ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 28.04.2024, 06:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 234 235 236 237 238 ... 312 313 »

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։
«Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛ Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոցում ծավալված է 30—ական մահճակալ։ Սակայն առաջինում եթե 100—ից ավելի բուժաշխատող ունեն, ապա երկրորդում՝ 32։ Երկու տարի առաջ իրականացված վերանորոգումից հետո Ավստրիական մոր եւ մանկան հիվանդանոցում նաեւ ծնունդներ են ընդունում։ Ու քանի որ այտեղ շատ ավելի լավ պայմաններ են, կանայք նախընտրում են այս հիվանդանոցը։ Մենք արհեստականորեն չենք կարող լուծարել որեւէ բուժհիմնարկ եւ ոչ էլ կանանց ուղղորդել այս կամ այն ծննդատուն։ Առկա խնդիրները երկու օր առաջ հանգամանորեն քննարկել ենք ինձ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր խնդրին պետք է շատ ավելի ընդգրկուն լուծում տանք»,–նշեց Դերենիկ Դումանյանը՝ հանձնարարելով նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մանրամասն ուսումնասիրել, թե Գյումրին հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ինչպիսի եւ ինչ ծավալների ծառայությունների կարիք ունի։ Նախարարն առաջարկեց ուսումնասիրել նաեւ մասնավոր բուժհաստատութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք—սիրիական սահմանի շրջակայքում լարված իրավիճակը շարունակվում է։ Կառավարական ուժերը հակահարված են տալիս գրոհայիններին։ Սիրիան սահմանի մերձակայքում օդային գործողություններ չի կարողանում իրականացնել Թուրքիայի սպառնալիքի պատճառով. սահմանին մոտեցող ուղղաթիռներին ու ինքնաթիռներին Թուրքիան արձագանքում է։
Հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ բնակավայրի վրա տեղի ունեցող հարձակումները եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը մեծ դժգոհություն են առաջացրել Հայաստանում եւ սփյուռքում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նշել է. «Քեսաբի հայության օժանդակությունն այսօր մեզ համար առաջնահերթություն է։ Աշխարհում ուր որ հայ ժողովրդի զավակները դժվարության դիմաց գտնվեն՝ այդ դժվարությունը հաղթահարելը ամբողջ հայության առաջնահերթ պարտավորությունը պետք է դառնա։ Ուրախ ենք, որ Հայաստանից սկսած մեր գաղութներում զանազան ձեւերով մեր ժողովրդի զավակներն իրենց մտահոգությունը եւ Քեսաբի հայությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում։ Ազգային միասնականության այս շոշափելի արտահայտությունը մեր ժողովրդի հավաքական հավատքի ու վճռականության պերճախոս վկայությունն է»։ Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ թուրքը մնում է թուրք. «Նույն ցեղասպան թուրքն է Քեսաբը քանդողը եւ քեսաբահայության տեղահանության հետեւում գտնվողը։ Հետեւաբար, մեր ժողովուրդը պետք է լուռ չմնա։ Պետք է իր ձայնը բարձրացնի՝ պետությունների եւ միջազգային հանրության ուշադրությանը հանձնելով Քեսաբի հայության ճամփով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Յոթնյակով հանդես եկող «Մեծ ությակի» երկրների առաջնորդները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ—ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որում ճանաչել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իրավիճակի սրման դեպքում լուրջ հետեւանքներով են սպառնացել Ռուսաստանին։ 
«Մեծ յոթնյակի» (G7՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա) ղեկավարները որոշել են, թե Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների դեմ են կիրառվելու պատժամիջոցները։ Դրանք վերաբերելու են էներգետիկայի, ֆինանսների ու սպառազինման բնագավառներին։
Հակառակ տրամադրություններ են Ռուսաստանում։ Մոսկվան հետաքրքրված է «Մեծ ությակի» իր գործընկերների հետ շփումների շարունակմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Ռուսական կողմը շարունակում է պատրաստ մնալ նման շփումների՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր։ Մենք հետաքրքրված ենք այդ կապերով»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի իր գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների հետեւողական զարգացմամբ։
Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ասել է, որ Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված մտադիր է պահպանե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանական կողմը անվստահություն է ցուցաբերում միջազգային կառույցների նկատմամբ.
