ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 17:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 235 236 237 238 239 ... 312 313 »

Մոսկվայում զբաղված են Ղրիմի ինտեգրման հետ կապված ընթացակարգերով։ Երեկ ՌԴ Սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել, ըստ որի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը համապատասխանում է ՌԴ—ի Սահմանադրությանը։
Այսօր Պետդումայում տեղի կունենա նիստ, որի ժամանակ վավերացման կներկայացվի ՌԴ—ի կազմ Ղրիմի մտնելու մասին պայմանագիրը։ 
Նախագահ Վլադիմիր Պուտինը պրոֆիլային նախարարություններին հանձնարարել է Ղրիմում վճարվող կենսաթոշակները հասցնել ռուսաստանյան միջին մակարդակի։
Ռուսաստանը փորձում է նաեւ կազմակերպել ուկրաինական զինված ուժերի ենթակառուցվածքները սահուն կերպով թերակղզի փոխանցելու գործընթացը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC—ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի այն ենթակառույցները, որոնք գտնվում են թերակղզում, պետք է միանան Ղրիմի զինված ուժերին եւ հետագայում դառնան ռուսական բանակի մի մասը, կամ էլ պետք է «ինքնակամ լքեն այն»։
Ղրիմի իշխանություններն էլ պատրաստվում են ազգայնացնել զբոսաշրջային ենթակառուցվածքների 130 օբյեկտ, որոնք Ուկրաինայի պետական սեփականությունն են։ Ուկրաինայի քաղաքացիների սեփականությունը չի ազգայնացվելու։ Ղրիմը պատրաստվում է իր սեփականությունը դարձնել 119 հյուրանոց եւ այլ օբյեկտներ։ Ազգայնացման ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների նախագիծը։
Ըստ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, այս համաձայնագրով ՀՀ—ն պարտավորվում է քննարկել Եվրոպական միության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի, երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները եւ համաձայնագրով սահմանված ժամկետներում պատասխանել դրանց։ «Համաձայնագրում նախատեսված է առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ստացվող դիմումներին պատասխանելու կարճ ժամկետներ՝ կախված դեպքից՝ 2 աշխատանքային օրից մինչեւ 12 օրացույցային օր։ Սրանից հետեւում է որ անհրաժեշտ է հստակ կանոնակարգել այդ դիմումները պետական մարմինների կողմից քննարկելու կարգը եւ ժամկետները»,—ասաց Գ. Եգանյանը։
Այսպիսով, միգրացիոն պետական ծառայության պետը պետք է կազմակերպի արտաքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության՝ հետընդունման (ռեադմիսիոն) գործընթացում ներառված աշխատակիցների ուսուցումը։ Ազգային ան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ելնելով Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013թ. դեկտեմբերի 2—ին կնքված «Բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից՝ գործադիրը երեկվա նիստում հաստատեց Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստներ ձեռք բերած ՀՀ—ում գրանցված ալմաստ մշակող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման կարգը։ Հաշվառման լիազորությունը վերապահվեց էկոնոմիկայի նախարարությանը։ Վերջինս մեկամսյա ժամկետում պետք է հաստատի անձանց հետ համաձայնագրով նախատեսված պայմաններով ալմաստ ձեռք բերելու նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը։
