ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 16.05.2024, 17:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 20 21 22 23 24 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար դր. Օլավ Թվեյթի գլխավորությամբ։ Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ԵՀԽ—ում համանախագահության առիթով։
Սերժ Սարգսյանը կարեւորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար։ Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռեւս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Հանրապետության նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատեւ բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարեւոր կենտրոն։ Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, նախագահի խոսքով, եկեղեցին եւ պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հարատեւության ու բարօրության։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ—ի կողմից հյուրընկալված «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով։ Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաեւ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ երեւանյան ժողովը, որին մասնակցում է պարոն Այալան, հաջող ընթացք է ունեցել։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ողջ աշխարհում սոցիալիստական եւ սոցիալ—դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին միավորող Սոցինտերնի գործունեությունը, որի հռչակած քաղաքական արժեքներն են՝ ազատությունը, արդարությունը եւ համերաշխությունը։ Նախագահն ընդգծել է, որ այդ արժեքները հայերի համար մշտապես կարեւոր են եղել։
Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել ժողովի շրջանակներում կայացած քննարկումների մասին։ Հակիրճ ներկայացնելով սոցիալ—դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց Սոցինտերնի գործունեությունը, որը համախմբում է բոլոր մայրցամաքներից 152 անդամ կուսակցությունների եւ բազմաթիվ կազմակերպությունների, Լուիս Այալան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Սոցինտերնի անդամ ՀՅԴ—ի միջոցով տարեցտարի ամրապնդվում է։ Նա նշել է, որ կառույցն իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ—ին՝ ՀՀ—ում սահմանադրական բարեփոխումների իրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ հունիսի 5—8—ը Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին։ Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը։
Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայացել է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով։ Որպես «Միդեմ—2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել եւ մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով եւ խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը՝ հողը, օդը, ջուրը եւ կրակը։
Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված էր նաեւ վիզուալ առումով։ Ողջ քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները՝ «Հայաստան—պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։
Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել էր, եւ դադարեցվել էր երթեւեկությունը։ Կաննի ամենահայտնի եւ պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմի» բացման երեկոն, որտեղ հանդես են եկել «Կատուներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ—ում նրա նախագահության ամբողջ ընթացքում սերբական առաջնայնությունների իրականացման գործում։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել եւ խորացնել։
Հանրապետության նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաեւ հայ—սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ զարգացման հեռանկարները։
Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին եւ ընդգծել, որ ապրիլի 24—ին նրա ներկայությունը Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ոչ միայն հայ—սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաեւ Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ։
Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երեւանում եւ Բելգրադում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել սահմանադրության ոլորտին առնչվող հիմնախնդիրների շուրջ։ Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը նաեւ օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ եւ հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարեւոր է։
Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—չեխական միջպետական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են։ Ըստ նախագահի, իրավական ոլորտում եւս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա։
Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ—ի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, եւ Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը։
Պավել Ռիխետսկին ՀՀ նախագահին ներկայացրել է դեռե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, հարկային եւ մաքսային քաղաքականության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ—գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, տեղեկացրել է, որ չկա ծախսային որեւէ ծրագիր, որի կատարման համար պատասխանատու պետական մարմինը ստանձնած լինի պարտավորություն, եւ դրա դիմաց վճարները կատարված չլինեն ժամանակին եւ ամբողջ ծավալով։
Պարոն Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծախսերը կազմել են շուրջ 3.7 մլրդ դրամ՝ նախատեսված 3.9 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, նախարարությունն արձանագրել է 95 տոկոս կատարողական։ Ըստ նրա՝ նախարարությունն իրականացրել է 21 ծրագիր, որի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել են նաեւ լրացուցիչ հատկացումներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմամբ, բյուջեի ծախսային ծրագրերի իրականացման տեսակետից որոշակի առանձնահատկություն ունի այն առումով, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 276 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարեւորել բարձրաստիճան փոխայցելությունները։ Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ապրիլի 24—ին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր նախագահի եւ խորհրդարանի նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսեւորում եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու եւ հիշատակելու են այդ փաստը։
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձեւավորված հայ—կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ այդ պատմությունը հայտնի է լավ էջերով։ ՀՀ նախագահը եւ Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարեւորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել եւ համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ամուր հիմքերի եւ փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը։ Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երեւանում է գտնվում խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ կարեւորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երեւանյան նիստը, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ—ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարեւոր բաղկացուցիչներից է։
Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարեւորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ եւ այլն։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ—ռուսական համագործակցության ներկայիս ընթացքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակների հանձնման արարողությանն իր ելույթում ասաց.
«Հարգելի՛ մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու եւ շփվելու այս հնարավորության համար։
Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար։ Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել եւ գնահատվել են։ Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին։ Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում։
Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային։
Նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմսի»՝ Հայաստանում գործունեություն ծավալելու եւ հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների եւ ծրագրերի ներառման համար։ Հանրապետության նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաեւ «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր։
Հանրապետության նախագահը տարբեր բնագավառներում հայ—ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարեւորել է Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը։
Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար եւ ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար եւս կարող են հետաքրքիր լինել։
Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմսի» գործունեությունն ընդլայնվում է եւ ընդգծել է, որ իր ղեկավ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա,
Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին՝ «Արեւելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
«Արեւելյան գործընկերության» մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջեւ շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձեւաչափ։ Այս ընթացքում ԵՄ հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։
Հարգելի՛ գործընկերներ,
Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում։ Հայտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ։
Քննարկվել են հայ—շվեդական երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հարցեր։
Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության եւ ԵՄ միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ։
ՀՀ նախագահը եւ Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարեւոր տեղ են վերապահել առեւտրատնտեսական կապերին եւ ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու եւ խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը։
Սերժ Սարգսյանը եւ Ստեֆան Լյովենը հայ—շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարեւորել են Երեւանում եւ Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երեւան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024