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24—25—ին Հաագայում մասնակցել է միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Նախագահը երեկ ելույթ է ունեցել գագաթնաժողովում։
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Գագաթնաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ես էլ եմ միանում Նիդերլանդների հասցեին հնչեցված շնորհակալական խոսքերին՝ գագաթնաժողովը փայլուն կազմակերպելու եւ անցկացնելու համար։
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում։ Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը քայլեր է իրականացրել համաձայնեցված նպատակների ուղղությամբ։ 2013թ. մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի» 2005թ. լրացումը եւ «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան։ Երկու փաստաթղթերի վավերագրերն էլ հանձնվել են ի պահ ԱԷՄԳ—ին։ Ամրապնդել ենք միջուկային նյութի հաշվառման եւ վերահսկման իրավական գործիքները՝ լրացումներ կատարելով «Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում։
Միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ .
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խոր մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռեւս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում եւ ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ եւ վերակառուցեցին իրենց տները։
Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաեւ մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից եւս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր եւ դեպի հարավ՝ մինչեւ Հորդանան։ Հազարավոր ք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Համանախագահները հանրապետության նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ։ Հանդիպման սկզբում նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաեւ պատեհ առիթ է հայ—նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Երկուստեք նշվել է, որ հայ—նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առեւտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում։ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռեւս բավարար չեն համարել ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է արտաքին գործերի նախարարություն։ Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքրվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին։
Շրջայցն ավարտելուց հետո, նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։ Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջեւ դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։
Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ եւ սահմանակից Իրանի եւ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին։ Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է ասիական երկրների, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունն աննախադեպ է համարում եւ տեսնում արդյունավետության որոշակի պտուղներ։
Ըստ նրա՝ այդ ուժերի համագործակցությունը կառուցողական է, իսկ նրանց ներկայացրած օրինագծերն ու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում։ «Սակայն մինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել։ Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ եւ, վերջապես, ասվի, որ համագործակցության ձեւաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»,–լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չորս ուժերի ղեկավարները պետք է նաեւ քննարկեն ամբողջական իշխանափոխության հարցը։
Կուսակցության առաջնորդն ասել է, որ իրենք չունեն վարչապետի նոր թեկնածու, քանի որ գտնում են, որ միայն վարչապետին անվստահություն հայտնելը կիսատ որոշում է։ 
Անդրադառնալով նախորդ շաբաթ իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 22–ը Ջրի համաշխարհային օրն է, իսկ մարտի 23–ը մարդկությունը նշում է որպես Օդերեւութաբանության համաշխարհային օր (Մոլորակի ժամ)։ Այդ կապակցությամբ եւ Հայաստանում սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով երեկ մամուլի ասուլիս տվեցին ԱԻՆ «Հիդրոմետծառայության» օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի կենտրոնների պետեր Զարուհի Պետրոսյանը եւ Լեւոն Ազիզյանը։
Նախ տեղեկացնենք, որ օդերեւութաբանության օրը որպես տոն սկսել է նշվել 1961 թվականից՝ 1951 թ. ընդունված համաշխարհային կոնվենցիայի հիման վրա։ Հայաստանը մարտի 23–ը Օդերեւութաբանության օր է հռչակել 2004թ.։ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ընտրվել է «Եղանակը եւ կլիման, երիտասարդության ներգրավվածությունը այդ աշխատանքներին» կարգախոսը։ Ամեն տարի նոր կարգախոս է ընտրվում՝ ելնելով տվյալ տարվա խնդիրներից։
Հանրապետությունն այսօր կանգնած է կլիմայի փոփոխությունների հիմնախնդրի առջեւ, հիմնախնդիր, որը պայմանավորված է ոչ միայն բնական, այլեւ մարդածին գործոններով։ Հետեւաբար, ո՞վ, եթե ոչ երիտասարդությունն այսօր առավել ակտիվորեն պետք է ներգրավվի մարդածին պատճառների կանխման եւ վերացման համընդհանուր աշխատանքներում։ 
«Կլիման այն ոլորտն է, որը մեկ երկրի տարածքում չի ձեւավորվում, կլիման (եղանակը) սահմաններ չի ճանաչում։ Եվ բոլոր երկրները պարտավոր են աշխատել, որպեսզի հնարավոր դառնա եթե ոչ խնդրի ամբողջական լուծումը, ապա գոնե նվազեցվեն այդ վտանգավոր փոփոխություններից սպասվող հետեւանքները»,–ասաց Զ. Պետրոսյանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարության նիստը երեկ վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դիմելով կառավարության անդամներին՝ նա ասել է. «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին եւ հանրությանը։ Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է։ Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները։ Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք եւ դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարեւորագույն խնդիրն է նպաստել եւ խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը։ Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024