ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.05.2024, 11:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 251 252 253 254 255 ... 312 313 »

Գնդակը Հունգարիայի դաշտում է
Հունգարիան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին փոխանցումն արտոնելու մասին իր որոշմամբ նպաստել էր Ադրբեջանում մարդասպանի հերոսացմանը. իսկ այս փաստը Հայաստանը, բնականաբար, չէր կարող անտեսել։ 
Որոշում կայացվեց խզելու դիվանագիտական եւ բոլոր տեսակի կապերը այդ երկրի հետ։ Սակայն այսօր Հունգարիան Հայաստանի հանդեպ կատարած իր «ոչ բարեկամական» քայլի հետեւանքները՝ երկու երկրների միջեւ կասեցված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն ունի։ Պաշտոնական Երեւանը կվերականգնի հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե, իհարկե, վերջինս որոշակի քայլեր ձեռնարկի։ «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»,— երեկ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Մինչեւ համատեղ ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար։
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները։ Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները։ Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 22—ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Իսրայել–Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ, ով Միջին Արեւելք կատարած 4—օրյա շրջագայության ընթացքում 20—22—ը գտնվում էր Թել Ավիվում լուրջ քայլ է կատարվել։ Օբաման շեշտել է՝ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Իսրայելի հետ փոխհարաբերությունները խիստ կարեւոր են ԱՄՆ—ի համար, իսկ Իսրայել—Թուրքիա փոխհարաբերությունների բնականոնացումը նշանակալից դեր ունի տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության հարցում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այդ օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ եւ ներողություն հայցել 2010թ. մայիսին տեղի ունեցածի համար։ Վերլուծաբանների կարծիքով սա նախագահ Օբամայի միջինարեւելյան շրջագայության ամենամեծ ձեռքբերումն է։ Հատկանշական է, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին այդ ուղղությամբ ակտիվ գործունեություն էր ծավալել, պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա կատարած այցի ընթացքում Էրդողանի հետ քննարկել էր թուրք—իսրայելական փոխհարաբերությունների հարցը։

2010թ. մայիսին թուրքական «Մավի Մարմարա» նավը մարդասիրական օգնություն էր տեղափոխում 2007—ից շրջափակման մեջ գտնվող Գազայի գոտի։ Այն նպատակամղված էր վերջ դնել շրջափակմանը, սակայն Միջերկրական ծովի չեզոք ջրերում, նախազգուշացնելուց հետո, նավը ենթարկվեց Իսրայելի զինված ուժերի հարձակմանը, եւ զինվորների հետ բախումներում զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի, ինչը Թել Ավիվ—Անկարա փոխառն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը կայուն է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ «Սակայն չենք կարող ասել, որ մեր երկրի ներքաղաքական վիճակը գերազանց է։ Այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է ընդդիմության կողմից, մեր ժողովրդին ոչ մի օգուտ չի բերելու։ Մեր նախագահը բազմաթիվ կառուցողական առաջարկներ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը դուրս են տրամաբանությունից, եւ նա ոչ մի հաջողության չի հասնի։ Նա հիանալի հնարավորություն ունի ապացուցելու, որ ընդդիմության առաջնորդն է եւ փոխանակ իր ուժերը ցաքուցրիվ անելու, կարող է դրանք կենտրոնացնել ու մասնակցել ավագանու ընտրություններին»,–ընդգծել է պատգամավորը։

Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկները ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գնահատում պահանջագիր։ «Պահանջելու եւ հարկադրելու լեզվով խոսելը, եթե մի փոքր գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն այս տարիների ընթացքում ճանաչելուց լիներ ՀՀ գործող նախագահին, ապա կհասկանար, որ ընդհանրապես նման ձեւով եւ նման պահանջներով անհնարին է որեւէ դրական արդյունք, որն ուղղված է մեր ժողովրդին, մեր պետությանն, ուղղակի անհնարին է հասնել»,–ասել է նա։
Իր վերջին հանարահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել էր մի քանի կետից բաղկացած պայմանագիր։ Ըստ որի՝ այս տարի պետք է անցկացվեն կամ նախագահի, կամ ԱԺ արտահերթ ընտրությունները, եւ կառավարության որոշ անդամների նշանակում վերապահվի Րաֆֆի Հովհաննիսյանին։
ՀՀԿ պատգամավորը պարոն Հովհաննիսյանի այս առաջարկներին հումորո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Ա. Մարգարյանի շիրմաքարի պատվանդանը ծածկված է մայիսյան ալ վարդերով ու ճերմակ մեխակներով։ Նրա շիրիմին այցելել էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, զինվորականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի քահանայից խումբը՝ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։
«Անդրանիկ Մարգարյանը պատմության մեջ մտավ որպես մեր երկրի տնտեսական ենթակառուցվածքներն արդիականացնող վարչապետ՝ էներգետիկայից, ճանապարհաշինությունից սկսած մինչեւ ջրամատակարարման համակարգերի նորացում ու քաղաքաշինություն, մինչեւ աղետի գոտու խնդիրների լուծում ու երկնիշ տնտեսական աճ։ Ամենակարեւորը՝ արտագաղթը նվազեց, իսկ 2004 թվականին մենք ունեցանք դրական տեղաշարժ։
Այս ամենի կողքին փայլուն էին նրա մարդկային դիմանկարը, մարդկանց հետ նրա շփումները՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Այդ հատկությունները ստեղծեցին նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի մնայուն դիմանկարը»,–սրանք ՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

]

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար։ Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար։ Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են։ Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք։
Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ—երկու օր կազդուրվեք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը։
Հարգանքով՝
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ»

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովը Երեւանում
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100—ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է.
«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես՝ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելով՝ հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները եւ դրանց միջազգային հնչեղություն տալ։
Հաջորդ տարի համայն մարդկությունը ոգեկոչելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը եւ անդրադառնալու է մարդկությանը պատուհասած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքներին ու դասերին։ Ցավոք, այդ պատերազմի քողի տակ իրականացված զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները, որպես այդպիսիք, մնացին անպատիժ, եւ հենց այստեղ պետք է փնտրենք նոր ու ծավալներով առավել ահարկու Երկրորդ աշխարհամարտի եւ Հոլոքոստի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայերի վերադարձի եւ վերաինտեգրման ուղղությամբ նոր քայլ է արվում։ Երեկ մեկնարկեց «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության 8 անդամ պետությունների կոնսորցիումի կողմից (Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Լեհաստան եւ Ռումինիա)՝ Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության գլխավորությամբ։ Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլն եվրո։
«Միգրացիայի ոլորտում Հայաստան—Եվրամիություն համագործակցության լայն օրակարգ է ձեւավորվել, որը ամենատարբեր միջոցառումների իրականացում է նախատեսում՝ բազմակողմ ու երկկողմ հարթակներում։ Ներկայումս ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է 7 ծրագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր գումարային տիրույթում։ Այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ ոլորտում իրականացվող մյուս միջոցառումները»,—երեկ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Ծրագրի տնօրեն Վերժինի Արտոնն էլ վստահեցրեց, որ աշխատելու են իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ հզորացնելու նրանց կարողությունները հայերի՝ հայրենիք արժանապատիվ ու կայուն վերադարձին եւ վերաինտեգրմանն ակտիվ աջակցելու համար։ «Նաեւ կհասցեագրենք անկանոն միգրացիայի մարտահրավերները՝ խրախուսելով ապահով եւ օրինական միգրացիա։ Կամրապնդվի միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա»,— ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախ խոսեց Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացված «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակի մասին։
Այնուհետ ընթերցեց այն նամակը, որը խոստացել էր ուղարկել հանրապետության նախագահին։ Այն պարունակում է մի շարք առաջարկներ, որոնց իրականացմամբ, ինչպես նշված է տեքստում, «Ժառանգությունը» պատրաստ է Ձեզ հետ կես ճանապարհին հանդիպել, հաղթահարել համազգային հիմնախնդիրները, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կարգը, մենաշնորհները, արտագաղթը»։
Հովհաննիսյանը նշված նամակով առաջարկում է նախագահական նոր ընտրությունների անցկացում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2013—ի ընթացքում, ընտրական օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, ապահովել արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկությունը կամ նրանց հանել ցուցակներից։
Առաջարկվում է առնվազն հինգ մարզպետերի ազատել աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակել։
«Ժառանգության» պահանջներից է նաեւ հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերահսկիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով։ Առաջարկները ներկայացնելուց հետո Հովհաննիսյանն ընդգծեց, թե նշված դրույթները անբեկանելի են։
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այս մասին են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության (կենտրոնակայանը՝ Ժնև, Շվեյցարիա) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

 Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:

 Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում  օտարերկրացիներին»:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024