ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 15:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 253 254 255 256 257 ... 312 313 »

ՀՀ ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն հերթական նստաշրջանի քառօրյա նիստի ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանը տեղի ունեցավ երեկ։ 
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ վարչապետը կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա հանրահավաքին։ Ի պատասխան՝  Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ չի մասնակցի հանրահավաքին, քանի որ իր օրակարգը լեցուն է կարեւորագույն միջոցառումներով։ Միաժամանակ վարչապետն իր անհամաձայնությունը հայտնեց Զ. Փոստանջյանի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականներին։
«Ընդհանուր առմամբ՝ համաձայն չեմ ձեր գնահատականների եւ հնչեցված մեղադրանքների հետ, որովհետեւ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ։ Սա, կարծում եմ, տեղին չէ, եւ այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի, նման ոճի խոսակցության վայր։ Դա վատ ճանապարհ է եւ շատ վատ տեղ է տանում, դրա համար առաջարկում եմ, որ մենք մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում, այն ձեւաչափի մեջ, որ մենք ձեզ հետ միասին այս տարիներին կարողացել ենք պահպանել»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը շատ հարգալից է վերաբերվում ընդդիմության քաղաքական տեսակետներին, գործելակերպին եւ գնահատականներին, եւ խնդրեց, որ նրանք նույնպես հարգեն իրենց քաղաքական թիմին, գնահատականները եւ վերլուծությունները. «Խոսում եք հեղափոխության մասին։ Սակայն առաջին հերթին ցանկացած հեղափոխություն սկսում է մտածողության հեղափոխությունից։ Այսինքն, եթե դուք ցանկանում եք մեր եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վատիկանում ներկա է գտնվել Նորին սրբություն Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Նորին սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ եւ իմաստ է պարունակում։ Նախագահն ուրախությամբ է փաստել, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռն զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Հայաստանի հանրային հատվածում կոռուպցիայի իրավիճակի վերլուծություն» ծրագրի շրջանակներում մարտի 18—ին կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ մեդիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. ընթացիկ գործողություններ եւ մարտահրավերներե թեմայով սեմինար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ սեմինարը, որը նախատեսված էր լրագրողների համար, Հայաստանի ՔՀԿ—երի եւ մեդիա կազմակերպությունների համար հակակոռուպցիոն գործողությունների քննարկման հարթակ ձեւավորելու նպատակ ուներ։ Ծրագիրը գործում է 2012 թվականից եւ կավարտվի սույն թվականի հունիսին։
Պատվիրակության ղեկավար Լոնդա Էսաձեն իր ելույթում նշեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվելու է իրավիճակի վերլուծություն՝ կապված բոլոր կառույցների, դերակատարների եւ անմիջական գործողությունների հետ։ «Մենք վերլուծելու ենք նաեւ օրենսդրական դաշտը, որպեսզի առաջարկություններ մշակենք հետագա օրենսդրական բարելավումների համար։ Մեր ծրագրի նպատակներից մեկն է նաեւ գնահատել Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության 2012—2016թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը եւ մշակել առաջարկությունների փաթեթ»,–ասաց Էսաձեն։ Նա կոչ արեց լրագրողներին՝ լինել ավելի օբյեկտիվ, համարձակ եւ չանտեսել կոռուպցիոն դեպքերը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման համար պետք է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը։ «Անհրաժեշտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմասնակցեն արարողությանը
Այսօր աշխարհի 180 պետությունների ղեկավարներ կամ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությանը։ 76—ամյա պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266—րդ հովվապետը եւ ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը։ Նա նաեւ առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս երեկ երեկոյան մեկնել է Վատիկան, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ գահակալության արարողությանը ներկա է լինելու նաեւ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետության կառավարման խառը մոդելից խորհրդարանական մոդելին անցնելը պահանջում է սահմանադրական փոփոխություն եւ ժամանակ. անցման անհրաժեշտությունը պետք է որոշի միայն ժողովուրդը։ Այս մասին նոյեմբերի 9—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից բարձրացված կառավարման խորհրդարանական մոդելին անցելու հարցին։ Նրա խոսքով՝ զուտ իրավական տեսանկյունից կան խնդիրներ, որոնց լուծումը, ելքը պետք է որոշի ժողովուրդը։ Կառավարման խառը համակարգից խորհրդարանական համակարգին անցումը հրապարակային գործընթաց է, որը տեւական ժամանակ է պահանջում։ «Հասարակությանը պետք է ներկայացնել կառավարման տարբեր մոդելներ, եւ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որ մոդելն ընտրի։ Մեր գործընկերները պետք է կոնկրետ ներկայացնեն այդ մոդելը՝ հասկանալու, թե ինչպիսին է լինելու այդ համակարգը, ինչպես է նպաստելու հասարակության զարգացմանը»,– ասաց պատգամավորը։ Ցանկացած նմանատիպ հարց վեր հանելիս պետք է ներկայացվեն հիմնավորումներ, փաստեր, որպեսզի հասարակությունը լիարժեք գաղափար կազմի, թե ինչի մասին է խոսքը եւ որն է օգտակար իր համար։
