ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 11:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 221 222 223 224 225 ... 312 313 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծելով հայ—ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշել են, որ երկկողմ ռազմավարական դաշնակցային գործընկերության կարեւոր բաղադրիչներից է տրանսպորտի բնագավառում համագործակցությունը։
Հանդիպմանը հանրապետության նախագահը եւ Վլադիմիր Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիների» ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաեւ, ընդհանուր առմամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեությանը, խնդիրներին եւ զարգացման ծրագրերին։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների հետեւողական կատարման գործում մեծապես կարեւորել է անձամբ Վլադիմիր Յակունինի դերը եւ ընդգծել, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դարձել է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ակտիվ վարկառու երկրներից մեկը։ Կառույցի ներկայացուցիչները հունիսի 16—19—ը ամենամյա գործունեության աշխատանքները լուսաբանելու նպատակով Հայաստան են այցելել, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ճանաչողական այց մայրաքաղաքում։ Հիմնադրամը մի կառույց է, որը նպաստում է Արեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո եւ փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ ֆինանսական հաստատությունների միջոցով։ Կառույցը տրամադրում է միկրո, փոքր եւ գյուղատնտեսական վարկեր։
Հարավարեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի ֆինանսական հատվածի շուրջ 200 փորձագետներ Հայաստան են ժամանել՝ անցկացնելու հիմնադրամի ամենամյա հանդիպումը՝ միաժամանակ ներկայացնելու ՓՄՁ զարգացման հնարավորությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնադրամի անդամ երկրներում։ Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին վերջին տնտեսական զարգացումների, վարկավորման ռիսկերի կառավարման, գյուղատնտեսության վարկավորման եւ այլ թեմաների շուրջ։
Ինչպես համաժողովի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, EFSE—ի հետ համագործակցությունը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն ստեղծվել է Հայաստանի հավատարիմ գործընկեր KFW բանկի կողմից։
«Հարավարեւելյան Եվրոպայի եվրո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Հայաստանի եւ Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարությամբ։
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Երեկոյան նախագահը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել նաեւ Սայաթ—Նովայի 300—ամյակին նվիրված գալա համերգին։
Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Երեւանում երեկ մեկնարկել է «Միասնական հարկային օրենսգրքի մշակում. փոփոխություններին ընդառաջ» միջազգային համաժողովը։ 
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ եւ կայուն զարգացման տեսանկյունից։  «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարեւորվում է մեր երկրի գործարար եւ ներդրումային, այդ թվում՝ հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը։ Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը եւ ներդրումը կարեւոր խթան կհանդիսանան մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման եւ ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում։ Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող եւ վստահելի գործընկեր երկիր։
Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ տարածաշրջանային առաջնահերթությունները։ Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված եւ ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն եւ ոչ հումք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարմանն առնչվող դաշտում փոփոխություններ կարվեն։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, հստակ կսահմանվեն այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի պահանջելու իրականացնել օտարում։ Միաժամանակ կսահմանվի սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը, նաեւ կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը։
Ներկայումս եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատիրոջ պահանջով պետք է օտարվի այդ սեփականության չօտարված մասը եւս՝ միայն գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։ Մինչդեռ առաջանում են խնդիրներ, մասնավորապես՝ հստակ չեն սահմանված չափանիշները, որոնց առկայության պարագայում սեփականատերը իրավունք ունի պահանջելու չօտարված մասի օտարում։ Այժմ սահմանված չէ նաեւ այդ պահանջի մերժման դատական վիճարկման կարգը։ «Դատական կարգով սեփականության օտարման առկա իրավակարգավորումը նույնպես կարիք ունի հստակեցման ու գործի քննության ժամկետների կանոնակարգման»։ Ըստ Հ. Մանուկյանի, առկա վիճակի հետեւանքով սեփականատերերը չեն կարողանում արդյունավետ իրագործել սեփականության չօտարված մասի օտարումը պահանջելու իրենց իրավունքը, ինչպես նաեւ անհարկի ձգձգվում է օտարման ընթացակարգը, նպատակային նշանակությամբ օգտագործումը։ Այս ամենը կշտկվի, եւ բացերը կլրացվեն։
Օրինակ, այսուհետ եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,–այս մասին երեկ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է դրանց բովանդակային տարբերությունը, նախարարը համառոտեց. «Սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը»։
Այս դեպքում ո՞րն է կառավարության ընդառաջ քայլը։ Ի պատասխան այս հարցադրման, Արտեմ Ասատրյանը նշեց. «Կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին։ Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, եւ դրա շրջանակներում, կարծում եմ, նաեւ հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»։