Այդ հաշվառման նպատակը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, ՀՀ—ի ստանձնած պարտավորությունների կատարումն է, մասնավորապես Ռուսաստանից առանց արտահանման տուրքի ձեռքբերված բնական, չմշակված ալմաստների վերաարտահանումը կանխելը։ ՌԴ—ի ալմաստ արդյունահանող կազմակերպություններից բնական, չմշակված ալմաստներ կարող են ձեռք բերել միայն լիազոր մարմնի կողմից հաշվառված անձինք։ Նրանք, ովքեր ունեն բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիա։ Պայմանագիր կնքած անձինք պետք է լիազոր մարմնին ներկայացնեն ամսական տեղեկատվություն ՌԴ—ից առանց արտահանման տուրքի ձեռք բերած բնական, չմշակված ալմաստների ծավալների, մշակված քանակության եւ շարժի վերաբերյալ։ Ի դեպ, հաշվառումն արվում է կամավորությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություններ ու լրացումներ կլինեն, եթե կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը հաստատի նաեւ ԱԺ—ն։
Ինչպես մանրամասնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ փոփոխություններից ու լրացումներից մի քանիսը վերաբերում են գնդի եւ գումարտակի սերժանտների պարտականություններին։ Ըստ այդմ, գնդի սերժանտը, օրինակ, պարտավոր է մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը եւ հաշվառել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստությունը։ Գնդի սերժանտը պարտավոր է իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչեւ ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները։ Նաեւ պիտի իմանա գնդի սպառազինությունը՝ իր իրավասությունների սահմաններում, իհարկե։ Գնդի սերժանտը նաեւ պարտավոր է՝ 1. պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից՝ ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի եւ ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, զեկուցել ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների մասին, 2. շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում եւ առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը։
Ինչ վերաբերում է գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ—ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ—ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը։
Պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարեւորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը։
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եւ ժամագործության ազատ տնտեսական գոտի կհիմնվի։ Կառավարությունն արդեն տվել է համաձայնությունը եւ հաստատել գործարար ծրագիրը։ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերությունը կլինի գոտու կազմակերպիչը։ Հայ ոսկերիչների միությունը (ՀՈՄ) նախաձեռնել է ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական հատվածի ստեղծումը Հայաստանում, որն էլ նախատեսում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու միջոցով։ Մեր երկիր կներգրավվեն ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի (սրանք միասին են դիտարկվում, քանզի փոխկապակցված շղթայական ոլորտներ են) միջազգային ընկերություններ, որոնք արտադրությունը մեր երկրում կազմակերպելով՝ կսպասարկեն տարածաշրջանային ու միջազգային շուկաներ։
Թե ինչպես է կազմակերպվելու այս ԱՏԳ—ն, ինչ հեռանկարներ ունի եւ ինչ կտա մեր երկրին, ճշտեցինք էկոնոմիկայի նախարարությունից։

