ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.05.2024, 13:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 252 253 254 255 256 ... 312 313 »

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել:
Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ի, ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:
Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել:

Tert.am –ին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ասաց, որ որևէ մանրամասնի չի տիրապետում՝ ասելով «Դեռ պարզվում է»:

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի՝ 2013թ. մայիսի 5—ի Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչեւ մարտի 21—ը՝ ժամը 18.00—ն։
ԿԸՀ—ից հայտնում են, որ սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը։
«Առաքելություն» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 29 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, նրան հաջորդում է Մանուկ Սուքիասյանը, երրորդը՝ Հրաչյա Սարգսյանն է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 194 հոգանոց ցուցակ։ Դրա առաջին երեք համարներն են՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը։
«Հայ ազգային կոնգրեսը» ներկայացրել է 42 հոգանոց ցուցակ, որի առաջին եռյակում են Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն ու Լեւոն Տեր—Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
ՀՀԿ 195—հոգանոց ցուցակում առաջին երեք հորիզոնականները ներկայացնում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Հայաստանի շախմատի ակադեմիայի» տնօրեն Սմբատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նոր առաջարկներ կներկայացնի։ Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մարտի 22–ին, ժամը 18։00—ին հրապարակավ կներկայացնենք մեր ծրագրային մոտեցումները եւ ծրարով կուղարկենք Սերժ Սարգսյանին»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Հովհաննիսյանը։ 
Խոսելով իր ծնողների՝ Ռիչարդի եւ Վարդիթերի մասին, Հովհաննիսյանը նշել է, որ նրանք իրեն տվել են հայեցի կրթություն եւ ազգին նվիրվելու դասեր, քանի որ նա հայկական դպրոց չի գնացել։ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել է, որ նախկինում իր բժշկուհի մայրը մտահոգվում էր իր գիրությամբ։ «Այժմ նա չի խոսա ինձ վրա»,— կատակել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծնողների ներկայությունն իրեն լիցքեր է տալիս։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին։ Պայքարի այդ ձեւն անընդունելի համարող Կ. Կարապետյանը նշում է, որ հանդես է գալիս ոչ թե կուսակցության անունից, այլ որպես ՀՀ քաղաքացի ու հայ մարդ։
«Ես գիտեմ, որ պարոն Հովհաննիսյանն ունի պատասխանատվության բարձր զգացում, նաեւ պարտականություն այն մարդկանց հանդեպ, ովքեր մեր երկրի հետագա զարգացման հույսը կապել են իր հետ։ Դա շատ գնահատելի հատկություն է։ Ավելին, քաղաքական գործընթացներում, պայքարը բնականոն երեւույթ է։ 
Այլ հարց է, թե պայքարի ինչպիսի ճանապարհ ես ընտրում։ Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած ուղին, ուզենք թե չուզենք, տանում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին մարտի 20—ին Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Որեւէ կասկած այս հարցում չկա։ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները։ Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,–ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։
Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատական է հնչեցրել նաեւ մարտի 20—ին, Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012—ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին։ Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին, եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ։ Երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2013 թվականի ապրիլի 9–ին գումարել ՀՀ ԱԺ հատուկ նիստ եւ այն անցկացնել Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները շարունակեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին։
Հարցերից բացի, եղան նաեւ առաջարկներ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԲ նախագահին առաջարկեց փաթեթից հանել այն նախագծերը, որոնք առնչություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի եւ փողերի լվացման հետ։
Փաթեթի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նա տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստերում, արվել են մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից։
Կարեւորելով նախագծերի փաթեթը՝ հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կադաստրի պետական կոմիտեում ձեռնարկվող փոփոխությունների շրջանակում կազմվել է կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության զարգացման ծրագիր։ Ինչպես երեկ լրագրողներին տեղեկացրեց տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, իրենց նպատակն ու խնդիրն է պետական եւ տեղական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, իսկ հողօգտագործման բնագավառում՝ վերահսկողությունը հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրական պահանջների պահպանման եւ նոր հողերի յուրացման նկատմամբ։
Նախորդ տարի վարչապետի որոշման համաձայն, տեսչության հաստիքներն ավելացել են 4—ով, եւ կառուցվացքային փոփոխությունների հետեւանքով ստեղծվել են երկու՝ գեոդեզիայի եւ քարտեզագրության վերահսկողության եւ հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության բաժիններ, ինչը, Ս. Մկրտչյանի հավաստմամբ, տեսչությանը հնարավորություն է ընձեռել ավելի արդյունավետ իրականացնելու իր առջեւ դրված խնդիրները։ Նախորդ տարի տեսչության մասնագետները մարզպետարանների հողաշինության եւ հողօգտագործման բաժիններում, մարզային հողային պետական տեսչություններում իրականացրել են տեսչական ստուգումներ։ Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են արվել նաեւ մարզպետների կողմից ընթացիկ ստուգումներ իրականացրած 517 համայնքներից 108—ում, ինչի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության տարբեր բնույթի խախտումներ, որոնց հիման վրա կայացվել է 10 ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին
–Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, եւ որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։
–Հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները։
Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։ 
Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների եւ հասարակությունների զարգացման տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են. Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդվարության։ Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում Հայստանի եւ Արդբեջանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից վերջերս ավելի հաճախակի հնչող հայտարարություններին՝ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության եւ խորհրդարանական հանրապետության անցնելու հրամայականի մասին։ Ըստ բանախոսի՝ մեր երկրում համակարգի փոփոխության խնդիրն այնքան էլ օրակարգային չէ, որքան ներկայացվում է։
«Չեմ կարծում, որ խորհրդարանական համակարգին անցնելու հարցը օրակարգային է։ Միեւնույն է, անսկզբունքային քաղաքական գործիչն այդպիսին էլ կմնա, եւ կապ չունի, թե հանրապետությունը կլինի նախագահական կամ խորհրդարանական։ Բացի այդ, Հայաստանի պես երկրում կարող է ձեւավորվել անհասցե իշխանական համակարգ, վարչապետները եւ նախարարներն ամիսը մեկ կհեռացվեն, եւ անպատասխանատվություն կլինի։ Հիմա գոնե գիտես հասցեատիրոջը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքացին չի իմանա, թե ով է մեղավոր երկրի վիճակի համար»,–կարծիք է հայտնել Արման Մելիքյանը։ 
Նրա կարծիքով՝ ընտրական գործընթացն անցավ իշխանությունների նախատեսված սցենարով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակցությամբ նպաստեց դրան։ Ինչ վերաբերվում է Ազատության հրապարակում շարունակվող հավաքներին, ապա, ըստ նախագահի նախկին թեկնածուի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանի մասով այդ շարժումը կմարի»։
Արման Մելիքյանի կարծիքով, ներկայումս ընթանում է քաղաքական դաշտի լուրջ վերադասավորում, սակայն բանախոսն այդ գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմը չի տեսնում։ «Այսօր ձեւավորվում է վերնախավային նոր բո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024