ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 02.05.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 249 250 251 252 253 ... 312 313 »

Մայրաքաղաքում շրջայցի ժամանակ նախագահը ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երեւանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին։
Տարոն Մարգարյանը նախագահին ներկայացրել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի եւ Բեյրութի փողոցների միջեւ ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի եւ կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու՝ քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները եւ օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը։ Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը։
Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն եւ ավելացում։ Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով։ Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը 1,5 մլն հայերի կոտորածի վերաբերյալ շատ կոշտ է»,–լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
«1915թ. կատարվածը 20—րդ դարի աշխարհի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ ես իմ կնոջ հետ այստեղ եմ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված մարդկանց հիշատակին»,–նշել է դեսպանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ հայերի նկատմամբ գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չի կարող արդարացվել ոչ մի դեպքում, ինչ էլ որ հորինեն պատմաբաններն ու քաղաքական գործիչները։ «Այդ տարիներին դաժանաբար մորթվել եւ ոչնչացվել են միլիոնից ավելի, ոչ մի բանում մեղք չունեցող հայեր, իսկ հիմա փորձ է արվում ինչ—որ պատմական արդարացումներ գտնել պատերազմի կամ քաղաքականության հետ կապված։ Իմ կարծիքով՝ այդ ամենն ուղղակի պատասխանատվությունից խուսափելու փորձ է»,–ասել է նա։
Դեսպանը նշել է, որ մի օր պատմությունը վերջ կդնի Թուրքիայի համար այդ անփառունակ իրադարձություններին։ «Իմ կարծիքով, կգա ժամանակը, երբ կտրվի մարդկանց ոչնչացման՝ ցեղասպանության, իրական գնահատականը»,–ասել է նա։
Թուրքիան ժողովրդավարացման եւ համամարդկային արժեքների գնահատման ճանապարհով գնալու համար նախ պարտավոր է ընդունել գործած ոճրագործությունը։ Ինչպես հաղորդում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեկական վառված մոմ պատուհաններին ու ջահերով երթ Արմավիր քաղաքի հրապարակից ճանաչման եւ հատուցման պահանջատիրությամբ։ Ապրիլի 23—ի երեկոյան Արմավիրի քաղաքի երիտասարդները միասնաբար քաղաքի հրապարակից ջահերով երթ էին կազմակերպել դեպի քաղաքային զբոսայգի, եղեռնի զոհերի հուշակոթող, որտեղ էլ այրվել է թուրքական դրոշը, հետո մոմեր վառվել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Իսկ երեկ առավոտյան Արմավիր քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել մարզային ու քաղաքային իշխանությունները, կազմակերպությունները, քաղաքացիները։ Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեցին Արմավիրի թեմի հոգեւորականները, որից հետո Արմավիր քաղաքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւորական տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը հանրությանը ներկայացրեց ցեղասպանության 100—ամյակի տարելիցի միջոցառումներին ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2—րդ հայրապետի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ կոչը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին։
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Ս. Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրի մարզի համայնքներում։ hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ծիծեռնակաբերդի բարձունքը բազմամարդ էր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին խոնարհվելու էին եկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, քաղաքացիներ։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «Հայ ժողովուրդը պետք է աշխարհին հանգամանալից ներկայացնի, թե ինչպիսի ոճրագործություն է տեղի ունեցել 1915 թվականին»։ Նրա խոսքով՝ դա կօգնի աշխարհին հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ոճրագործությունը չկրկնվի։
«Պետք է դասեր քաղել պատմությունից, իսկ պաշտպանության նախարարության համար դասը հետեւյալն է՝ բարձրացնել անվտանգության երաշխիքները, բանակի մարտունակությունը»,–ասաց նա։ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացնում են համապատասխան քարոզչություն՝ բացահայտորեն ներկայացնելու ոճրագործության էությունն ու հեղինակներին։
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հավատում է Թուրքիայի զղջմանը։ Նա համոզված է՝ կգա օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ աշխարհում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ըստ նախարարի պաշտոնակատարի, կարեւոր առաքելություն ունի Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովը։ Իսկ մինչ այդ պահը Հ. Հակոբյանը երկակի զգացումներ է ապրում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 24—ը հայ ժողովրդի մշտամորմոք ցավի ու անդառնալի կորստյան օրն է։ Արդեն 98—րդ անգամ ամբողջ աշխարհում հիշատակվում է օսմանյան Թուրքիայում խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրագործված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության տարելիցը։ Ժամանակն անզոր է մեղմելու ոճրի ծանրությունը, քանի դեռ պատասխանատուն՝ Թուրքիա պետությունը, շարունակում է ուրանալ այն։ 
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակ պետություններ։ Ճանաչման բանաձեւեր են ընդունել ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ։ Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ—ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն։
Հայաստանի բոլոր մարզերում, ԼՂՀ—ում, Ջավախքում, աշխարհի բազմաթիվ երկրների հայաշատ բնակավայրերում երեկ անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են իրականացվել։
Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման եւ ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին։
Նրան ուղեկցել են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի, ինչպես նաեւ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ առկա ակնկալիքների վերաբերյալ «Panorama.am»—ը զրուցել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

–Պարոն Սաֆրաստյան, այս պահին ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, եւ ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը։
–Իհարկե, մենք պետք է ուրախությամբ արձանագրենք, որ տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի պայքարը որոշակի արդյունք տվել է, քանի որ 20—ից ավելի երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Վերջին շրջանում այդ թվաքանակի շոշափելի աճ չենք արձանագրել։ Ես կարծում եմ, այստեղ մի խնդիր կա։ Շատ պետություններ սպասում են Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, սպասում են, թե ԱՄՆ նախագահը կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ Եթե դա տեղի ունենա, կամ ամերիկյան Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարծում եմ, մենք մեծ թվով պետությունների շարան կունենանք, որոնք եւս կճանաչեն։ Իսկ ամերիկացիների մոտեցումը հետեւյալն է՝ Թուրքիան տարածաշրջանային զարգացումներում մեծ դերակատարություն ունի, եւ այս առումով, ամերիկացիները ենթարկվում են թուրքական ճնշմանը։
–Իսկ մյուս տերությունների դիրքորոշումներում կա՞ն փոփոխություններ։
–Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ավելի խորը։ Օրինակ՝ Գերմանիայի նման կարեւոր երկիրը 2005 թվականին բանաձեւ ընդունեց։ Մի մասը կարծում է, որ այդ բանաձեւով Գերմանիան ճանաչում է ցեղասպանությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բոլոր գործողությունները միտված են լինելու արտագաղթի նվազեցմանը.