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ Մարգարյանը նկատեց, որ այս տարի, համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ, դեռ ոչ բոլոր թեկնածուներն են հստակ։ «Այս առումով եթե համեմատելու լինենք նախորդ նախագահական ընտրությունների հետ, ապա նախորդ անգամ անհամեմատ ավելի վաղ քաղաքական ուժերը հստակեցրեցին իրենց դիրքորշումը։ Սա բխում է նաեւ ընտրողների շահերից, քանի որ հստակեցնում են, թե ում են ընտրելու»,–ընդգծեց Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ կարեւորում են նախագահի ընտրությունները, քանի որ հասարակությունը հույս է կապում այս ընտրությունների հետ։
Հովհաննես Մարգարյանը ստեղծված իրավիճակը պայմանվորում է նրանով, որ ներկա պահին կա քաղաքական երեք սպեկտոր՝ իշխանություն, ընդդիմություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վերջնականապես հաստատվել է դեկտեմբերի 15—ին կայանալիք համագումարի օրակարգը։ Համագումարում քննարկվելու է միայն մեկ հարց՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողների խնդրանքով Շարմազանովն անդրադարձել է վերջին շրջանում ԲՀԿ—ի հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, այն մասին, թե անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի։ «Մեզ համար կարեւորը խնդրի էությունն է, ոչ թե ձեւը։ Կառավարման համակարգը խնդրի էությունը չի լուծում»,–նշել է Շարմազանովը։
«Չնայած խորին հարգանք եմ տածում ՀՅԴ—ի հանդեպ, սակայն պետք է նշել, որ այսօր այդ կուսակցությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջեւ։ Վերջին շրջանում առաջին անգամ ՀՅԴ—ն գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի։ Կարծես թե հենց սա է պատճառը, որ այսօր ՀՅԴ—ական պատգամավորները հայտարարել են, որ իրենք միգուցե սատարեն այն քաղաքական ուժի թեկնածուին, ով կողմ կլինի կառավարման խորհրդարանական համակարգին»,–նկատել է ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ ներկայացրել է իր գնահատականը ՀԱԿ—ի մասին. «Այն, ի տարբերություն ՀՅԴ—ի, «կարճատեւ նախագիծ է»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանք մշակվել են գիտության եւ տեխնիկայի արդի մակարդակին համապատասխան
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10—րդ օրը։
Ինչպես նիստում ներկայացրեց կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, խոսքը անվտանգության ապահովման սկզբունքների ու նպատակների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի ծերացման անվտանգության գործոնների, վթարների կանխարգելման ու տեղայնացման, վթարների հետ կապված միջոցառումների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի անվտանգության ապահովման պահաջների, ռեակտորի հովացման համակարգի, մնացորդային ջերմահեռացման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ճառագայթային պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ որակի կառավարման համակարգի մասին է։
Ըստ Ա. Մարտիրոսյանի բացատրության, միջուկային տեղակայանքների նախագծմանը ներկայացվող անվտանգության պահանջները կիրառվում են միջուկային տեղակայանքների կենսական բոլոր ցիկլերի համար՝ հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում։ Ի դեպ, պահանջները մշակվել են գիտության եւ տեխնիկայի ժամանակակից մակարդակին համապատասխան՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԵՄ եւ ԱՄՆ միջուկային եւ ճառագայթային անվտանգության ստանդարտներն ու չափանիշները։