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, այդ գումարները ստիպողաբար մարդկանց գրպանից գնալու են». լրագրողների այս դիտարկմանը նախարարը չհամաձայնեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»։
Իսկ կարո՞ղ են պետական աշխատողները հրաժարվել «նպատակային սոցիալական վճարի» վերափոխված պարտադիր վճարումներից։ Ի պատասխան՝ Ա. Ասատրյանը շեշտադրեց. «Ո՛չ, չե՛ն կար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9—րդ համատեղ նիստին, որն այնուհետեւ կայացել է փակ ռեժիմով, եւ ակտիվ քննարկումներ են ծավալվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «1994թ. մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարները» թեմայով զեկուցման շուրջ, հաջորդել է հայկական երկու հանրապետությունների ազգային ժողովների նախագահներ Գալուստ Սահակյանի եւ Աշոտ Ղուլյանի մամուլի ասուլիսը։
Համառոտ լրագրողներին իրազեկելով «Հայաստան—Արցախ» միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքների մասին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոստովանեց, որ օրակարգում ընդգրկված հարցն անչափ հրատապ էր, հետեւաբար այն շահագրգիռ վերլուծությունների եւ եզրահանգումների տեղիք տվեց։ Նրա խոսքով՝ շատ օգտակար ու շահավետ քննարկումներ եղան 1994թ. մայիսյան զինադադարի, ընդհանրապես ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ խաղաղության հեռանկարների եւ այսօրվա մարտահրավերների մասին, ըստ երեւույթին միջխորհրդարանական հանձնաժողովն այդ կապակցությամբ հանդես կգա համատեղ հայտարարությամբ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հավելեց, թե հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում, ու հաշվի առնելով քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից տրված առաջարկությունները, հետագա խոսակցությունները կծավալվեն ռազմավարական նշանակության հարցերի եւ անվտանգության խնդիրների շուրջ։ «Ես այն համոզմունքն ունեմ, որ բացի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին սիրիական բանակը մեծ առաջխաղացում էր արձանագրել Քեսաբում՝ ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսաբի կողմից Գարատուրանի խաչմերուկը՝ հասնելով մինչեւ Քեսաբի հրապարակ։ Որոշ ժամանակ անց արդեն Քեսաբի ազատագրման մասին պաշտոնական հայտարարություն եղավ. «Սիրիական բանակն ու պաշտպանական ջոկատները ազատագրել են Քեսաբը»։ Այս գրառումը պաշտոնական աղբյուրներին արված հղումով հայտնվեց «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, Քեսաբը վերագտել է իր խաղաղությունը, երբ շրջանի մեջ սիրիական բանակի առաջխաղացումն անցնող օրերին ավելի լայն ծավալ է ստացել, ու հունիսի 14—ի երեկոյան սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել Քեսաբի քաղաքակենտրոն, հասել մինչեւ հրապարակ, ուր բարձրացրել են սիրիական դրոշը։
Քեսաբն ամբողջությամբ է ազատագրվել, իսկ Թուրքիայի հետ սահմանակետն այժմ գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ։
Հաղորդվում է նաեւ, որ սիրիական բանակը, նահանջի մղելով ահաբեկչական զինյալ խմբավորումներին, ոչնչացրել է նրանց ռազմամթերքի մեծ մասը։
Սիրիական պետական հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ բանակի ականազերծման մասնագետների խումբն արդեն սկսել է Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի մեջ ահաբեկիչների տեղադրած ականների եւ այլ լարված պայթուցիկ սարքերի չեզոքացման աշխատանքը։
Նահանջող ահաբեկչական զինյալ խմբավորումների դիմաց թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը, սակայն լիբանանյան «Ալ Մայատին&raq ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելեց մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի–Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա գտնվեց «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացավ գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին։ Հանրապետության նախագահը շրջեց հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում։
Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Շրջայցից հետո hանրապետության նախագահը ներկա գտնվեց «Ջերմուկ գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության եւ KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջեւ։
Լրագրողների հետ զրույցում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանը նշեց, որ Հայաստանում «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը սկսելու պայմանավորվածությունը «Պեպսիկո» ընկերության եւ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ բաժնետերերի միջեւ ձեռք է բերվել դեռ 2011թ.։ 2012թ. սեպտեմբերին կնքվել է պայմանագիր համաշխարհային ճանաչում ունեցող «ՏԵՏՐԱՊԱԿ» ընկերության հետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Կան կետեր, որոնք ընդգրկված են կառավարության ծրագրում, ինչպես նաեւ կան կետեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա։ 
Կուտակայինի հարցով քառյակի առաջարկի վերաբերյալ ՀՀԿ խոսնակն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ արդեն կառավարությունն ու վարչապետն իրենց կարծիքը հայտնել են, իսկ առաջիկայում կլինի նոր օրենքը, որը կներկայացվի ԱԺ քննարկմանը։ Շարմազանովը նշել է, որ կան հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են։ «Եթե մենք գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»,– ասել է նա։
Անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու քառյակի առաջարկին՝ ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ արդեն ԱԺ–ում այդ հարցով օրենսդրական նախաձեռնություն քննարկվել է, եւ քաղաքական մեծամասնությունն իր կարծիքը հայտնել է։ Շարմազանովն ընդգծել է, որ եթե ընդդիմությունը ցանկանում է, որ իր բոլոր պահանջներն ընդունվեն, ապա դրա լավագույն ճանապարհը 2017թ. խորհրդարանական ընտրություններն են։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024