Նախագահական ընտրություններն անցյալում են, քաղաքական իշխանությունները նոր ձեւավորվող կառավարության հետ միասին պետք է ուշադրությունը սեւեռեն այն ծրագրերի, գաղափարների վրա, որոնք ընկած են եղել նախընտրական ծրագրի հիմքում, ասուլիսում համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Ինչ վերաբերում է նոր ձեւավորվելիք կառավարությանը, ըստ ԱԺ պատգամավորի,  սպասելիքներ ունի ոչ միայն ընդդիմադիր հատվածը, նաեւ քաղաքային իշխանությունը։ «Նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է արդարացնի հանրապետության նախագահի, հանրության վստահությունը»,–ասաց Ս. Ֆարմանյանը։
«Կարծում եմ, որ կառավարության բոլոր գործողությունները պետք է միտված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, վարչարարության նվազմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիայի կրճատմանը, նաեւ տնտեսական մենաշնորհների եւ հովանավորչության վերացմանը»,– ասաց Ֆարմանյանը եւ շեշտեց, որ այդ գործողությունները պետք է միտված լինեն արտագաղթի նվազմանը։ «Այսօր բոլորը, այդ թվում եւ ես, ունենք արտագաղթը նվազեցնելու մտահոգություն։ Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք տեսանելի եւ շոշափելի կլինեն հասարակության համար, պետք է նաեւ կադրային ճիշտ քաղաքականություն վարել»,–նշեց Ս. Ֆարմանյանը։
Սամվել Ֆար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը, եւ տարեցտարի Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով իրականացված ոճիրի մասին տեղեկանում են ավելի ու ավելի շատ մարդիկ։ Հայկական հարցի միջազգային ճանաչման գործընթացն անշեղորեն գնում է դեպի իր տրամաբանական հանգրվանը, որի կարեւորագույն մասը կդառնա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Յուրաքանչյուր տարի տարբեր միջազգային կառույցներ եւ պետություններ ճանաչում են ցեղասպանությունը, թուրք հասարակության ավելի լայն հատվածներ սկսում են հետաքրքրվել այս իրողությամբ՝ կասկածի տակ դնելով պետության ստահոդ «վարկածները»։ Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ժխտողականությունը տեղի կտա ճշմարտության առաջ։ Սակայն պետք չէ սպասել, որ այդ օրը կգա 2015թ. ապրիլի 24—ին։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ ասուլիսում նշեց, որ 2015թ. ապրիլի 24—ն ընդամենը տարելից է, այդ օրն ամեն ինչ չի ավարտվելու, հետեւաբար՝ պետք չէ հնչեցնել եզրափակիչ ձեւակերպումներ, հոգեբանորեն տրամադրվել, որ 2015թ. ինչ–որ բան ավարտվելու է։ Ավելին՝ 2015թ. պետք է դառնա հայ ժողովրդի ողջ ուժերը կրկին համախմբելու, վերադասավորելու, «համազգային հաշվառում» անելու կարեւոր հանգրվան։ 
«Պետք է առաջ շարժվել։ 2015թ. սահմանագիծ չէ, այլ նոր հնարավորությունների, ճանապարհների, փնտրտուքի մեկնակետն է։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը համայն հայության ուժերի ստուգատես անցկացնելու հնարավորություն է»,— ասաց Հ. Դեմոյանը։
ՀՀ նախագահի հրամանով 2011թ. ձեւավորված Հայոց ցեղասպանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաuտանի Հանրապետության վարչապետ է նշանակել Տիգրան Սարգսյանին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել uտորագրման պահից։
Մինչ այդ, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով։ Հանրապետության նախագահը ընդունել է «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը, «Հանրապետականից» (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանով հիմք դրվեց Հայաստան–ԵՄ կանոնակարգված գործընթացներին
Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ—ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել, եւ անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսեւորում։
Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ. հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ «Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024