ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 25 » Աստված օրհնի եւ պահպանի Հայաստանը / Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ/
15:57
Աստված օրհնի եւ պահպանի Հայաստանը / Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ/

ՀՀ նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում տեղի է ունեցել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու եւ առաջին քրիստոնյա երկիր այցելելու, մեր հինավուրց հողին եւ բազմաչարչար ժողովրդին օրհնություն եւ ջերմություն բերելու համար։
Հանդիպումից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում։ ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը։
Նախագահի նստավայրում Սրբազան քահանայապետի այցի ժամանակ մարվել եւ «Հայփոստ» ՓԲԸ—ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ։ Հանրապետության նախագահը դրանք եւս նվիրել է Ֆրանցիսկոս պապին։
Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս պապի զինանշանը։ Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երեւանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին նվիրված հուշամեդալ։ Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից նվեր է ստացել նաեւ այդ հուշամեդալը, որի դիմերեսին՝ Խոր Վիրապի վանքն է Արարատ լեռան ֆոնի վրա եւ Ֆրանցիսկոս պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Հռոմի կաթողիկե եկեղեցու զինանշանները։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է Հայաստանի Հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը։
***
Ի պատիվ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են նաեւ ՀՀ իշխանությունների, հասարակայնության եւ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը հանդես են եկել ելույթներով (տե՛ս առանձին, ստորեւ)։
 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017