ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31

Այն բխում է դպրոցական երեխաների անվտանգության շահերից

Օգոստոսի 14—ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարեւորել էր նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը։ Նախանշել էր ՃՈ անելիքներն այդ ուղղությամբ։ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միամսյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են։ Թե ինչ է արվել, ինչպիսի աշխատանք է կատարվելու սեպտեմբերին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Ամեն տարի ուսումնական նոր տարվա սկզբին կազմակերպվել է երթեւեկության անվտանգության 10—օրյակ, սակայն այս տարի ոստիկանապետի հանձնարարականով տասնօրյակը դարձել է միամսյակ, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տասն օրը բավարար չէ երեխաներին ամառային հանգիստ, աշխույժ կյանքից դպրոցական կարգուկանոնին անցնելու, այդ ռեժիմին հարմարվելու համար։ Այդ մասին է խոսում փաստը. եթե անցյալ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակին հանրապետությունում գրանցվել էր վեց ՃՏՊ՝ վեց վիրավորով, որոնց թվում էին դպրոցական երեխաներ, ապա տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը միանգամից աճել էր եւ մյուս քսան օրվա ընթացքում գրանցվել էր քսանհինգ ՃՏՊ՝ մեկ զոհով եւ քսանհինգ վիրավորով։ Այս եւ նախորդ տարիների վիճակագրությունը հանգեցրել է հետեւության, որ անվտանգության միամսյակը անհրաժեշտություն է։
Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, միամսյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսերից։ Ուսու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ու լիցենզավորող մարմին կլինի ոստիկանությունը

Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից։
Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, այդ կարգով կկարգավորվեն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված հարաբերությունները։ 
Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք։ Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիան, որ տրվում է անժամկետ, ստանալու համար գանձվում է պետական տուրք։
Կարգի համաձայն, լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին ներկայացնում է հայտ, պետտուրքի վճարման անդորրագիրը, պահնորդի կամ թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ այդ անձանց անձնագրերի ու նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները։ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով։ 
Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10—օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։
Լիցենզավորման ընթացակարգի համաձայն, լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական հարցեր։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ նիստի քննարկումների առանցքում են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր։

«Մեզ համար կարեւոր է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ»,–ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով Կապանի դաշնակցական քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը, ՀՀԿ մամլո խոսնակն ասել է. «Մեծ հարգանք ունենալով Արթուր Աթայանի հանդեպ, ով նաեւ ազատամարտիկ է եղել, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը, պիտի ասեմ, որ իր որոշումն է՝ առաջադրվել, այնուհետեւ ինքնաբացարկ հայտնել։ Ես, որպես ՀՀԿ խոսնակ, ընդամենը կարող եմ ասել, որ հանրապետականի գործելաոճի մեջ չեն մտնում քաղաքական ճնշումները»։
Նրա խոսքով՝ հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է միայն ազատ մրցապայքարի սկզբունքով։ Անդրադառնալով «ճնշումների» մասին քաղաքապետի հայտարարությանը՝ ՀՀԿ խոսնակը ասել է, որ առանց փաստերի որեւէ խոսք համարում է բամբասանք. եթե կա ճնշում, կա որեւէ խնդիր, դրա համար կան երկրում իրավապահ մարմիններ։ «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ընդամենը կարող եմ ասել՝ հնարավոր է՝ գործող քաղաքապետը իր շանսերը ճիշտ է գնահատել եւ տեսել է, որ շանս չունի հաղթելու հանրապետական թեկնածուին»,–ասել է Շարմազանովը։
Խոսելով այն համայնքների մասին, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ—ն մեկից ավելի թեկնածուների է առաջադրել, Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ—ի այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «կուսակցությունը նրանց տալիս է ազատ մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը եւ քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու եւ նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պետական տուրքի վճարումից։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ. «Եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն եւ չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել՝ մնալով հայրենիքում»։

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024