ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 3 » Ժողովրդագրական ամփոփ ցուցանիշներ /Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ/
09:54
Ժողովրդագրական ամփոփ ցուցանիշներ /Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ/

«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրել է ժողովրդագրական տվյալներ։
«Մշտական բնակչության թվաքանակը հաշվվում է մեր երկրում բնական հավելաճի եւ միգրացիայի ազդեցությամբ։ Արդյունքում՝ Հայաստանում մշտական բնակվում է 2 մլն 986 հազար 500 մարդ։ Նախորդ տարվա համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 հազար 100 մարդով կամ 0.4 տոկոսով։ Այդ փոփոխությունը պայմանավորված է միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշով եւ բնական հավելաճով՝ ծնունդներ— մահացություն հարաբերակցությամբ։ Միգրացիայի մնացորդի ցուցանիշը կազմել է —24 հազար 600»,—ասել է Կարինե Կույումջյանը։
Ներկայացնելով սահմանահատման տվյալները՝ Կարինե Կույումջյանը նշել է, որ 2016 թվականին ընդհանուր ուղեւորաշրջանառությունը կազմել է 5 մլն 782 հազար։ Այս թվի մեջ մտնում են եւ մուտքերը, եւ ելքերը։ Դրանց հաշվեկշիռը կազմել է —48 հազար 170։ Այսինքն՝ այսքան ելք է գրանցվել։
«Քանի որ այդ շրջանառության մեջ եղել են մարդիկ, ովքեր երկքաղաքացիներ են, այսինքն՝ կարող էին Հայաստան մտնել այլ անձնագրով, բայց Հայաստանից դուրս գալ հայկական փաստաթղթով, հետեւաբար կատարվել է վերահաշվարկ։ Արդյունքում՝ ՀՀ փաստաթղթերով 2016 թվականին Հայաստան է եկել 769 հազար 19 մարդ, նույն թղթերով Հայաստանից դուրս է եկել 820 հազար 398 մարդ։ Հայաստանի փաստաթղթերով ուղեւորաշրջանառության հաշվեկշիռը կազմել է —51 հազար 79։ Ասել, որ այդքան մարդ դուրս է եկել եւ չի վերադարձել, ճիշտ չէ։ Կան կարճաժամկետ միգրանտներ, որոնք դեկտեմբերի 31—ին եղել են դրսում, բայց շատ հնարավոր է, որ հունվարին հետ են վերադարձել»,—հավելել է Կարինե Կույումջյանը։
Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա՝ 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 տոկոսով։
Նախորդ տարի նորածիններին ամենաշատ տրված անուններն են աղջիկներին՝ Մարիա, Նարե, Մանե, տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Ալեքս։
2016 թվականին, թեկուզ փոքր, բայց նվազել է նաեւ ծնված աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը՝ 112 տղա, 100 աղջիկ։ Նախորդ տարիներին 100 աղջկա հաշվով ծնված տղաների ցուցանիշը 113 է եղել։
2016 թվականին հանրապետությունում արձանագրվել է 688 մեռելածնության դեպք, այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ նվազել է 14 տոկոսով։
Հանրապետությունում 2016 թ. հունվար—դեկտեմբերին գրանցվել է 0—1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք։ Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 4 տոկոսով։ Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է 0—4 տարեկան երեխաների մահվան 411 դեպք։ Այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ նվազել է 5,5 տոկոսով։
Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում 2016 թվականի հունվար— դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 28 հազար 129 մահվան դեպք։ Այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ ավելացել է 0.9 տոկոսով։ Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ 1000 բնակչի հաշվով եղել է 13 մահ։
Կարինե Կույումջյանը նշել է, որ մեր երկրում ծնվածների եւ մահացածների տարբերությամբ որոշվում է բնակչության բնական հավելաճը, որը կազմել է 12 հազար 509։ Այսինքն՝ այդքանով ավելի ծնունդներ են գրանցվել, քան մահվան դեպքեր։
Հանրապետությունում 2016թ. հունվար—դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք։ 2015 թ. հունվար—դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով։
Նրա փոխանցմամբ, 2016թ. հունվար—դեկտեմբերին գրանցված ամուսնալուծության դեպքերը 2015թ. հունվար—դեկտեմբերի համեմատ նվազել են 0.6 տոկոսով եւ կազմել 3 հազար 648 դեպք։

Ո՞վ է ամենաշատը կացության կարգավիճակ ստացել

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին կացության կարգավիճակ են ստացել ընդամենը 5 949 օտարերկրացիներ, որոնցից՝ 4 017—ը ժամանակավոր, 1 329—ը՝ մշտական եւ 603—ը՝ հատուկ։ Ամենաշատ կացության կարգավիճակ ստացած անձինք Իրանի, Հնդկաստանի, ՌԴ—ի, Սիրիայի, ԱՄՆ—ի եւ Ուկրաինայի քաղաքացիներն են։
Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել Իրանի 1 հազար 143 քաղաքացի, որոնցից 934—ը ժամանակավոր, 89—ը մշտական, իսկ 120—ը հատուկ։
Հնդկաստանի քաղաքացիներից այդ կարգավիճակն են ստացել 1 հազար 86—ը, այդ թվում՝ 1 հազար 78—ը ժամանակավոր, 8—ը մշտական։
Մշտական կացության կարգավիճակ ստացած անձանցից ամենաշատը ՌԴ—ի քաղաքացիներն են՝ 626 հոգի։ 302 ռուսներ ստացել են ժամանակավոր, իսկ 17—ը՝ հատուկ կարգավիճակ։ Ընդհանուր առմամբ կացության կարգավիճակ է ստացել 945 ՌԴ քաղաքացի։
Ինչպես նաեւ կացության կարգավիճակ ստացած 484 սիրիացիներից 147—ը, 369 ամերիկացիներից 36—ը եւ 249 ուկրաինացիներից 105—ը ստացել են մշտական կացության կարգավիճակ։
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին ապաստանի հայցի մերժում ստացած անձանց թիվը կազմել է 41 մարդ, այդ թվում՝ 16—ն Իրաքի, իսկ 13—ն Իրանի քաղաքացիություն ունեցող անձինք են եղել։
Ապաստանի մերժում են ստացել նաեւ Աֆղանստանի՝ 2, Բենինի՝ 1, Թուրքիայի՝ 2, Սիրիայի՝ 2 եւ Ուկրաինայի 2 քաղաքացիներ, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող 3 անձ։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017