ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 18:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 226 227 228 229 230 ... 312 313 »

Տեղական արտադրության մոբայլ ծրագրերի եւ հայաստանյան օգտատերերի համար մշակված հավելվածները հասանելի կլինեն հայ հանրության բոլոր շրջանակներին։ Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ բացի հայկական թիմերից մասնակցություն կունենան նաեւ կազմակերպություններ ԱՊՀ երկրներից։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ մոբայլ հավելվածների մշակման առումով հայ մասնագետները բավական մեծ ներուժ ունեն եւ իրենց արտադրանքով կարող են աշխարհում մրցունակ լինել։
Նախաձեռնության հեղինակներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Էմ լաբ Էկա» տարածաշրջանային մոբայլ հավելվածների լաբորատորիայի հայկական ներկայացուցչությունը։
«Մոբայլ հավելվածների ցուցահանդես–2014 եւ Pitching ներկայացումներ» թեմայով միջոցառումը կմեկնարկի մայիսի 30—ին երեւանյան հանրային տարածքներից մեկում՝ Սիրահարների այգում։ Ցուցահանդեսին կներկայացվեն այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են գրքեր հեռախոսում էջը, ինտերակտիվ այբբենարանը, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական եւ արկածային խաղերը եւ այլն։ Միջոցառմանը կհյուրընկալվեն մոբայլ ոլորտի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Օրանժ Արմենիան», «Ինսթիգեյթ Մոբայլը», «ԱրմԹաբը», «Սամսունգը» եւ այլն։
«Էմ լաբ Էկա»—ի տնօրեն Մարիամ Դավթյանը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպումը անհրաժեշտ է՝ ելնելով Հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան— ՆԱՏՕ ԱԳԳԾ—ի թվով չորրորդ 2014—2016թթ. ծրագիրը եւ հույս հայտնեց, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ համագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռեւս քննարկման փուլում գտնվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի մոդելը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2016 թվականից ոչ շուտ։
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման հարցում դեռեւս վերջնական եզրահանգման չի եկել, թե արդյոք պետք է անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական մոդելի։ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովը ներկայացրել է առայժմ այն մոտեցումը, թե ինչպես բարեփոխել գործող համակարգը։ Կան խնդիրներ, որոնք գործող համակարգի շրջանակներում այդքան լուծելի չեն։ Հունիսին պետք է ի մի բերվեն քննարկումների արդյունքները, հանձնաժողովում կլինի քվեարկություն, եւ հանձնաժողովի անդամները պետք է իրենց ամբողջական դիրքորոշումն արտահայտեն։
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ արդեն հուլիսի 1—ին հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների լրամշակված փաթեթը պետք է ներկայացնի երկրի նախագահին, եթե հավանության արժանանա այն, արդեն կսկսվեն կոնկրետ փոփոխությունների փաթեթի աշխատանքները։
Քննարկման ժամանակ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ մարդու իրավունքներն ամրագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռ նախորդ տարվա հունվարին պարզ դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանը պետք է շահագործվի։ Մեր երկրում մի քանի փոքր օդանավակայաններ կան. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ «Շինուհայրը», Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Շիրակը», Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ «Ստեփանավանը», Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ «Կալինինոն», Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ «Ջերմուկը», Երեւանում՝ «Զվարթնոցը», «Էրեբունին», «Եղվարդը», Մեղրիի, Կապանի, Սիսիանի, Արզնիի, Գավառի, Վանաձորի օդանավակայանները եւս։ Սրանց մի մասը դեռ խորհրդային տարիներից սկսեց չգործել՝ տնտեսական աննպատակահարմարության պատճառով։ Մի մասը չգործեց հետանկախական շրջանում։ Այս պահի դրությամբ գործում են «Զվարթնոցն» ու «Շիրակը» (երկուսն էլ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարման ներքո են) եւ «Էրեբունին», որ քաղաքացիական օդանավակայանից վերածվել է ռազմականի։ Առաջիկայում կշահագործվի «Ստեփանավանը» (արտակարգ իրավիճակների նախարարության այս տարվա գերակա խնդիրներից է), հերթում կանգնած է Կապանի օդանավակայանը։
