ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 08:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 24 » Մեծ ճանապարհի սկիզբը /Անկախության հռչակագրի բնօրինակը ՀՀ պատմության թանգարանում է/
13:01
Մեծ ճանապարհի սկիզբը /Անկախության հռչակագրի բնօրինակը ՀՀ պատմության թանգարանում է/

Քսաներկու տարի առաջ՝ օգոստոսի 23—ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ—ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24—ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12—րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։
Հայաստանի պատմության թանգարանում պահվող ՀՀ անկախության հռչակագրի բնօրինակը երկրի նորագույն պատմության մասին վկայող լավագույն ցուցանմուշներից է։ 
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, 1996 թվականին, երբ նախատեսվում էր «Երեք հանրապետությունները» խորագիրը կրող ցուցահանդեսը, թանգարանին է տրամադրվել հռչակագիրը եւ գրիչը, որով այն ստորագրել էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը։ «Այդ օրից ի վեր մեր սրահում ցուցադրում ենք երրորդ հանրապետության մասին մեր լավագույն նյութերից մեկը, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ, քանի որ այն մեծ արժեք ներկայացնող բնօրինակն է»,–ասել է Գալստյանը։
Հայաստանի անկախության հռչակագիրը ընթերցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1—ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Մոտ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21—ին երկրում հանրաքվե անցկացվեց՝ Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հաստատելու մասին։ Անկախությանը կողմ քվեարկեց Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսը։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024