ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 224 225 226 227 228 ... 312 313 »

Մայիսյան տոնակատարությունների շրջանակներում ԼՂՀ պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Արմավիրի մարզից ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված և իրեց ծառայությունը լավագույնս իրականացնող թվով 84 զինծառայողներին և նրանց ծնողներին՝ կազմակերպելով հանդիպում մարզում և զինծառայողներին տրամադրելով 5-օրյա հանգստի իրավունք:

Սպասված հանդիպումը տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տանը, ուր զինծառայողների և նրանց հարազատների հետ օրվա ուրախությունը կիսեցին ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:

Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնավորապես նշեց.<<Այս օրը պատահական չէ ընտրված. երեկ հայ ժողովուրդը տոնել է Առաջին հանարապետության օրը, որը համընկնում է մեր ժողովրդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 555 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության եւ Ղրղըզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ։
Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ Քննարկվել է նաեւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Ղրղըզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Սերժ Սարգսյանի ելույթը Աստանայում Եվրասիական ՏԲԽ—ի ընդլայնված կազմով նիստում

Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշեւի, շնորհակալ եմ Ձեզ կարեւոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցեց։ Տոնակատարության շրջանակներում նախագահն ընդունեց Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտեց տոնի առթիվ մշակութային կատարումը։
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելեց Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի ունեցավ Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրման արարողությունը։
Նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհվեցին գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայոց բանակի մի խումբ զինծառայողների։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնեց պարգեւները։
«Այն փաստը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իհարկե, որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեեւ չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը։ Խնդիրը սահմաններն են։ Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում՝ առանձին քննարկման հարց է։ Այս հարցն արդեն քննարկման առարկա դարձել է»,–Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, մասնավորապես, ընդդիմությունը կարեւորում է Վերահսկիչ պալատը, Դ. Հարությունյանը նշեց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է քննարկեն՝ այս փուլում իրենք պատրաստ են դրան թե ոչ. «Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում։ Եվ շարժվենք ըստ այդմ»։ Նա նաեւ նկատեց, որ խնդիրը ոչ միայն ընդդիմության մեջ է, եւ իր խոսքում հաստատ մեղադրանք ընդդիմության հասցեին չկար. «Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ, վերաբերում է քաղաքական դաշտին եւ հավասարապես բոլոր կուսակցություններին։ Մենք դեռեւս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ եւ նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ 15—րդ համագումարում ՀՀ նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԺ պետական—իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հանձնաժողովների նախագահներ Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսական հատկացումներն ու իրականացված ծրագրերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ֆինանսական հատկացումները պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Իրականացված ծրագրերին, ինչպես նաեւ օգտագործված ֆինանսական միջոցների ծախսային ուղղություններին անդրադարձան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Համայակ Նավասարդյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀՀ ֆինանսների նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23—րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին եւ ՀՕՄ—ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին։
Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ—ի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը։ Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար։ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին։
Նիստի օրակարգը հաստատելուց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին։ Այնուհետեւ նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի եւ «Գրանթ Թորնթոն&raq ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

96 տարի առաջ տեղի ունեցած մայիսյան հերոսամարտերի հերոսների հիշատակը շարունակվում է վառ մնալ։ 
Երեկ Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում տեղի ունեցավ միանգամից մի քանի միջոցառում։ Առաջինն Արմավիրի մարզի Արաքս գյուղի փողոցների անվանակոչության հանդիսավոր արարողությունն էր։ Հարգելով զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի հիշատակը՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանի եւ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի տնօրենության եւ Արաքսի գյուղապետարանի նախաձեռնությամբ դեպի հուշահամալիր տանող մայրուղին անվանվեց Մովսես Սիլիկյանի, իսկ դեպի թանգարան տանող ճանապարհը՝ Դանիել Բեկ—Փիրումյանի անուններով։ «Արդեն շուրջ երկու տարի է, թանգարանը նախաձեռնում է տարատեսակ միջոցառումներ։ Մենք զուտ պաշտոնական պարտականություն չենք կատարում՝ հերոսների հիշատակը հավերժացնելով։ Մենք տալիս ենք մեր հոգու պարտքը»,— հայտարարեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը։
Արարողությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանն ասաց. «Սարդարապատը մեր հաղթանակների բնօրրանն է, մեր հաղթանակների դարբնոցը։ Սարդարապատը հայոց միասնության եւ հավաքական պայքարի օրինակն է։ Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ «ոսկե» տառերով են գրվել զորավարներ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի անունները։ Հայ ժողովուրդը սրբությամբ է պահպանում իր քաջ եւ ազատասեր որդիների հիշատակը։ Այսօր մենք մեծ հպարտությամբ մասնակից ենք դառնում փողոցների անվանակոչու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով եւ նպատակ ուներ 100—ամյակի միջոցառումների պաշտոնական մեկնարկին ընդառաջ եւս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը եւ ռազմավարությունը։ Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա էին տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմերի առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոսության եւ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ մինչ այդ կայացել է նաեւ տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողովը, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Հանրապետության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը մեր երկրի կարեւորագույն քաղաքական իրադարձություններից է, եւ զուտ ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց բացի այն նաեւ դիրքորոշումներ կամրագրի մի շարք վերկուսակցական հարցերի շուրջ։
Նախ կուսակցության մասին։ Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու տարի։ Այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել. Մելիք—Ադամյան փողոցից մինչեւ Մեղրի կամ Տաշիր նույն հետեւողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը։ Կուսակցությունը զարգանում է անընդհատ։ Կառույցները, նրանց միջեւ ուղղահայաց եւ հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, եւ դա իսկապես տեսանելի է։
Փոխվում է նաեւ Հանրապետականի ընկալումը հասարակության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում։ Կուսակցությունը դառնում է այն կարեւոր խողովակներից մեկը, որի միջոցով ակտիվ քաղաքացիները կարողանում են իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, հասնել ինքնադրսեւորման ավելի բարձր աստիճանի։ Հենց դա է պատճառը, որ մենք ունենք այսքան լուրջ մշտական հոսք դեպի կուսակցություն։ Եվ որքան էլ ժամանակի ընթացքում մենք մաքրում ենք մեր շարքերը, որքան էլ չենք հապաղում հեռացնել տարբեր մարդկանց կուսակցությունից, միեւնույն է, Հանրապետականն աճում է կայուն տեմպերով։
Այո՛, Հանրապետական կուսակցությունն իշխող քաղաքական ուժն է, որը նախաձեռնում եւ իրականացնում է գր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ։
Ամենայն հայոց հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի եւ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքի հետ նախագահը քննարկել է պետության եւ հայոց եկեղեցիների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ հայրենիքին եւ սփյուռքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայոց ազգային կյանքում Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու հայապահպան կարեւոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր նվիրապետական աթոռների, թեմերի եւ կառույցների ամենօրյա ջանքերին։ Կարեւորվել է նաեւ Հայ առաքելական եւ Հայ կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ եւ ընդհանրապես՝ համազգային կարեւորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը։
Հանրապետության նախագահը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ի հետ վերոնշյալից բացի քննարկել է սիրիա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024