ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 312 313 »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, ԼՂ հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հաղորդման անոնսում ներկայացված հատվածում վարչապետը նշել է, որ իշխանությունն ուզում է անկախ դատական համակարգ։
Հարցին՝ իշխանությունը գնալո՞ւ է փոքրացման՝ վարչապետն ասել է. «Ժողովրդավարության պայմաններում, լեգիտիմ իշխանության պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել»։ Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե կա առաջարկ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի, հայ ժողովուրդը կքննարկի»։
Հարցին, արդյոք լավացե՞լ է մարդկանց կյանքը հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես մի օրինակ բերեմ։ Ինչ կարող էր անել 50 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին 3 տարի առաջ։ Հիմա կարող է գնալ Հռոմ եւ հետ վերադառնալ»։
Ըստ որում՝ վարչապետն անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին։ Վարչապետը նշել է, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել։ Ըստ նրա՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում՝ գործող Սահմանադրական դատարանի ձեւավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում, կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել. «Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի բնակչության թվի եւ նրա առաջնային պահանջմունքների երկրաչափական պրոգրեսիայով աճն անխուսափելիորեն բերում է բնական ռեսուրսների օգտագործման ծավալների ավելացման։ Բայց մարդու կենսական պահանջների համար անհրաժեշտ բնական ռեսուրսներն անսպառ չեն։ Օգտագործվող բնական ռեսուրսների զգալի մասը վերականգնվող չէ։ Վերջին շրջանում մարդկությունն ավելի հաճախ է առերեսվում բնական ռեսուրսների ողջամիտ եւ արդարացի օգտագործման հիմնահարցի հետ, որի լուծումից մեծապես կախված է գալիք սերունդների ճակատագիրը՝ ոչ միայն ռեսուրսների, այլեւ էկոլոգիապես մաքուր միջավայրի առումով։
Վերոհիշյալ խնդիրը մոլորակի երկրներին ստիպեց իրենց տնտեսությունների զարգացման հիմքում դնել ոչ թե ուղղակի տնտեսական աճի ապահովումը, այլ տնտեսության կայուն զարգացման մոդելը։ Մինչ այդ զարգացած արդյունաբերական երկրները մրցավազքի էին դուրս եկել՝ տասնամյակներ շարունակ ապահովելով տնտեսության երկնիշ աճ՝ շատ դեպքերում բնական միջավայրի անխնա շահագործման հաշվին։ Ներկայումս որդեգրվող կայուն զարգացման մոդելը հավասար հարթության վրա է դնում տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական բաղադրիչները։ Մարդկությունը օրեցօր ավելի է մոտենում այն գիտակցմանը, որ պետության հարատեւությունը եւ զարգացումը չեն կարող լինել առանց վերոհիշյալ երեք բաղադրիչի հավասարաչափ եւ հավասարակշռված գործակցման։ Կայուն զարգացման մեխանիզմների եւ սկզբունքների ներդրումը շատ կարեւոր է սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի համար։
Պետությունը տնտեսության կայուն զարգացումն ապահովելու համար պետք է մշակի ու արդյունավետ կիրառի համարժեք իրավական գործիքներ, որոնք պետք է ուղղված լինեն բնական ռեսուրսների գերշահագործում թույլ չտալու եւ սերունդների հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 250 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում հետապնդումների են ենթարկել եւ այսօր էլ շարունակում են հետապնդել

Հայաստանում թուրքագիտության զարգացման, կրթական ու գիտական որոշ խնդիրների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
–Պարոն Սաֆրաստյան, մեր երկրում թուրքագիտությունը որքանո՞վ է կայացած եւ դրված ամուր հիմքերի վրա։
–Ես ուզում եմ անդրադառնալ խորհրդային շրջանի հայ թուրքագիտությանը։ Դա մի դպրոց էր, որ ստեղծվել էր Խորհրդային Հայաստանում, որը չէր վախենում ուղղակի բախումների մեջ մտնել մոսկովյան պարտադրանքների հետ։ Խորհրդային Միությունը, հիմնվելով Լենինի ու Աթաթուրքի միջեւ բարեկամության միֆի վրա, փորձում էր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել, ինչի համար բավական աղավաղված էր ներկայացվում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ քեմալական շարժումը, հարձակումը Հայաստանի վրա եւ այլն։ Նույնիսկ ցեղասպանության խնդրի նկատմամբ վերաբերմունքը միայն 1960—ականների երկրորդ կեսից փոխվեց, այսինքն, այն արգելանքը, որ դրված էր Հայաստանի պատմաբանների վրա ցեղասպանության վերաբերյալ, կամաց—կամաց սկսեց վերանալ միայն 60—ականների երկրորդ կեսից, բայց հայկական թուրքագիտությունը կարողացավ այդ ծանր պայմաններում որոշակի մոտեցումներ ձեւակերպել Թուրքիայի նկատմամբ, որոնք բխում էին մի կողմից պատմական իրականության օբյեկտիվ գնահատումից, մյուս կողմից՝ հայ ժողովրդի շահերից։ Եվ այդ հիմքը, որ դրվել է խորհրդային թուրքագիտության կողմից, կարծում եմ, մեր սերունդը կարողացավ շարունակել։ Հիմա ձեւավորվում է նոր սերունդ, միջին տարիքի թուրքագետներ, որոնք շարունակում են այդ գիծը, կան արդեն երիտասարդ, ավելի դինամիկ թուրքագետներ։ Եվ դա կարեւոր է մեզ համար, որովհետեւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 245 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ։ Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում, եւ անդրադարձել է դրա նպատակներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, եւ անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին։ Վարչապետը կարեւորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանն ու բանակցային գործընթացին։
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։

