ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 18.12.2018, 19:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [445]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [162]
Քաղաքականություն [596]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 273 274 275 276 277 ... 284 285 »


 Հանդիւսավոր նիստին մասնակցել են Արմավիրի մարզում տեղակայված զինվորական կայազորի սպաներն ու զինվորները։ Արմավիրի մարզպետն ու Արմավիրի քաղաքապետը շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ են հանձնել մի շարք բարձրաստիճան սպաների ու պայմանագրային զինծառայողների։ Օրվա առթիվ Արմավիրի կայարանամերձ հրապարակում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հանդիսավոր նիստը բացվեց տերունական աղոթքով, հանդիսավորությամբ ներս բերվեց Եռագույնը, հնչեց օրհներգը։ «Հայոց բանակը մեր ազգային նվաճումների մեծագույն արժեքներից է։ Նրա կուռ շարքերի եւ անսասան հիմքերի վրա են կերտվում մեր երկրի ներկան ու ապագան»,–նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
Բանակի կազմավորման ուղին լի է կորուստներով։ «Հարգանքով ու խոնարհումով ենք հիշում ժողովրդի աննկուն զավակներին, ովքեր հանուն ազգային միասնական հաղթանակի մարտի ելան ու անմահացան»,–ասաց մարզպետը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի փրկության ու պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Հայոց բանակի 20—ամյա հյոբելյանի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին մի շարք սպաների, իսկ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը Արմավիրի մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանին նվիրեց մարտական զենք։ hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 276 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 26—ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Էդվարդ Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառում էր հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ։
Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը։
Լիտվայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը մանրամասն քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան Եվրոպական միություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր։
Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրեցին երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը։
Հայաստանի եւ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 192 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եթե աշխարհազորայինների կամավորական ջոկատների սկզբնավորմամբ 1992—ին ծնունդ չառներ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած Հատուկ գունդը, որն անկախություն ձեռք բերած Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու խնդրում հզոր ուժ էր հակառակորդին հակազդելու եւ զանգվածային հարձակումները կասեցնելու համար, ապա հայկական կողմին հազիվ թե հաջողվեր համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ ու ձեռնամուխ լինել պաշտպանության բանակի ստեղծմանը»,–հայկական պաշտպանական ուժերի կայացման ու նրա անցած ճանապարհի շուրջ կիսելով սեփական նկատառումները, այս համոզմանն է իմ զրուցակիցը՝ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ազատամարտիկների միության Այգեստանի խորհրդի նախագահ Մհեր Վանեսյանը։
Հայաստանում եւ թե Արցախում գրեթե միաժամանակ են սաղմնավորվել ինքնապաշտպանական ջոկատները, որոնք զգալով պատերազմի վտանգը, ստիպված էին զենք ու զինամթերք հայթայթել, խրամատներ փորել եւ ամրանալ դիրքերում՝ ամեն քայլափոխի պատրաստ լինելով հակահարված հասցնել նախահարձակ թշնամուն եւ արյան գնով պաշտպանել երկրի սահմանները։ Ու, եթե հայ ազատամարտիկները կարողացան անհավասար պատերազմում հաղթանակներ նվաճել ռազմական սպառազենով ապահովված մեծաքանակ ազերի բանակի դեմ եւ ստիպել նրան ճողոպրել՝ պարտության արդյունքում «զիջելով» որոշ տարածքներ, ապա դա հաջողվեց միայն զոհողությունների շնորհիվ, ինչին ստիպված էին գնալ ԼՂՀ պաշտպանական ուժերը։
«Մեր գյուղը Ասկերանի շրջանի այն բնակավայրերից է, որը մոտիկ գտնվելով մայրաքաղաք Ստեփանակերտին, ռազմագործողությունների ժամանակ միշտ էլ հրետակոծությունների թիրախ է հանդիսացել։ Իսկ Արցախում կա՞ բնակավայր, որ պատերազմի «կողքով» լիներ անցած։ Ձորակի գյուղերը՝ Խնածախն ու Լուսաձորը, Դահրավն ու Այգեստանը, շարունակ հրթիռակոծվում էին ադբեջանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 179 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ:
Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը և հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարևորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր:
Հայ ժողովրդի և մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր։
Մեր դատն արդար էր, և մենք պատրաստ էինք դիմակայության։ Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաև քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում:
Անհանդուժողականության, չարության և կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին:
Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:
Հարգելի՛ գեներալն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 174 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար 30 գործարարները և նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ։
Ավանդաբար աղյուսակի բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնող մեր հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը այս տարի պահպանել է նախորդ տարվա դիրքը՝ հանգրվանելով երրորդ տեղում։ 2011-ին Կարապետյանի ընկերության եկամուտը անշարժ գույքի վարձակալությունից կազմել է 565 մլն դոլար։
Առաջին և երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են ադրբեջանական ծագումով գործարարների։ Նախորդ տարվա առաջատար՝ Крокус ընկերության սեփականատեր Արաս Աղալարովը իր տեղը զիջել է իր հայրենակիցներ Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին՝ Киевская площадь ընկերության սեփականատերերին։ Киевская площадь-ի եկամուտը 2011-ին կազմել է 780 մլն դոլար, իսկ նրանց «հայրենակից» Крокус-ինը՝ 700 մլն դոլար։
Նկատենք, «առևտրային անշարժ գույք»-ի տակ Forbes-ը նկատի է առնում վարձակալության տրվող անշարժ գույքը։ Ամսագրի վերլուծաբանների գնահատականով 2011թ. այս ոլորտում իրականացված ռուսաստանցիների ներդրումները կազմում են 7 մլրդ դոլար, որից 1.8 մլրդը բաժին է ընկնում առաջատար հնգյակին։ Ի դեպ, 2011-ին ռուսաստանցի ներդրողները կրկնակի ավելի շատ գումար են ներդրել այս ոլորտում, քան նախորդ տարի, և ակտիվության այս միտումը չի նվազում։
Չնայած ներդրումների ակտիվացմանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 159 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հարգելի համաքաղաքացիներ.
20 տարի առաջ կազմավորվեց Հայաստանի Հանրապետության ազային բանակը: Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին ձեռնամուխ  եղած կամավորական ջոկատների հիմքի վրա ծնունդ առավ հայկական նորագույն բանակը, որը իր մարտական բարձր պատրաստակամության, զինվորների և սպաների բարձր կամային հատկանիշների շնորհիվ հանդիսացավ երկրի խաղաղ զարգացման և հուսալի պաշտպանության գրավականը:
Ազգային ազատագրական պայքարը ծնեց խիզախության նոր դրվագներ, նոր հերոսներ,  որոնց թափած թանկարժեք արյամբ գծվեց անկախ երկրի նոր սահմանները: Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում այս տոնը մեծ ու թանկ է յուրաքանչյուրիս համար: Այն սրբագործված է Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքով և մեր ողջ ժողովրդի հավաքական կամքով: Այսօր Հայոց բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաներն ու անվտանգությունը, ինչը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա` ապագայի նկատմամբ:
Ազգային բանակի օրվա կապակցությամբ հղում ենք մեր բարեմախթանքները հայ զինվորներին ու սպաներին, բարձր հրամանատարությանը և երկրի պաշտպանության գործին իրենց վաստակը ներդրած բոլոր կամավորականներին` ցանկանալով նրանց խաղաղ կապույտ երկինք և հաջողություններ կյանքում` ի շահ հայրենիքի հետագա հզորացման:
                                                                  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Եվրամիությունը հետաքրքրված է համագործակցել Թբիլիսիի հետ` Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միասնական էնէրգետիկ համակարգ ստեղծելու նպատակով, հայտնում է apsny.ge-ն: Այդ մասին վրաց լրագրողներին Դավոսում հայտնել է էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը Վրաստանի վարչապետ Գիլաուրիի հետ հանդիպումից հետո:
Էտինգերի խոսքերով «էներգետիկան ԵվրոպաՅի և Վրաստանի համագործակցության հիմնական կողմերից է»: Եվ քանի որ Վրաստանը տարածաշրջանի ամենակարևոր տրանզիտային երկիրն է, ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Թբիլիսիի հետ` ստեղծելու միասնական էներգետիկ ցանց Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև, ինչը շահավետ կլինի բոլոր երկրներին:

