ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 01

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում։
Սերջիո Մատարելան  Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով։
Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի հետ միասին երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ—իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը։
Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում։
Կենտրոնը հիմնվել է հայկական եւ իտալական կողմերի համատեղ նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր։
Լաուրա Մատարելան Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն—թանգարան, որտեղ պահպանվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 11 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.08.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հերթական ճեպազրույցը, որի ընթացքում նա ներկայացրել է վերջին օրերի հրատապ թեմաները, պատասխանել հարցերի։
Խոսելով միջնորդների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու մասին՝ Տ. Բալայանը նշել է, որ այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների եւ վայրի վերաբերյալ չկա։
«Ինչ վերաբերում է Թրամփ—Փաշինյան հանդիպմանը եւ Ալիեւ—Փաշինյան հանդիպմանը։ Այո, կա նման մտադրություն կազմակերպելու Թրամփ—Փաշինյան հանդիպում. այժմ ընթանում են քննարկումներ դրա շուրջ։ Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ...
Ալիեւ—Փաշինյան հանդիպման վերաբերյալ պարոն Փաշինյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում վերահաստատեց պատրաստակամությունը հանդիպելու պարոն Ալիեւի հետ։ Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ. այն պետք է ունենա բովանդակություն։ Բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերում, նախորդ պայմանավորվածությունների վերահաստատում, այսինքն Հայաստանի նախորդ իշխանությունների հետ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված եւ վերահաստատված պայմանավորվածությունների վերահաստատում, որը հնարավորություն կստեղծի ապահովել այնպիսի պայմաններ, որ խաղաղ գործընթացում առաջընթաց արձանագրվի»,–հստակեցրել է նա։
Ըստ Տ. Բալայանի՝ Հայաստանը կարեւորում է հայ—ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է ծ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.08.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018