ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 6 » Եթե ստվերի դեմ չպայքարենք, ապագա չունենք /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լավատես է կառավարության գործունեության վերաբերյալ/
12:07
Եթե ստվերի դեմ չպայքարենք, ապագա չունենք /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լավատես է կառավարության գործունեության վերաբերյալ/

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3–ին մասնակցել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը՝ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ եւ համատեղ պատասխանատվությամբ» խորագրով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկումը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ (ՀԲԸՄ) իր 110–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Վարչապետն այցելել է ՀԲԸՄ կենտրոնատեղիի շենք եւ մինչ հանդիպումը շրջայց կատարել այնտեղ տեղակայված «IDeA» հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ցանցի գրասենյակներում, ծանոթացել նրանց գործունեությանը եւ ծրագրերին, ողջունել ստեղծագործ նախաձեռնությունները եւ մաղթել հաջողություններ։
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110—ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ—տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է տարբեր հարցերի։
«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը։ Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում են այն երկրները, որոնք ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար։ Դրանց մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ։ Այդ իսկ պատճառով, առաջին խնդիրը՝ մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ աշխատող մարդու համար»,—ասել է նա եւ նշել, որ դա այդուհանդերձ բավարար չէ տնտեսությունն աշխուժացնելու համար։
«Գուցե դրա մեջ որոշակի ճշմարտություն լինի, սակայն մենք ակնհայտ հասկանում ենք, որ եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք։ Կարծում եմ, որ մեր առաջ դրված առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք հասարակության հետ հետադարձ կապ ստեղծել, եւ ազդակները, որ ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգեւորություն առաջացնեն»,—ասել է նա։
Հարցին, թե ինչ քայլեր են արվում արտագաղթի տեմպերը կասեցնելու համար, վարչապետը պատասխանել է, որ փորձելու են կյանքը Հայաստանում լավացնել, որ արտագաղթ չլինի։ «Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի ընդամենը»,—ասել է նա։
Հարցին, թե որն է երկրի բրենդավորման ծրագիրը, վարչապետը պատասխանել է՝ «ինտելեկտուալ Հայաստանը, եթե դա կարելի է բրենդավորում համարել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է իր երազած ընդդիմությունը, Կարեն Կարապետյանն ասել է, որ դա «ինտելեկտուալ ընդդիմությունն» է։
Վարչապետը նշել է, որ լավ կրթական համակարգը խիստ անհրաժեշտ է, վաղվա օրը գրագետ մարդու օր է, այդ իսկ պատճառով կրթությունը չափից ավելի կարեւոր է։ Նա նշել է, որ «10—30 տարի հետո»—ի Հայաստանը պատկերացնում է անկախ, ինտելեկտուալ, անվտանգ, արդար։ «Կրթական համակարգում, ես կարծում եմ, որ մենք բարեփոխումների անհրաժեշտություն ունենք։ Դա վերաբերում է նախակրթությանը, դպրոցին, բուհին։ Մենք, մասնավորապես, քննարկում ենք դպրոցում բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելը, որոշակի տարիքից՝ 6—րդ կամ 7—րդ դասարանից բիզնես կամ ֆինանսական դաստիարակում առարկան ներգրավելը»,—ասել է նա։
Մի շարք հարցերի թվում Կարեն Կարապետյանին հարց է ուղղվել այս տարվա հոկտեմբերի 28—ին «Հայաստանի Հանրապետություն» եւ «Նյու Յորք Թայմս» թերթերի հրապարկման մասին, երբ մի խումբ անվանի հայեր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով հայտարարություն էին տարածել, որ Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն են տեսնում՝ զարգացող, ժամանակից, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորություն։
Վարչապետը նշել է, որ կա այդ հնարավորությունը։ «Կարո՞ղ ենք, թե՞ ոչ, իհարկե կարող ենք, լինելո՞ւ է, թե՞ ոչ, լինելու է միանշանակ, մեր կառավարման օրո՞ք կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Ամենամեծ պոտենցիալը մարդկային կապիտալն է»,–ասել է նա եւ նշել, որ սփյուռք—Հայաստան—Արցախ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանն առանց սփյուռքի մասնակցության թեեւ կարող է գոյատեւել, ապրել, սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում, տասնապատկվում են, եւ ինչո՞ւ դրանք չօգտագործել։
 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017