ԱՏԳ—ի անհրաժեշտությունը

ԱՏԳ—ի գործունեության ժամկետը սահմանվեց 10 տարի։ Սակայն կազմակեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի ղեկավարին հաշվետվություն կտան յուրաքանչյուր կիսամյակ

Էներգետիկական ոլորտի միջազգային եւ, մասնավորապես, տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով՝ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը մի առիթով ասաց, թե էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն այլեւս անհրաժեշտություն է, եւ նախորդ տարեվերջի հոկտեմբերին երկրի համար կարեւորագույն այդ փաստաթուղթը հաստատվեց։ Կառավարությունը 6—ամսյա ժամկետում պիտի մշակի եւ հաստատի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։ Ծրագրի մասին երկրի նախագահին ամփոփ տեղեկատվություն կներկայացվի յուրաքանչյուր կիսամյակ։
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու ծագեց նշված ռազմավարության եւ ծրագիրն ունենալու կարիքը, համառոտ տեղեկացնենք, թե ինչ վիճակ է մեր էներգահամակարգում։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002—2012թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը՝ տարեկան 4.13% միջինացված ցուցանիշով, ընդ որում՝ բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560 հազ. (2008թ.) մինչեւ 644 հազ. (2012թ.)։ Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով 2009թ. 2008թ. նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազեց շուրջ 8.1%—ով, իսկ բնական գազի սպառումը՝ շուրջ 20.3%—ով։ Իսկ 2012թ. 2011թ. նկատմամբ տեղի ունեցավ ինչպես էլէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ, համապատասխանաբար՝ 5.1%—ով եւ 12.6%—ով։ «Իր հերթին բնական գազի գնի աճն ու էլեկտրաէնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղրիմը արդեն ՌԴ սուբյեկտ է։ Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրեցին հանրապետությունն ու Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում որպես նոր սուբյեկտներ ընդգրկելու վերաբերյալ համաձայնագիրը։
Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման հարցին նվիրված ելույթում ներկայացրեց ընդառաջելու դրդապատճառները։ «ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմն Ուկրաինային միացնելու վերաբերյալ սահմանադրական նորմերի խախտում էր,–ասաց Պուտինը։–1954թ. Ուկրաինայի կազմ փոխանցեցին Ղրիմն ու Սեւաստոպոլը։ Մարդկանց պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Միլիոնավոր ռուսներ մի երեկո քնեցին Ռուսաստանում եւ արթնացան արտասահմանում։ Ղրիմցիներն ասում են, որ 1991թ. իրենց ձեռքից ձեռք փոխանցեցին մեկ պարկ կարտոֆիլի պես»։ Այն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն ի վիճակի չէր պաշտպանելու իր ազգային շահերը։
Իսկ հիմա ղրիմցիների խնդրանքն անտեսելը դավաճանություն կլիներ, ղրիմցիներն իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրը։
Պուտինը հիշեցրեց, որ Ղրիմում չեղան զինված բախումներ եւ մարդկային զոհեր, մարդիկ պարզապես ինքնորոշվեցին։ Նա ընդգծեց, որ նույն Ուկրաինան ԽՍՀՄ—ից դուրս գալու ժամանակ օգտվեց այդ իրավունքից։ «Ուկրաինայում օգտվեցին այդ իրավունքից, իսկ ղրիմցիների դեպքում չի կարելի. ինչո՞ւ»։ Նա նաեւ բերեց Կոսովոյի օրինակը, որի հետ կապված գործընթացն Արեւմուտքը օրինական համարեց։ Պուտինը շեշտեց, որ եթե հանրաքվե իրականացնելու հարցում Ուկրաինայի օրենսդրությունն ուրիշ է, միեւնույն է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130—րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125—ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով։
Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ—լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն—Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Փաստելով հայ—լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ կողմերը շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը։ Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում։
Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարությունը երկրի բոլոր համայնքների առջեւ կարեւորագույն խնդիր է դրել՝ մինչեւ 2016 թվականն անհրաժեշտ է, որ բոլոր համայնքներն ունենան սեփական գլխավոր հատակագիծը։ 

Մի շարք համայնքներ դեռ վաղուց ձեռնամուխ են եղել կարեւոր գործին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու նպատակայնությունը։ Ավարտին մոտ են մարզկենտրոն Վանաձորի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները։ Մարզի ղեկավարներին անհանգստացնում է այն, որ որոշ համայնքներում, հատկապես գյուղական, հապաղում են սկսել գործընթացը։ 
Պատճառաբանություններ կան, հիմնականն է՝ բյուջեի հնարավորությունները սուղ են։ Ըստ Լոռու մարզպետի՝ եթե գյուղական համայնքների համար հանգամանքը կարելի է դիտել փոքր—ինչ «մեղմացուցիչ», ապա անընդունելի է քաղաքների պարագայում։ 
Այսօր անհանգստացնում է, որ գործընթացը չեն էլ սկսել Սպիտակում, Շամլուղում։ Փաստն անընդունելի է հենց նաեւ այն առումով, որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումով դյուրին է դարձրել գլխավոր հատակագիծ կազմելու համար պահանջվող ծախսերը հոգալը. համայնքները հողերի օտարումից գոյացած գումարները, իսկ դրանք քիչ չեն, կարող են, պարտավոր են նպատակաուղղել ներհամայնքային կարեւոր խնդրին լուծում տալուն։ 
Ի դեպ, գյուղական համայնքների համար բավարար է դիտվում նաեւ պարզեցված գլխավոր հատակագիծը։ Մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կպարզեն պատճառները, կներկայացնեն խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ։ hhpress.am

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024