ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 03:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 5 » Արցախն Ադրբեջանի կազմում չի՛ լինի /Փոխարտգործնախարարը պարզաբանումներ է ներկայացնում/
14:08
Արցախն Ադրբեջանի կազմում չի՛ լինի /Փոխարտգործնախարարը պարզաբանումներ է ներկայացնում/

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում։ 
«Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,—ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Ադրբեջան եւ Արցախի խնդրի կարգավորման հնարավոր անդրադարձին՝ Շ. Քոչարյանը նշեց. «Բազմաթիվ հարցեր կան արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված. կարծում եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, եւ նաեւ շատ հավանական է, որ չշրջանցվի նաեւ Ղարաբաղի հարցը»։
Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին։ «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի եղել եւ չկա։ Չի՛ կարող զիջում լինել։ Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն։ Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, եւ պետք է այդ ուղղությամբ կատարվի աշխատանքը։ Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»,–ասաց նա։


Ադրբեջանն է  վիժեցնողը
 

Իսկ արդյո՞ք բանակցություններ ընթանում են։ «Բանակցություններն ընթանում են,–ասաց Շավարշ Քոչարյանը,–բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը կրկին ինչի մասին խոսում է բանակցությունների սեղանի շուրջ, հետո լրիվ այլ բաներ է ներկայացնում։ Ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունները արդյունքները վիժեցնելու ուղղությամբ»։
Հետաքրքրում էր նաեւ, թե ինչպես կարող են անդրադառնալ զինված խմբի գործողությունները ԼՂ կարգավորման հարցին։ Փոխնախարարը դժվարացավ ասել՝ կազդի ընդհանրապես, թե՝ ոչ։
Լրագրողները խնդրեցին ճշտել՝ երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բացառված է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ո՞ր տարածքը նկատի ուներ՝ ներկայի՞, թե՞ ԼՂԻՄ—ի։ Ի պատասխան՝ Շ. Քոչարյանը համառոտեց. «Նախագահը շատ հստակ է ասել։ Առաջին, որ միակողմանի զիջումներ ընդհանրապես չեն լինի, իսկ երկրորդ՝ բացառվում է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Իր ասածը շա՛տ հստակ է»,—շեշտեց նա։
Արցախի խնդրի կարգավորման հարցում ճնշում կա՞ այլ երկրների կողմից։ «Ճնշումը ո՞րն է,–զարմացավ փոխնախարարը,–ցանկացած բանակցությունների ընթացքում միջնորդները փորձում են կողմերին բերել ընդհանուր հայտարարի, իսկ դա նշանակում է, որ կողմերից պահանջում են որոշակի զիջումներ, որպեսզի մոտեցումները մերձանան։ Սա շատ բնական է ցանկացած բանակցային գործընթացում»։
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանը անհասկանալի համարեց տարածքներ հանձնելու վերաբերյալ հարցերն ընդհանրապես. «Մի՞թե եղել է Ադրբեջանի կողմից հայտարարություն, որ իրենք պատրաստ են իրենց գրաված ԼՂՀ տարածքները վերադարձնել։ Եթե ոչ, ապա ինձ համար անհասկանալի է, երբ լրագրողների կողմից խոսվում է միակողմանի զիջումների մասին»։
Որքանո՞վ է մամուլում հրապարակված տեքստը, որը ներկայացվում է որպես կազանյան համաձայնագիր, մոտ բնօրինակին։ Ի պատասխան այս հարցի բանախոսը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին կազանյան փաստաթուղթը մոտ է մադրիդյանին։ Բայց պաշտոնական գնահատական տալը, Քոչարյանի խոսքով, նշանակում է գաղտնազերծել փաստաթուղթը. «Կարող եմ ասել, որ կազանյան փաստաթուղթը շատ մոտ է մադրիդյանին։ Հայկական կողմը պատրաստ էր ընդունել այն, բայց Ադրբեջանը ավելի քան 10 առաջարկություն արեց, որոնք վիժեցրին բանակցային գործընթացը»։


Անհեթեթությանը  պատասխանել պետք չէ
 

Շ.  Քոչարյանը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Լիբերալ—դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, որում վերջինս ոչ կոռեկտ հայտարարություններ էր արել Հայաստանի վերաբերյալ։
Փոխարտգործնախարարը նախ ընդգծեց, որ իր անձնական վերաբերմունքը նույնն է, ինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունը։
Պետք չէ՞, արդյոք, արգելք դնել Ժիրինովսկու՝ Հայաստան այցի վրա։ Ի պատասխան՝ մեր արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտնեց. «Չեմ կարծում, որ պետք է այդքան արժեք տալ այդ անհեթեթ հայտարարությանը»։ Միաժամանակ հավելեց. «Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք, այդքան չարժեւորենք, բավական է այն պատասխանը, որը տվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանը»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 26 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017