայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում զուգահեռաբար շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ օրինագծից հետո Թուրքիայում իսկական հիստերիա է սկսվել։ 
Կառավարող օղակներն «իրար են խառնվել»։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը փորձում է կանգնեցնել գործընթացը։ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ բանաձեւը հանձնաժողովից այն կողմ չի անցնելու՝ Սենատի օրակարգ չի մտնելու։ Այդ վստահությունը, իր խոսքերով, նրան ներշնչել է ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերրին։
«Սենատի կամ ներկայացուցիչների պալատի կողմից օրակարգ մտնելու կամ որեւէ հայտարարության դեպքում մենք նախկինում ցույց տված մեր արձագանքը ցույց կտանք։ Թուրքիան լուռ չի մնա։ Սակայն նման հավանականություն չենք կանխատեսում։ Մեր դիրքորոշումն ու արձագանքը հստակ է։ Թուրքիան նման քաղաքական շահարկումներ թույլ չի տա։ Մենք հետեւում ենք իրադարձություններին»,–ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այս փուլում այդ բանաձեւն Անկարա—Վաշինգտոն հարաբերությունների վրա չի ազդի։
Եթե Միացյալ Նահանգները այդ հարցում հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունները կարող են վատթարանալ, ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Մազխար Բաղլին։
Թուրքական լրատվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հասկանալի է, որ մեր գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացնելը ներդրումներ է պահանջում։ Ինչքա՞ն գումար կպահանջվի դրա համար։ Հարցին ի պատասխան՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պարզաբանում են, որ նախ պետք է անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատականը տրվի։ Իսկ այդ նախնական գնահատականն էլ կլինի այն բանից հետո, երբ տրված կլինի շահագործման ժամկետի երկարացման տնտեսական արդյունավետության գնահատականը։ Նկատի ունենանք, որ տնտեսական արդյունավետության գնահատականն էլ պետք է տրվի շահագործման լրացուցիչ ժամկետների երկու սցենարների համար՝ 10 եւ 15 տարի տեւողությամբ։
Սրանից զատ, շահագործման ժամկետի երկարացման ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն համալիր հետազոտման արդյունքների հիման վրա աշխատանքների ծավալի հնարավոր աճը (մինչեւ 20%), ինչպես նաեւ գների սպասվող փոփոխությունները (տարեկան +10%)։ Ֆինանսական ծախսի գնահատականը պետք է արտացոլի նաեւ պարապուրդների ժամանակահատվածում ՀԱԷԿ—ի ընթացիկ օպերատիվ գործառման համար կատարվող շահագործական ծախսերը, այդ ժամանակահատվածներում անձնակազմի պահպանման (աշխատավարձի վճարում) եւ նրա որակավորման պահպանման ծախսերը։ Շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի ընթացքում եռամսյակային տեխնիկական աուդիտ կարվի՝ հայկական ԱԷԿ—ի կամ ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Իսկ երկրորդ փուլում էներգաբլոկի անվտանգությունը խորացված կգնահատվի՝ ժամկետի երկարացումը նախապատրաստելու համար։ Այս ամենին հավելյալ՝ ՀԱԷԿ&mda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայի արեւելքում վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Ուկրաինայի դաշնայնացման պահանջով։ 
Մի քանի քաղաքներում զինված մարդիկ գրավել են վարչական շենքեր։ Կիրակի հանրահավաքներ են անցկացվել Զապորոժյեում, Լուգանսկում, Օդեսայում եւ Խարկովում։ Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ։ Դոնեցկում սկսել են կազմավորել ինքնապաշտպանության ջոկատներ՝ Մարիուպոլում, Կրամատորսկում եւ Սլավյանսկում ոստիկանության տեղական բաժինները գրաված մարդկանց օգնության համար։ Սլավյանսկում հատուկ գործողության ընթացքում կիրակի օրն առավոտյան զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման կապիտան, եւս չորս հատուկ ջոկատային վնասվածքներ են ստացել։
Սակայն Կիեւը արեւելյան շրջաններում արտակարգ դրություն չի սահմանում։ «Արտակարգ դրություն մտցնել՝ նշանակում է այդ տարածքում նախընտրական արշավի դադարեցում, եւ դա կստեղծի լեգիտիմության համար կասկածների հիմքեր»,–գրել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը։
Բողոքողներին մինչեւ ապրիլի 14—ը ժամանակ էր տրված՝ հանձնելու զենքն ու ազատելու գրաված կառավարական շենքերը։ Ժամկետի ավարտին երեկ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ հատուկ գործողություն սկսելու մասին։ Կիեւը մտադիր է ամբողջությամբ կարգավորել իրավիճակը սեղմ ժամկետներում։ Տուրչինովը ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 13—ին ՀՀԿ գրասենյակում հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը՝ ՀՀ 13—րդ վարչապետի թեկնածություն առաջադրելու եւ նրան հավանություն տալու նպատակով։
ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ նոր վարչապետը կկարողանա իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը։
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ասելով, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է։
