ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 03:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 232 233 234 235 236 ... 312 313 »

Կարեւորելով երիտասարդության դերն այսօրվա իրականության մեջ՝ «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ասաց, որ երիտասարդության մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման գործում ձեւավորում է համապատասխան ներուժ, եւ այդ ներուժի շնորհիվ է իրականացվում երկրի պաշտպանությունը։ Այդ ներուժի բաղադրիչներն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, երրորդ բաղկացուցիչն էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է»։ 
Կարեւորելով երիտասարդության դերն այսօրվա իրականության մեջ՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ երիտասարդության մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. «Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման գործում ձեւավորում է համապատասխան ներուժ, եւ այդ ներուժի շնորհիվ է իրականացվում երկրի պաշտպանությունը։ Այդ ներուժի բաղադրիչներն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, երրորդ բաղկացուցիչն էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունն է»։ 
Ս. Օհանյանը կարծում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է կարեւորվի ամենից շատ. «Մարդիկ կան, որ կարծում են, թե երիտասարդները դպրոցում, բուհերում, բանակում դաստիարակվում են, եւ դրանից հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով՝ «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով։
Դիմելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում՝ ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը։ Մենք գնահատում ենք խորհրդարանական ձեւաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն։ Ուրախ եմ, որ մեզ՝ որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների, հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մեր առջեւ ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր։
Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը՝ Եվրանեսթը, մեծապես նպաստել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գալիք տարվանից մեր երկրում իր լիարժեք գործունեությունը կծավալի «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտին», որն իր գույքային համալիր տարածքը կզբաղեցնի Կաշեգործների 7 հասցեում։ Այս մասին պայմանագիր է կնքվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջեւ։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ստորագրեցին պայմանագիրը ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ։ Պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ տարածքում կազմակերպվելու է նոր ազատ տնտեսական գոտի, ստեղծվելու են համապատասխան ենթակառուցվածքներ, մատուցվելու են ծառայություններ, սահմանվելու են դրանց սակագները, իրականացվելու են ներդրումներ եւ այլն։ Պայմանագրի կնքումից հետո նախարարի պաշտոնակատարն ու ԱՏԳ–ի ներկայացուցիչը լրագրողներին հաղորդեցին մանրամասներ գործունեության կազմակերպման վերաբերյալ։ Նշենք, որ ԱՏԳ–ում գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում։ ԱՏԳ—ի գործունեության ժամկետը նախատեսված է 10 տարի։ Առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպիչներն ակնկալում են ԱՏԳ —ում ներգրավել 120 ընկերություն, որոնք, ըստ կանխատեսումների, կստեղծեն հավելյալ շուրջ 1500 նոր աշխատատեղեր։
Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում ներդրողները հնարավորություն են ունենալու շահավետ պայմաններով գործունեություն ծավալելու։ Նախարարի պաշտոնակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 538 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի հրաժարականն անսպասելի էր շատերի համար։ Ուստի պատճառների վերաբերյալ տեսակետները տարբեր են։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ հրաժարականը բարեկիրթ քաղաքական ձեւ է, քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն վեց տարի աշխատել էր։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կրկնել է, որ վարչապետի որոշումը անձնական է եղել, որը հարգվել է իրենց կողմից. «Միշտ պետք է մտածենք, որ ցանկացած պետության մեջ ամենախոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է, եւ կարծում եմ՝ այս վեց տարիների ընթացքում աշխատանքի տեսանկյունից ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, եւ բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետեւանքն է»։
Գալուստ Սահակյանի խոսքով, հնարավոր է, որ վարչապետը ՀՀԿ—ից չլինի. «Իհարկե կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլինի, որ նոր վարչապետը մեր կոալիցիայից լինի, բայց ըստ մեր մշտական գործելակերպի՝ մտածել ենք, որ ոչ թե պարտադիր ՀՀԿ—ական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ խնդրի ռազմավարությունն իրականացնողի խնդիր ենք լուծում, այսինքն՝ ինքնանպատակ չենք առաջնորդվել»։
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ապրիլի 28–ի հանրահավաքի վախն է ստիպել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ։
Ըստ ԲՀԿ—ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի էլ վարչապետի հրաժարականը խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների գործունեության շնորհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կենտրոնական բանկ։ Հանրապետության նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում։ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։
Կանխիկ գործառնությունների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է կանխիկ դրամի ավտոմատ վերահաշվարկի գործընթացին, որն իրականացվում է թղթադրամները մշակող ժամանակակից եւ արագագործ սարքավորումներով։ Կենտրոնական բանկում օգտագործվող սարքավորումների շնորհիվ թղթադրամների մշակման ամբողջ գործընթացում մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի, եւ ավտոմատացման հետեւանքով էապես կրճատվել են գործառնական ռիսկերը։ Օգտագործվող համակարգերը ավտոմատ հաշվում ու առանձնացնում են կեղծ եւ անվճարունակ թղթադրամները, իսկ պիտանի թղթադրամները՝ փաթեթավորում։ Սարքը հնամաշ թղթադրամները տեղում մանրատելով ոչնչացնում է։
