ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 222 223 224 225 226 ... 312 313 »

Գործադիրը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել հարկային ոլորտում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ հետեւողական աշխատանքը կհանգեցնի մի վիճակի, երբ խոշոր գործարարը ամբողջությամբ հարկային դաշտում կաշխատի, իսկ փոքր ու միջին ձեռներեցներն էլ չեն դիտարկվի որպես հարկատու։ Ի դեպ, այս ամենին զուգահեռ խստացումներ էլ են նախատեսվում։
Ինչպես պարզաբանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եթե առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգման արդյունքում կարձանագրվի ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։ 1. 2014թ. հոկտեմբերի 1—ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հարկ վճարողը կդադարի շրջանառության հարկ վճարող լինել եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից։ Եվ այդպես կլինի տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։ 2. 2015թ. հունվարի 1—ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը կդադարի լինել շրջանառության հարկ վճարող եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգաման ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ պատրաստվում է հիմնել «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ։ Երեկ կառավարությունը կայացրեց համապատասխան որոշումը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Նման հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Կրթության զարգացման համար պահանջվում է էականորեն բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների եւ մանկավարժների մասնագիտական ներուժը, բարելավել կրթության որակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության եւ գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից»։ Միով բանիվ՝ ակնկալվում է նորաստեղծ հիմնադրամի միջոցով բարձրացնել կրթության որակը։
Արմեն Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրի կրթության զարգացման 2011—2015թթ. պետական ծրագրի համաձայն, կրթության ոլորտի բարեփոխումներն արագացնելու եւ արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել «գերազանցության կենտրոնների» միջոցով կրթական համակարգը զարգացնելու մոտեցումը։ 
Լրագրողները ԿԳ նախարարին հարցադրումներ էին հնչեցնում «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության հետ կապված, ըստ որի՝ Հայաստանում ռուսական դպրոցների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ—ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի եւ Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների եւ հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ—ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը։ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետեւողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին՝ Աֆղանստանից դեպի Եվրոպա եւ այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար։ Հայաստանը նաեւ մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ—երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Զրուցակիցները կարեւորել են հայ—ավստրիական առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ—ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջեւ շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ համագործակցության առեւտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի։
Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները ողջունել են հայ—ավստրիական տնտեսական համաժողովը եւ իրենց ողջույնի խոսքում հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մի քանի օրից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:
Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով:
«Որովհետև բազմաթիվ խեղաթյուրումներ, ձևախեղումներ այդ համակարգի ներդրմամբ կանոնակարգվում են և ձևավորում են մոտեցումներ՝ կապելով նվազագույն աշխատավարձի հետ աշխատանքի վարձատրության համակարգը, որը ենթադրում է, որ ցանկացած աշխատանքի վարձատրություն չափի ավելացում նախ համակարգային պիտի լինի: Այսինքն՝ այն չի կարող լինել հատվածային, ըստ ոլորտների և այլն»,-ասաց նա: 
Նշենք, որ ներկայիս համակարգով բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ընթերցեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական եւ տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը։ Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այս հարցերում անթույլատրելի է որեւէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության եւ խորհրդարանի մասնակցությամբ։ Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել։ Ազգային ժողովը իշխանության եւ ընդդիմության միջեւ հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել։ Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ։ Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը եւ այլն։ Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը եւ տնտեսական անկումը կասե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի եւ Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում հայ—ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում։
Վիեննայում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի, Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի, Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ։ Սերժ Սարգսյանը կայցելի Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատ, որտեղ նախագահ Հայնց Ֆիշերի հետ կմասնակցի հայ—ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ հանդիպում կունենա պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ։
Հայաստանի նախագահը Վիեննայում տեղակայված ՄԱԿ—ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ կունենա կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի եւ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ—ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ Նորին գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին եւ վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ—բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։ Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը։
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին։ Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ—բրիտան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրասիական տնտեսական միությունն այն է, ինչից կսկսվի եվրասիական տնտեսական շրջանակի վերականգնումը»,— երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օդնակո. Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը։
Միանալով ԵԱՏՄ—ին, Հայաստանը հնարավորություն է ստանում խաղի կանոններ թելադրող պետություններից մեկը դառնալ։ Ըստ Ս. Ուրալովի. «Իմ տեսանկյունից՝ Հայաստանն ունի պատմական հնարավորություն. միությունը նոր—նոր է ստեղծվում, եւ նա, ով կկարողանա տեղ զբաղեցնել նոր միության առանցքում, նա էլ կմասնակցի միության կանոնների ձեւավորմանը»։ Ս. Ուրալովը նկատեց, որ Հայաստանը ինտեգրման ճանապարհին բավականին ակտիվ է՝ շատ ճիշտ եւ արագ տեմպով է առաջ ընթանում. «Ղրղըզստանն ավելի երկար ժամանակ է մասնակցել բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը առաջ է անցել՝ ցույց տալով աշխատանքի առավել մեծ էֆեկտիվություն»։
Ուրալովն առանձնացրեց այն խնդիրները, որոնք եվրասիական ինտեգրման ճանապարհին Հայաստանն ունի. դրանք երեքն են։ Առաջինը՝ տարանցիկ ինտեգրումն է, որը պետք է տեղի ունենա Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերականգնմամբ, մյուսը՝ նոր ինդուստրալացման եւ երրորդը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միջտարածաշրջանային ինտեգրման հարցերն են։ Մնացած ամեն ինչ Հայաստանն ունի։
«Բելոռուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը նշեց, որ եվրասիական ինտեգրումը տարբերվում է եվրոպականից. «Եթե եվրաինտեգրումն առաջարկում է արդեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երեւանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերին եւ իր գլխավորած պատվիրակությանը։
Մենք քննարկեցինք հայ—շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին եւ փոխգործակցության խնդիրներին։
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեւավորվել է համագործակցության բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների եւ խորհրդարանների միջեւ։ Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարեւոր աջակցության ծրագրեր։
Դրական գնահատեցինք երկկողմ առեւտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4—րդ առեւտրային գործընկերն է։ Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024