Ստեփանավանի օդանավակայանի շահագործման մասին նախորդ տարեսկզբին հայտարարել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Եվ արդեն այդ ժամանակ պարզ էր, որ օդանավակայանը շահագործելու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, եւ այն դառնալու է «փոքր ինքնաթիռների էքսպե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ես հավատացած եմ, որ ՄՄ—ին անդամակցությունը կայացվել է խոր վերլուծություններից հետո, որն ընդունում եւ հարգում ենք։ Այս կամ այն միությանը միանալու որոշումն ինքնանպատակ չէ»,—երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նա ընդգծեց, որ որեւէ միության միանալը պետք է նշանակի երկրի զարգացում եւ բնակչության բարեկեցություն։ 
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության հետագա ճակատագրին՝ Ռաչինսկին ասաց, որ դա մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ արեւելյան հարեւան երկրների համագործակցությունը։ «Նախկինում ԵՄ—ն ոչ մի անգամ նման հավակնոտ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին։ Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին։ Այդ նախաձեռնության հիմնական նպատակը ԵՄ արեւելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն էր, որով կխթանվեր նրանց արդիականացումը։ Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ—ի հետ հարաբերությունների հետ կապված»։
Ռաչինսկին ընդգծեց, որ Արեւելյան գործընկերությունը չի «մահացել». «Արեւելյան գործընկերությունը արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների ԵՄ—ի արտաքին քաղաքականության մաս է կազմում, եւ դա լայն առաջարկ է եղել, որը դեռ ուժի մեջ է եւ սեղանին է»։ Դեսպանը հիշեցրեց ԵՄ—ի առաջարկը՝ «ավելին՝ ավելիի դիմաց», ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այնպես, ինչպես զանգակը. դիմորդների քննական միավորների բաշխման կորը զանգակի տեսք պետք է ունենա։ Այս մասին երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ պարզաբանելով, որ հիմնական մասը պետք է հավաքի միջին միավորներ, քիչ մասը՝ 18—20 միավոր, եւ շատ քիչ մասը պետք է «կտրվի»։ Ըստ Մելիքյանի, իրենց գլխավոր նպատակն է հասնել դրան. «Ահա այդպիսի թեստն է նորմալ թեստ համարվում։ Սա է թեստաբանության «այբուբենը»։ Այսինքն՝ հիմնական մասը պետք է կենտրոնացված լինի միջին միավորների վրա։ Երբ 18—20 միավոր հավաքող դիմորդների կուտակումներ են գոյանում, բավականաչափ դժվար է լինում անվճար տեղերում մրցույթ անցկացնելը»։
Այս տարվա մրցույթին որակավորում տալուն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Միասնական քննությունները «սարերի հետեւում» չեն։ Ավելին՝ դիմորդների թիվն արդեն հայտնի է։ Միասնական քննությունների հայտագրման առաջին փուլն ավարտված է։ 12.346 դիմորդ է հայտագրվել։ Նախորդ տարվա համեմատ թիվը 1500—ով նվազել է։ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների քննություն կհանձնի շուրջ 7500 շրջանավարտ։ Քննություն հանձնողների քանակով հայոց լեզվին եւ գրականությանը հաջորդում է մաթեմատիկան։ Հանրապետությունում ձեւավորվել է 34 քննական կենտրոն։ Քննակենտրոններից 10—ը մայրաքաղաքում են տեղակայված, 24—ը՝ մարզերում։ Քննասենյակները հիմա կահավորման փուլում են։ Նաեւ խլացուցիչներ են տեղադրվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ներդրումային եւ գործարար ոլորտում հայ—ֆրանսիական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է։ Սակայն դա արդյունավետ օգտագործելու համար պետք է ուղիներ գտնվեն։
Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում «Առեւտուր եւ ծառայություններ» թեմայով կլոր սեղանի բացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստան—Ֆրանսիա համաժողովը եւ նման ձեւաչափի միջոցառումները առաջնահերթ նշանակություն ունեն ներդրումային եւ գործարար ոլորտներում հայ—ֆրանսիական համագործակցության ընդլայնման համար. «Նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար՝ ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ»։