Ֆինանսական վարչությունում նախագահին ներկայացվել են միջազգային ֆինանսական շուկաներում ներկա իրավիճակը, ՀՀ միջազգային պահուստների կառավարման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ քննարկվել է ֆինանսական շուկաներում ՀՀ կողմից տեղաբաշխված եվրոպարտատոմսի դինամիկան եւ ներդրողների վարքագիծը։
Շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական բանկի ղեկավար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը երեկվա նիստում համաձայնություն տվեց Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկին։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը համոզված է, որ համաձայնագիրն արդիական իրավական հիմք կդառնա միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում վերջին 10 տարիների ընթացքում զարգացումների եւ գործելակերպերի կիրառման համար՝ երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների պատշաճ կարգավորման գործընթացում։ «Օդային հաղորդակցությունների հետագա զարգացումը կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական ու մշակութային կապերի լրացուցիչ խթանմանը»,—ասաց նա։
Համաձայնագրով կարգավորվում են այդ փոխադրումների համար ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձեւավորման եւ մաքսատուրքերի վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, կոդերի համատեղ օգտագործման իրավասությունները, չվացուցակների հաստատման ընթացակարգը, տարաձայնությունների լուծման եւ ուժի մեջ մտնելու կարգը։
Փաստաթղթի համաձայն, կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությանը (ավիաընկերություններին), միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելիս, պետք է տրամադրվեն հետեւյալ իրավունքները՝ ա) մյուս կողմի պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքի իրավունք, բ) ոչ առեւտրային նպատակներով մյուս կողմի պետության տար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում։ Այս մասին նիստից հետո տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 
Նրա խոսքով, նոր վարչապետի եւ նոր կառավարության հարց չի քննարկվել, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է խորհրդակցություններ իրականացնի թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական խմբակցությունների հետ, եւ դրանից հետո արդեն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, նշանակի նոր վարչապետ եւ նոր կառավարություն։
Տիգրան Սարգսյանը գրառում է արել «Ֆեյսբուքում». «Սիրելի հայրենակիցներ, դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը։ Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված։ Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել՝ մի շարք կարեւոր պետական միջոցառումների եւ ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, եւ առաջին հերթին հանրապետության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար։ Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր եւ արդյունավետ աշխատանք»։

Հայաստանի Սահմանադրության 55 հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 28—ի նիստում սկսել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի քննությունը։
Օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ էր դիմել 36 պատգամավոր։ Պատասխանող կողմը ներկայացնում էին ԱԺ—ի, կառավարության եւ ԿԲ—ի ներկայացուցիչները։
Վճիռը հրապարակվեց երեկ։ Ներկա էին ՍԴ բոլոր անդամները, դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86—րդ հոդվածների Սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշումը, որի համաձայն՝ սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ, սահմանվեց ժամկետ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։
Ի պատասխան ՍԴ որոշման՝ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50—ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը։ Միեւնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչեւ սեպտեմբերի 30—ը։ Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայում առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտված է։ 
Ուկրաինայի ԿԸՀ—ն փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվեն գրավադրում է ստացել նախագահի պաշտոնին հավակնող 24 անձից։ Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 մարդ, սակայն ոչ բոլորն են փաստաթղթերը պատշաճ ձեւակերպած եղել։ ԿԸՀ—ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը։ Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինան», ՈՒԴԱՌ—ը, «Ազատությունը» եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29—ին անցկացրել են համագումարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ։ «Բատկիվշչինան» պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին։ Ռեգիոնների կուսակցությունը առաջադրել է Դոբկինի թեկնածությունը։ ՈՒԴԱՌ—ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելի վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սառը ցիկլոնի պատճառով շաբաթ օրը Հայաստանում գրանցվեց ջերմաստիճանի աննախադեպ նվազում, եւ սկսվեցին առատ տեղումներ։ Մարտի 29—ին ուժեղ կարկուտ, ապա՝ անձրեւ գրանցվեց մայրաքաղաքում, իսկ մարտի 30—ի գիշերը սկսեց առատ ձյուն տեղալ։ Եղանակային այս բարդ իրավիճակը, մասնագետների մեկնաբանությամբ, սկիզբ էր առել դեռ մարտի 26—ին, երբ Բարենցի ծովի շրջանում ձեւավորված արկտիկական ճակատը մարտի 30—ին ներթափանցել էր Փոքր Ասիա եւ Կովկաս, ապա՝ Հայաստանի տարածք։ Մարտի 29—ին արդեն դիտվեց քամու ուժգնացում մինչեւ 20—30 մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ մարտի 30—ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10—15 աստիճանով, եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն։ Արդյունքում՝ տեղումների քանակը մարտի 29–30—ն ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ մարզերում գերազանցեցին ամսական նորման։
Ստեղծված իրավիճակը ստիպեց անմիջապես արձագանքել մայրաքաղաքի եւ հանրապետության կառավարման մարմիններին։ Հայտարարվեց, որ մարտի 31—ին պետական կրթական հաստատություններում՝ բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներն ու դասերը հետաձգվել են։
Բնականաբար, եղանակային անբարենպաստ պայմանները առաջին հերթին վնաս են հասցնում գյուղատնտեսության ոլորտին, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի շարք տարածաշրջաններում արդեն մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024