Դիտումներ Просмотров: 208 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները եւ արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ։ Հիմնական նպատակն է՝ ձեւավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը։ Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին։
Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից, վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։ Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետեւյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան այնպես եւ այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան։ Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում։ Ի՞նչ է պետք անել այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար։ Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 213 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ՀՀ»-ի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
–Պարոն Նավասարդյան, վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ Խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների մասին էր։ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ առթիվ։
–Այդ հարցին միանշանակ պատասխան տալ դժվարանում եմ։ Որովհետեւ նախ պետք է նկատի ունենանք այսօրվա մեր մեդիադաշտի հնարավորություններն ու գոյություն ունեցող տեխնոլոգիաների բնույթը։ Լա՛վ, ասենք արգելեցին, ու այդ հեռուստաընկերությունները չհեռարձակվեցին Հայաստանում, բայց մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դրանցով, արդյոք տեխնիկական այլ միջոցներով չե՞ն հետեւի։ Ուստի, կարծում եմ, այդպես կտրուկ արգելելը դեռեւս համադարման չէ։ Որովհետեւ այսօր անհնար է երկաթյա վարագույր իջեցնել։ Ըստ իս, պետք է փնտրենք եւ հակամեթոդներ գտնենք։ Պետք է ունենանք այնպիսի ուժեղ մեդիա եւ լրատվական դաշտ, որ դիմագրավենք դրսի միջոցներին։ Այսօրվա աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն պայմաններում պետք է հակված լինենք առավել կիրառել փափուկ ուժը, հասնենք նրա ներգործության առավել արդյունավետությանը։ Այո, մեր մեդիա արտադրանքի որակը պետք է բարձրացնենք, որպեսզի մրցակից լինենք դրսի առաջարկին։ Մինչդեռ այսօր ի՞նչ է կատարվում մեր լրատվադաշտում. բաժանված բանակների՝ առավոտից երեկո անպարկեշտ հարվածներ են հասցնում իրար։ Շատ հեռուստահաղորդումների մակարդակը, ինչպես ասում են, շրիշակից ցածր է։ Այն դեպքում, երբ մեր երկիրը աշխարհաքաղաքական շատ ծանր միջավայրում է, մենք փաստացի պատերազմի մեջ ենք նաեւ։
–Դեռեւս խորհրդային ժամանակներից եկած սերունդ ունենք, ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 255 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային ամենամյա համաժողովը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն։ ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր եւ ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների։ Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, նախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիները։ 
Համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրի նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ։ Մասնավորապես, մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը եւ այլք։ Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ 2019 թ. Մյունխենի համաժողովին մասնակցե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 249 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԳԴՀ—ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Այնուհետեւ վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Գերմանիայի կանցլերը ողջունել եւ կարեւորել է ՀՀ վարչապետի այցը՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը։ Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով։ 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր։ Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի եւ կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ եւ գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ապրիլի 5—ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 239 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Թող Նոր տարին աշխարհը խաղաղության մեջ պահի, փակի երաշտի ու մորեխի եւ չարիք ու արհավիրք բերող բոլոր ուժերի ճամփան։ Մաղթենք, որ Նոր տարին խաղաղաշատ, ծննդաշատ եւ ցորենաշատ լինի։ Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը։ Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երեւում, ունեցածը՝ հազարապատիկ շատ։

Ամանորի հայկական մաղթանք

Եվ այսպես, մի քանի օրից պատմություն կդառնա Խոզի տարին՝ 2019—ը, եւ նրան փոխարինելու կգա Առնետի տարին՝ 2020—ը։ Ճանապարհելով անցնող տարին եւ դիմավորելով նորը՝ մենք մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, կորուստներն ու սայթաքումները մի վերջին անգամ տնտղելու, ծանրութեթեւ անելու առիթ ենք ունենում։ Հաճախ՝ մեր կամքից ու ցանկություններից անկախ, ճամփաբաժանն անցնելու պարտադրանքից ելնելով։ Եվ, այդուհանդերձ, այն, ինչ որ կա, այն, ինչ որ եղել է, հայտնի է ու տեսանելի բոլորիս, ուստի դրա մասին կրկին բարձրաձայնելու հարկ կամ անհրաժեշտություն, կարծում ենք, չկա։ Առավել կարեւոր ու առաջնահերթ է, անշուշտ, գալիք՝ Առնետի տարում, մեր հույսերի ու սպասումների իրականացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի ճշգրտման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ Այսինքն, այն բանի գիտակցումը, որ պարտավոր ենք առաջ նայել եւ մեր ուժերով, մեր աշխատանքով հասնել ցանկալիին։
…Իսկ որ 2020—ը վճռորոշ է լինելու մեր երկրի, հետեւաբար, բոլորիս համար, որեւէ կասկած չի կարող հարուցել։ Թեւակոխում ենք նոր, բախտորոշ ժամանակաշրջան, երբ, հավատացած ենք, առավել կամրապնդվեն ու կբազմապատկվեն 2018 թ. հայկական թավշյա հեղափոխության նվաճումները, հանդուրժողականության, փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ կտիրի Հայաստանում, ինչի արդյունքում, պիտի հուսալ, կշահեն թե՛ պետությունը ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների ընդունելություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել, այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք՝ չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, եւ, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին։ 
Ընդհանուր առմամբ եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն շատ լավ, երբեմն փայլուն արդյունքներ, եւ ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ—տեղ աշխատել ենք լավ, տեղ—տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ—տեղ աշխատել ենք վատ, տեղ—տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերեւս շատ կարեւոր է անել 2019 թվականն ամփոփելիս եւ 2020 թվականին նախապատրաստվելիս։ Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծամասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձեւավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում եւ գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.12.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024