Իսկ այն, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցություն կա, փաստ է։ Կ. Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ վաղեմի համագործակցության մասին են վկայում մինչ օրս Հայաստանի տնտեսության իրական հատվածում Ֆրանսիայից կատարած ներդրումների ծավալները, որոնք կազմում են 1,1 մլրդ դոլար, այդ թվում ուղղակի ներդրումները՝ շուրջ 1 մլրդ դոլար։
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ են պարունակում։ Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի զարգացնել այս հարաբերությունները»,–ասաց նա։
Երկու երկրների միջեւ բարձր փոխվստա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդամենը օրեր առաջ տոնական հրավառություն էր Ստեփանակերտում, եւ Արցախի ժողովուրդը համայն հայության հետ նշեց մայիսյան եռատոնը՝ խորհրդանշելով իր հաղթանակները։ Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսին էր դարձյալ, երբ ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին բիշքեքյան համաձայնագիրը, որի տակ, իբրեւ հակամարտող կողմեր, իրենց ստորագրությունները դրեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Ընդ որում, չմոռանանք, որ Ադրբեջանն էր Լեռնային Ղարաբաղում սանձազերծել պատերազմը եւ կրելով խայտառակ պարտություն՝ ստիպված եղել Ռուսաստանին դիմել՝ հրադադար կնքելու խնդրանքով։
Ուղիղ 20 տարի է անցել պատմական նշանակություն ունեցող իրադարձությունից։ Ու չնայած հակառակորդի մեղքով չի հաջողվել տարածաշրջանում լիարժեք խաղաղություն պահպանել, այնուամենայնիվ, միջնորդները ձգտել են, որպեսզի սահմաններում ադրբեջանական կողմի խախտումները վերստին չվերածվեն ռազմական գործողությունների։ Ասել է թե՝ զինադադարի մասին բիշքեքյան համաձայնագիրը Ադրբեջանի համար յուրահատուկ զսպաշապիկ է։ Ցավալի է սակայն, որ անիրագործելի են թվում Մինսկի խմբի միջնորդական ջանքերը՝ բացառելու շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերը, որ պարբերաբար հրահրվում են ազերիների կողմից։ Բաքուն ոչ միայն խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը միտված քայլերը, այլեւ իր սադրիչ գործողություններով ամեն կերպ նպաստում է հակամարտող կողմերի միջեւ լարվածության ուժգնացմանը, փորձում նորից պատերազմ սանձազերծել։
Իսկ թե ինչ են հուշում 20—ամյա խաղաղության փխրուն տարիները, Ար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային դրամի պատմության ներկայացումը ՀՀ կենտրոնական բանկի համար դարձել է պարբերական գործընթաց։ Յուրաքանչյուր տարի ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվում տարբեր մարզերում։ Այս տարի ցուցահանդեսը կազմակերպվեց Արմավիրի մարզկենտրոնում։ Երեկ հերթական անգամ ԿԲ—ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը, ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաեւ մարզաբնակներին։ Միջոցառման հիմքում շեշտադրված են մարզային այցելությունները, քանի որ, ինչպես նշում են ԿԲ—ի աշխատակիցները, մայրաքաղաքի դպրոցականները կարողանում են ԿԲ—ի գործունեությանը ծանոթանալ հենց տեղում՝ իրենց պարբերական այցերի եւ էքսկուրսիաների միջոցով, ուստի այս միջոցառման նպատակը նմանատիպ հնարավորությունների ընձեռումն է նաեւ մարզերի աշակերտների եւ բնակիչների համար։
Ցուցահանդեսին ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ եւ ԿԲ—ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն։
ՀՀ ԿԲ—ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ միջոցառման նպատակը ՀՀ քաղաքացիների, ուսանողների եւ աշակերտների շրջանում տեղեկատվության տարածումն է կենտրոնական բանկի գործունեության եւ ազգային արժույթի վերաբերյալ։ Նրա խոսքով, այս ժամանակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 520 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ավարտվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով։
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Նախագահի նստավայրում, ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողների հարցերին։
Այնուհետեւ նախագահները մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երեւան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը։ Այցելել են «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024