ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 19:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Պաշտոնական
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 38 39 »

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել եւ հարստացել է հայ—գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրերով։
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Հայաստանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին։ Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարեւորել է ԵՄ—ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը։
Անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին։ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ։
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ—լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան եւ ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարեւորությունը։ Սերժ Սարգսյանը եւ Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը Լատվիայի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է։ Ըստ նրա, այսօր ԵՄ—ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաեւ տնտեսական ոլորտում։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման եւ երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ։
Նախագահներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման եւ արդյունավետ գործունեության համար։ Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման համար։
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաեւ վերջին շրջանում հայ—ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեության մասին։ ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարեւոր այս միջոցառման շրջանակներում։
Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները։ Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը եւ ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն։ Պարզ է նաեւ, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում։ Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձեւավորեց եվրոպական տարածքի հետ եւ ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը։
Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Նիդերլանդների Թագավորության ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի վան Բոմելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդարանականներին եւ հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաեւ հայ—նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Նշելով, որ չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 23 տարվա պատմություն ունեն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ եւ նիդերլանդացի ժողովուրդների բարեկամությունը պատմական խորը արմատներ ունի։
Հանրապետության նախագահը նշել է, որ Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում նաեւ՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել, եւ Հայաստանը շահագրգռված է Նիդերլանդների հետ բարեկամությունը խորացնել եւ ամրապնդել։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրին Նիդերլանդների ցուցաբերած տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում անցկացվող հիշատակի միջոցառումներին, դրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9—ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ—եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։ Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը եւ արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաեւ հայ—եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ։
Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները եւ համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր։ Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, եւ նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին, նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների։ Հայաստանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ։
Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության եւ ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է։ Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Մեծ հաղթանակի 70—ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը։
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է ծառայում մեր ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի խորացման եւ մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության համար։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում եւ պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ նախօրեին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։ Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս եւ Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգեւորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի մայր տաճարում
 

Հարգելի՛ փոխնախագահ Բայդեն,
Վերապատվելի՛ դոկտոր Քեթրին Սքորի,
Պատվելի՛ դոկտոր Օլավ Ֆիքսե Թվեյթ,
Ձե՛րդ Սրբություն կաթողիկոս Ամենայն հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը։ 
Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին։
Հանրապետության նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով եւ պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է նաեւ ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ Արեւելյան ափի կենտրոնական կոմիտեի եւ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի եւ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մի շարք այլ անդամներ։
Զրուցակիցները քննարկել են հայ—ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը։
Հանրապետության նախագահի խոսքով, նաեւ սենատորներ Միտչ Մըքոնելի եւ Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք եւ հոգածություն ցուցաբերելու համար։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ։ Հայաստանը եւ ԱՄՆ—ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում։
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26—28—ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաեւ աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը։
Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով։ Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ նախագահը զրուցել է նաեւ նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը։
Նախատեսվում է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման խնդիրները։
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշել է, որ ներկայացված նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առկա խնդիրները։ Զեկուցողը տեղեկացրել է, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024