ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 27 » Բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է
17:11
Բանակը Հայաստանում ամենակայացած կառույցն է


Այս տարի հայոց բանակը նշում է իր կազմավորման 20—ամյակը։ Դժվարություններով ու բազում հաղթանակներով լի նրա փառահեղ ճանապարհը ընթանում էր հայոց պետականության կազմավորման, կայացման եւ ամրապնդման ուղուն զուգահեռ։ Անելիքներ դեռ շատ կան, սակայն արդեն իսկ արածը ցույց է տալիս, որ բանակաշինության գործում մեր երկրի համար լուծելի է ցանկացած խնդիր. այլընտրանք չի կարող լինել։
«Շնորհիվ հայոց բանակի մենք կռել ենք հայոց նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակը։ Բանակն այսօր Հայաստանում ամենակայացած կառույցն է այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել իր առաջ դրված խնդիրները՝ պաշտպանել հայրենի սահմանները, այն անընդհատ կատարելագործման ընթացքի մեջ է»,— երեկ ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
Բանակը պետք է անընդհատ զարգանա, եւ մեր դեպքում դա տեղի է ունենում։ Բանակն իրավունք չունի տեղում դոփելու, պետք են փոփոխություններ, նորամուծություններ եւ նոր մոտեցումներ։ Այդ ամենն օրակարգային խնդիր է ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի համար, չէ որ բանակը մեր բոլորիս զավակն է.
«Այս տարիների ընթացքում ընդունվել են մի շարք կանոնագրքեր, մի շարք կարեւոր փոփոխություններ ենք իրականացրել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում։ Այս պահին պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովին։ Այսօր հայոց բանակի պատրաստվածության մասին գիտեն աշխարհի շատ երկրներում, քանի որ Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահ ուժերը զարմացրել են իրենց օրինակելի վարքով ու պատրաստվածությամբ, իսկ ՀԱՊԿ—ի զորավարժությունների ընթացքում հաճախ հայ զինվորները ցույց են տվել ամենաբարձր արդյունքները»,–նշեց նա։
Հ. Կարապետյանի համոզմամբ՝ եթե Հայաստանի համար չլիներ պատերազմի վտանգ, ապա միանշանակ հայկական բանակն ամբողջությամբ կանցներ պրոֆեսիոնալ՝ պայմանագրային զինծառայության։ Սակայն կարեւորն այն է, որ հայ երիտասարդներն արդեն զինվորական գործը տեսնում են որպես մասնագիտություն. «Համաձայն չեմ հաճախ շահարկվող այն տեսակետի հետ, թե ներկայումս նկատվում է հայրենասիրական տրամադրությունների անկում։ Պայմանագրային զինծառայության անցնել ցանկացողների թիվը մեծ է, ինչը շատ ոգեւորիչ է, նույնիսկ զորակոչիկների թվի կրճատման պայմաններում բանակը հաջողությամբ համալրվում է պայմանագրային զինծառայողների հաշվին։ Պայմանագրով ծառայելու ցանկությունը ոչ միայն կապված է սոցիալական դրդապատճառների, այսինքն՝ աշխատավարձ ստանալու հետ, այլ նաեւ դա պայմանավորված է նրանով, որ մարդը հավատում է բանակին եւ նվիրված է իր երկրին։ Դա հիշեցնում է արցախյան պատերազմ կամավոր գնալ ցանկացող երիտասարդների հերթերը»։
Հայաստանի տարբեր զորամասեր արդեն ամբողջությամբ համալրված են միայն պրոֆեսիոնալ՝ պայմանագրային զինծառայողներով։ Հ. Կարապետյանի կարծիքով՝ պայմանագրային ծառայության անցնողների թվաքանակի աճի հետ ավելանում են նաեւ պահանջները. պետք է փորձել մեծացնել նրանց աշխատավարձը, լուծել բնակարանային խնդիրները։ Օրենքով պետք է հաստատվի, թե երբ եւ որքան ժամանակով կարող է պայմանագրային զինծառայողը գնալ հանգստի։
«Հայոց բանակը գտնվում է համազգային ուշադրության կենտրոնում։ Դա աննախադեպ երեւույթ է։ Սակայն հաճախ բանակում պատահարներ են լինում, քանի որ օրենքը չի գործել, իսկ չի գործել, որովհետեւ այն չի եղել։ Զինվորականները գործել են կառավարության այս կամ այն որոշումով։ Սպաները պետք է իմանան իրենց պարտականությունները, իսկ զինվորներն էլ կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Բանակում առկա թերությունների պատճառն այն է, որ գոյություն ունեցող ներքին հարաբերություններն օրենքով կանոնակարգված չեն, եւ այդ բացն այժմ լրացվում է»,–ասաց հանձնաժողովի նախագահը։
Հ. Կարապետյանը կարծում է, որ հրապարակայնությունը մեծ տեղ է զբաղեցնում ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերի թվի նվազման եւ կանխարգելման գործում։ Հասարակությունը պետք է իմանա այդ միջադեպերի մասին, պետք չէ թաքցնել որեւէ երեւույթ։ Դրա հետ մեկտեղ՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բանակում գրանցված դեպքերի հետաքննությունը անցնի արդար եւ թափանցիկ։
«Իր գոյության 20 տարիների ընթացքում հայոց բանակն ամենակարեւոր եւ որոշիչ դերն է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։ Մենք իսկապես առիթ ունենք շնորհավորելու միմյանց եւ մեր ժողովրդին, ողջ հայությանը հայոց բանակի 20—ամյա հոբելյանի կապակցությամբ։ Բանակի ստեղծման եւ դրա հզորությունն ամրապնդելու ուղղությամբ ողջ հայության ջանքերի շնորհիվ մենք հաղթանակ տարանք արցախյան հերոսամարտում»,–հավելեց Հ. Կարապետյանը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024