Նույն օրը երեկոյան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Երեկ հանրապետության նախագահը նորանշանակ վարչապետին ներկայացրել է կառավարության անդամներին։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Կառավարության նոր կազմը կձեւավորվի խորհրդարանական խմբակցությունների հետ քաղաքական խորհրդատվությունների ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեկ անգամ չէ, որ շեշտել ենք, թե միջուկային էներգետիկայի զարգացումը մեզ համար ոչ միայն էներգետիկ անկախության, այլեւ՝ անվտանգության խնդիր է։ Հայկական ատոմակայանի հետ կապված կրքերը պարբերաբար թեժանում են, հետո՝ հանդարտվում, բայց, անկեղծ լինելու համար ասեմ, որ հայկական կողմը միշտ հաստատակամ է եղել միջուկային էներգետիկա ունենալու հարցում։ Ժամանակ առ ժամանակ աշխարհը մեզ խորհուրդ է տալիս, երբեմն՝ նաեւ ստիպում հրաժարվել մեր 1 ատոմակայանից, ըստ այդմ՝ ոլորտային հզոր դպրոցից՝ փոխարենը Թուրքիային թույլ տալով միանգամից 3 ատոմակայան ունենալ՝ առանց դպրոց ունենալու։ Կամ՝ խորհուրդ է տալիս միջուկային էներգետիկայի փոխարեն զարկ տալ վերականգնվող էներգետիկային՝ «մոռանալով», որ աշխարհագրական դիրքով, քաղաքական ու տնտեսական բազմաթիվ գործոններով պայմանավորված, մեզ ԱԷԿ—ին հավասար միայն համարժեք հզորութուն է պետք՝ մեկ այլ ԱԷԿ։ Մեզ նաեւ առաջարկվեց փակել գործող ԱԷԿ—ը, հետո կառուցել նորը։ Ինչեւէ, տարիներ տեւող այս պատմություններից հայկական կողմը պատվով դուրս եկավ. մեր մասնագետները կարողացան փաստարկներով բոլորին համոզիչ մի հայտարարի բերել։ Այլ կերպ՝ մեզ անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ, բայց քանի դեռ չունենք այն, կերկարացնենք գործողի շահագործման ժամկետը՝ զուգահեռ մեջբերելով այդօրինակ հաջող փորձեր։
Առանց ավելորդ համեստության նշենք, որ այս ամբողջ գործընթացներին «ՀՀ»—ն մաս է կազմել՝ ներկայացնելով տարբեր իրավիճակները՝ առանց քաղաքական շահարկումների ու քնարական զեղումների։ Ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկարաժամկետ հեռանկարում պետական միջոցները կգերակշռեն

Մեր երկրի համայնքների զարգացման կարեւորությունից խոսելով՝ հարց էինք բարձրացրել, գուցեեւ առաջին հայացքից ոչ այդքան կարեւոր, բայց իրականում շատ կարեւոր ու հրատապ մի հարց՝ ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան ենթադրո՞ւմ է պետական մասնաբաժնի ավելացում (խոսքը սոցներդրումների հիմնադրամի ներգրավելիք միջոցների մասին է)։
Տարածքային զարգացման մասին խոսելիս հարկ է մի բան հստակեցնել, խոսքը ոչ թե այն մասին է, որ մեր համայնքները, պատկերավոր ասած, Երեւանին նմանվեն, այլ՝ որ համաչափ զարգանան։ Այլ կերպ, ամեն ինչ ու ամեն բան միայն մայրաքաղաքում չկենտրոնանա։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նկատում է, որ մեր երկրում սոցիալ—տնտեսական զարգացումներին բնորոշ են տարածքային նշանակալի անհամաչափություններ։ «Շուկայական տնտեսությանն անցման փուլում, սկսած 2000—ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են խորացել եւ շարունակում են անընդմեջ խորանալ՝ հասնելով մտահոգիչ մակարդակի։ Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երեւանում եւ որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում՝ Սյունիք, Կոտայք)՝ որպես արդյունք առաջացնելով երկրի տարածքներում բնակչության աղքատության ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ»։ Հայաստանում աղքատությունն առավել տարածված է փոքր ու միջին քաղաքային բնակավայրերում։ Այդ համայնքներում 2008—2010թթ. աղքատության մակարդակն ունեցել է ամենաշեշտակի աճը։ Այս առումով Երեւանը շարունակում է գտնվել ամենաբարենպաստ վիճակում։ Այստեղ կենտրոնացած է երկրի տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ուսումնասիրում են ֆրանսիական ամենանշանավոր ձեռնարկություններից մեկի՝ «Պեռնո—Ռիկար» ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարի փորձը եւ հաջողության գաղտնիքները։ Այդ նպատակով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, Պոլ Ռիկարի դուստրը՝ Միշել Ռիկարը եւ թոռը՝ «Ռիկար» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսուա—Քզավիե Դիազը։
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի դիտարկմամբ, ֆրանսիական արդյունաբերական ձեռնարկությունների պատմությունը մեծամասամբ առնչվում է հավակնոտ ծրագրերի իրականացման հետ։ Ռենոն թվարկեց Ֆրանսիայի տնտեսական պատմության մեջ առանձնացող մի քանի խորհրդանշական անուններ՝ ավտոմոբիլաշինության ոլորտի կարկառուն դեմք Անդրե Սիտրոեն, օծանելիքի հռչակավոր արտադրող Կոկո Շանել, ինչպես նաեւ պարենային ոլորտը ներկայացնող Պոլ Ռիկար։ «Պոլ Ռիկարը հնարել, մշակել եւ արտադրական վերջնական տեսքի է բերել լայն սպառման ապրանքը՝ Ռիկար պաստիս խմիչքը, որը դասվում է ֆրանսիական հանրահայտ ըմպելիքների շարքին»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Ռենոն։
Դեսպանը հայտնեց, որ Պոլ Ռիկարը միայն արդյունաբերության ոլորտով չի բավարարվել եւ իր գործունեության մեջ ներառել է սոցիալական տարբեր ասպարեզներ, ունեցել է կազմակերպչական մեծ ունակություններ։ Զբաղվել է մեկենասությամբ՝ ընդգրկուն աշխարհագրությամբ։ Ռենոյի ներկայացմամբ՝ Պոլ Ռիկարն իր մոտեցումներով հեղափոխական դրսեւորումների կողմնակից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024