ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 21 » ԵՄ—ն պատրաստ է շարունակել աջակցությունը
14:41
ԵՄ—ն պատրաստ է շարունակել աջակցությունը

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին։
Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Ցանկանում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել հայ քաղաքացիներին, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալ եմ աջակցության համար։ Մենք իսկապես հասկանում ենք, որ շատ մարդիկ կան Հայաստանում, ովքեր հավատում են, որ ԵՄ—ն լավ գործ է անում։ Կարող եմ ասել, որ երբեմն բավականին հուզիչ ուղերձներ ենք ստանում քաղաքացիներից, ովքեր առհասարակ մեզ դիմում էին աջակցություն խնդրելու համար, իսկ այժմ նրանք են աջակցություն դրսեւորում։ Սա իմ եւ իմ թիմի համար մեծ խթան է։ Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք առավելագույն ջանքերը գործադրել Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք մեր գործողություններից ավելի շատ օգուտ ստանան»,։
Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2—ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ խախտումների վերաբերյալ իր դիտողություններին, եւ որից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ սա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, Պյոտր Սվիտալսկին նշել է, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին։
Ինչ վերաբերում է ընտրություններին, դեսպանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիությունը մեծապես աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան յոթ մլն եվրո, որի միջոցով է նաեւ հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը։
«Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը ընտրական գործընթացում շատ ավելին էր, քան պարզապես ֆինանսավորումը, տեխնիկական օժանդակությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ կամ այլ կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք Հայաստանի սուվերենությունը։ Եթե մեր աջակցությունը ցանկալի չէ, չենք կարող ստիպել, ոչ մի բան ձեր կամքին հակառակ չի լինի»,—հավելել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը օրակարգում է։ «Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, բայց պետք է ընդունենք, որ դա տեղի չի ունենա առաջիկա օրերին։ Խնդիրը դրված է օրակարգում, ոչ ոք վիզայի ազատականացված ռեժիմի անցման հարցը օրակարգից չի հանել։ Մի այլ բան է, թե ինչպես պետք է հայերը պատրաստվեն այս երկխոսությանը, թե արդյո՞ք ժամանակը չէ սկսելու նախապատրաստել օրենսդրական հենք դրա համար։ Դա պետք է լինի ազնիվ շահագրգռվածության դրսեւորում։ Պետք է պատրաստել օրենքներ, ներմուծել ընթացակարգեր...»,—նկատել է նա։
Նա շեշտել է, որ մշտապես եղել է վիզայի ազատականացման ռեժիմի ջատագով, քանի որ Հայաստանը համարում է եվրոպական ընդլայնված ընտանիքի մի մասը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017