ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 20.11.2017, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 28 » Նոր գաղափարների սկիզբ /Պապի այցը կամրապնդի մեր ոգին, հավատը/
11:43
Նոր գաղափարների սկիզբ /Պապի այցը կամրապնդի մեր ոգին, հավատը/

Հանրապետության հրապարակում հունիսի 25—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը եւ խաղաղության աղոթքին մասնակցողների թիվը մեծ էր։ Միջոցառմանը ներկա անձինք «ՀՀ»—ի հետ զրույցում խոսեցին իրենց տպավորությունների մասին։
«Այն ինչ ակնկալում էի, ստացա։ Ես տեսա մի մարդու, որ Աստված է հագած. Աստծո զգեստն է հագած,—ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանը։–Հեշտ է մտածել, որ Հռոմի պապը միայն այցելել է. դա լոկ այցելություն չէ։ Դա նոր դարաշրջանի սկիզբ է մեր ժողովրդի համար։ Միլիարդից ավելի հավատացյալ ունեցող եկեղեցու հովվապետը այսօր մեր հողի վրա է։ Դա վստահաբար մեր մեջ ամրացնելու է ոգին, հավատը։ Ինձ ապշեցրեց եւ արցունքները աչքերիցս գնում էին, երբ նախագահի նստավայրում պապն իր ելույթը սկսեց Եղիշե Չարենցի խոսքերով»։ Մ. Տեր—Գուլանյանն ասաց, որ մենք հարյուր մեկ տարի հենց այդ օրվան էինք սպասել. «Հռոմի պապի հռչակելը, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է, աշխարհի հայացքը փոխեց, եւ պատահական չէ, որ Գերմանիան ճանաչեց այդ ձեւով, եւ այլ շատ երկրներ եւս կճանաչեն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը տեսնում է, որ այս մարդը ճշմարտությունն է ասում։ Նա ասում է այն, ինչ բոլորը գիտեին, բայց բարձրաձայն չէին ասում։ Ինքը հնչեցնում է ճշմարտությունն Աստծո աղոթքով նաեւ, ուստի նրա խոսքը տեղ է հասնում»։
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին էլ նշեց, որ պապի այցը նոր մտքերի, նոր գաղափարների սկիզբն է. «Սա տալիս է միասնություն, համերաշխություն, խաղաղություն, հասկացողություն։ Այս բոլոր գաղափարները գալիս են միասնաբար եւ հասնում մեզ պապի միջոցով։ Մի մեծ անձ է նա, որ Աստծո հետ է խոսում, գիտի աստվածային գործերը եւ դրանց վերաբերյալ հուշում է մեզ, որ կարողանանք ճիշտ ապրել, ճիշտ ճանապարհ գտնել։ Անձամբ ինձ համար սա հրաշք է։ Ես այնքան երջանիկ եմ, որ այսպիսի լավ բաներ եմ տեսնում։ Ես նրա հետ այսօր մոտիկից շփվել եմ։ Ձեռքը համբուրել եմ եւ այնքան թեթեւացած եմ զգում։ Նվիրել եմ իմ լավագույն գրքերից մեկը, եւ ինքը բարի ժպիտով ընդունել է դա, ինչն ինձ համար մեծ ուրախություն էր»։
Նյու Ջերսիից Հայաստան ժամանած Ջո Բերբերյանը եւ իր կինը՝ Անի Բերբերյանը, եւս տպավորված էին պապի այցից։ Ջո Բերբերյանը նշեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում. «Առաջին անգամ 2004—ին եկա Հայաստան, իսկ կինս արդեն երեք—չորս անգամ եկել է»։ Նա նշեց, որ ծրագրել էին Հայաստան գալ սեպտեմբերին, սակայն պապի այցը փոխեց նրանց ծրագրերը, եւ նրա շնորհիվ հնարավորություն կունենան վայելելու ամառային Հայաստանը։ «Հայաստանն այժմ հրաշալի է։ Անցյալ անգամ՝ տասներկու տարի առաջ երբ եկանք, կրկին գեղեցիկ էր, սակայն այժմ թվում է, թե Եվրոպայում ես։ Մարդիկ էլ հիանալի են։ Սա Հայաստանն է՝ իմ տունը, իմ երկիրը։ Ծնողներս շատ հաճախ են գալիս Հայաստան, տարին մեկ—երկու անգամ, սակայն մեզ համար փոփոխությունը զգալի է»,—ասաց Ջո Բերբերյանը։
«Եթե ես հանդիպեի պապին եւ նրա հետ խոսելու հնարավորություն ունենայի, իմ երախտագիտությունը կհայտնեի նրան Հայաստան գալու համար։ Այնքան կարեւոր է իր աջակցությունը, սերը։ Ես այնքան շնորհակալ եմ նրան, այնպես եմ հարգում եւ հպարտանում նրանով, որ նա ցեղասպանության մասին բարձրաձայնեց, դա մեզ այնպիսի մի բան տվեց, որ երբեք չենք ունեցել»,—ասաց Անի Բերբերյանը։ 
«Ինձ մոտ նորության զգացողություն է։ Այնպիսի մի զգացողություն, որ հարյուր տարին մեկ է լինում կամ ընդհանրապես չի լինում»,—ասաց Դուլյան, որ առաջին օրն էր, ինչ եկել էր Հայաստան եւ Հանրապետության հրապարակում մասնակցում էր միջոցառմանը։ «Ես Ռուսաստանում եմ բնակվում, այստեղ որպես զբոսաշրջիկ եմ եկել»,—նշեց նա։ Դուլյան կարծում է, որ պապից նախեւառաջ անհրաժեշտ է սովորել բարություն, հանդուրժողականություն։
Աբովյանից ժամանած Արմինեն նկատեց, որ պապ Ֆրանցիսկոսի գալստյան հետ կապված հայ ժողովուրդը կարծես վերածնունդ է ապրում։ Նա նախօրոք հետաքրքրվել եւ ուսումնասիրել էր Հռոմի 266—րդ պապի կյանքի կանոնները։ «Այդ ամենն ուսումնասիրելով հասկանում ես, թե որքան բարի, կարեկից, համեստ, պատրաստակամ եւ առաջադեմ մարդ է պապը»։ 
Արմինեին հատկապես դուր է եկել համացանցի մասին պապի արտահայտած կարծիքը. «Ի տարբերություն շատ շատերի, նա համացանցը համարում է Աստծո պարգեւ»։ Արմինեն կարծում է, որ ճշմարիտ քրիստոնյան պետք է ընդօրինակի Ֆրանցիսկոս պապին։ «Ֆրանցիսկոս Պապն ասում է՝ երբեք չպետք է գերագնահատել սեփական անձը, եւ ես համաձայն եմ նրա հետ»,—ասաց նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 58 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017