ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 19:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 1 » Կարեն Կարապետյանն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
10:15
Կարեն Կարապետյանն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ–ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին եւ ծրագրերին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը եւ նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային եւ այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ առումով, վարչապետը կարեւորել է փորձի փոխանակումը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան–ԵՄ փոխգործակցությանը, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Դիտումներ: 19 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017