«Անվտանգության հիմնական նպատակն է ապահովել մարդկանց եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Միջուկային տեղակայանքի անվտանգությունը պետք է երաշխավորվի տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմներում, ապահովելու ճառագայթային ազդեցությունը հնարավոր ցածր մակարդակի վրա, ինչպես նաեւ պահպանելով անձնակազմի եւ բնակչության համար սահմանված ներքին ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեր հայրենիք՝ ազատ, անկախ...». երեկ այս խոսքերը «արտասանում» էր հենց ինքը՝ Հայաստանը, քանզի յուրաքանչյուրս Հայաստանն ենք։ Հոբելյարի տարածքում չկար մի բեմ, որտեղից հիմնը, երգ ու երաժշտություն, փառավորման խոսքեր չհնչեին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էլ մթնոլորտը տոնական էր։ Անկախության օրվա կապակցությամբ այստեղ ընդունելություն էր կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հյուրերը բազմաթիվ ու բազմազան էին, տրամադրությունը՝ նույնը. տոնական ու հաղթական։ «Այսօր պետք է մեկս մյուսիս շնորհավորենք եւ ասենք, որ մեր հաղթանակները դեռ առջեւում են։ Մեր ընտանիքում այսօր միասին կնշենք անկախության օրը։ Ամեն տարի միասին նշում ենք։ Սա ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Անկախությունը բոլորիս համար ամենակարեւորն է։ Դրա ամենաուժեղ դրսեւորումը այն է, որ բոլորս միասին կարողանում ենք որոշումներ կայացնել, միասին առաջ գնալ»,–շնորհավորելով բոլորիս՝ փաստեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«Օրը բացառիկ է։ Ժողովուրդը դարերի ընթացքում զուրկ է եղել անկախությունից եւ դրա մասին միշտ երազել է։ Հիմա այդ հնարավորությունը ընձեռած է»,–ուրախությամբ նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Անկախության օրը յուրաքանչյուր հայի համար մեծ երջանկության օր է համարում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը. «Կարող ես համարել, որ դու քո երազանքների երկրում ես ապրում։ Ես ափսոսում եմ, որ իմ կյանքի մեծ մասը ոչ իմ երազանքների երկրում եմ ապրել՝ չնայած դա էլ մեր Հայաստանն էր, բայց ոչ անկախ։ Հիմա բարի նախանձով նախանձում եմ 21 տարեկան երեխաներին։ Երջանիկ եմ, որ նրանք իրենց 21 տարիներն անկախ Հայաստանում են ապրել»։
Անկախության սերնդի ներկայացուցիչ լինել կուզեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Իմ կյանքի կեսը ապրել եմ այլ կերպ։ Ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2—րդ էներգաբլոկում սեպտեմբերի 15—ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ ՀԱԷԿ—ը կանգնեցվել է ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով։ Վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11—ը։ Այս ժամկետն է պատճառը, որ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Բանն այն է, որ ԱԷԿ—ի ամենամյա պլանային նորոգումները տեւում են սովորաբար 40 օր, մինչդեռ այս հերթական կանգը 80 օրից ավելի կտեւի։ Ի՞նչն է պատճառը։
Ինչպես պարզաբանում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, էլէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության միջոցառումների ներդրման, վերալիցքավորման եւ հիմնանորոգման նպատակով։ Ամենամյա պլանային նորոգումները 40 օր են տեւում, իսկ հիմնանորոգումները, որ 4 տարին մեկ անգամ են արվում, 65 օր են տեւում։ Բայց եթե անհրաժեշտ են հավելյալ աշխատանքներ, ապա ժամկետն ավելի երկար է տեւում, ինչպես այս պարագայում է։ Հիմնավերանորոգման դեպքում ռեակտորի վառելիքն ամբողջությամբ դատարկվում է, եւ իրականացվում են մի շարք կարեւորագույն աշխատանքներ։ Իսկ այս ամենը ժամանակ է պահանջում։ Այդ իսկ պատճառով ՀԱԷԿ—ը մեր երկրի էներգաարտադրության ցանցին կմիանա դեկտեմբերի 11—ին։
ԱԷԿ—ի հերթական կանգի ժամկետների հետ կապված՝ Թուրքիան կրկին աղմուկ է բարձրացրել, թե, իբր, հայկական ատոմակայանի ղեկավարությունը վտանգ է տեսել ու փակել տվել կայանը, ուստի հրավիրում է ՄԱԳԱՏԵ—ի ուշադրությունը խնդրի շուրջ։ ՄԱԳԱՏԵ—ն հասկանալի պատճառով չի արձագանքում. որովհետեւ 1995թ. ի վեր Հայաստանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ—ի բոլոր դիտարկումների հաշվետվությունները բաց են աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ իր հարեւանների համար։ Իսկ Թուրքիան ՀԱԷԿ—ի մասով ՄԱԳԱՏԵ—ի ուսումնասիրություններից օգտվելու փոխարեն անընդհատ աղաղակում է։ Հիշեցնեմ, որ ՄԱԳԱՏԵ—ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը, եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21—րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ.
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է։ Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով։ Անցանք արժանապատվորեն։ Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը։ Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին։
Կորուստներով եւ սխալներով հանդերձ, մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ։ Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ։
Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը։ Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել։ Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը։ Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն։ Ե՛վ տնտեսության զարգացումը, ե՛ւ անվտանգության ապահովումը, ե՛ւ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն։ Դրանք մեր բոլորի ամենօրյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024