ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 23

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ եւ 2017 թվականին մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ բարեկամներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։ Տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը եւ նախանշենք ապագայի անելիքները։
Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են։ Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ եւ նոր ծառայություններ։
Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը։ Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի եւ ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում։
Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը։ Գալիք տարվա եւ ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության եւ ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ։
Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի։ Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որեւէ նոր գործ իրականություն դառնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել եւ ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ ամփոփել եւ հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձեւավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները։ «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության եւ վերլուծության առումով։ Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի եւ Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ։ Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ եւ հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձեւավորվի համայնքի բյուջեն»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ՀՀ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 285 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024