Վրաստանի վարչապետը քննարկել է նաև ադրբեջանական գազը Վրաստանի սևծովյան ափ հասցնելու, այնտեղից էլ Ռումինիա և այլ եվրոպական երկրներ ուղարկելու մասին առաջարկը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 187 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան» շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 224 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տիգրան Թորոսյան

Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելուն։

Ակնհայտ է, որ որևէ օրենքում փոփոխություն հնարավոր է անել միայն խորհրդարանում անհրաժեշտ թվով աջակցող պատգամավորների առկայության դեպքում: Այսօր Ազգային ժողովում իշխանությունն ունի ձայների բացարձակ մեծամասնություն, և պարզ է, որ եթե որևէ առաջարկ չի ընդունվում, ապա միայն այն պատճառով, որ իշխանությունը դեմ է: Ընդ որում` չներկայացնելով որևէ ողջամիտ բացատրություն:

–Բացատրություն եղավ, թե բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը։

–Ոմանց անհեթեթ բացատրություններին` կապված սահմանադրական նորմերի ու այլ բաների հետ, որոնցից իրենք որևէ պատկերացում չունեն, չարժե անգամ անդրադառնալ:

–Այդ դեպքում դեմ լինելու պատճառը ո՞րն է։

–Պատճառը միանգամայն պարզ է. դեռևս ընտրությունը չսկսված, ըստ ձևավորված ավանդույթի, մեծամասնական ընտրություններում կատարվող մեծածավալ ծախսումների թելադրանքով, իշխանությունն ունենում է խորհրդարանի տեղերի 30 տոկոսը: Այսինքն՝ ակնհայտորեն աղճատվում է խորհրդարանում քաղաքական ու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 25—ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Անդրիս Բեզինշը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ, եւ իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Լատվիայի նախագահին։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին եւ տարածաշրջանային խնդիրներին։
Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան—Լատվիա համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչսի հետ էր։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչսը քննարկեցին պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգայի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 181 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018