ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 22 » Փոխադարձ հարգանքի եւ բարեկամության հերթական քայլը /Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան/
14:48
Փոխադարձ հարգանքի եւ բարեկամության հերթական քայլը /Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է հանրապետության նախագահը։ 
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ։
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հայ ժողովրդի կողմից սպասված եւ ցանկալի հյուր եք, եւ մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի եւ շունչ կհաղորդի մեր համագործակցությանը։ Հայ—իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, եւ հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձեւավորեցինք միջպետական հարաբերություններ։ Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնեն մեր հարաբերությունները։ 
Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար։
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել։ Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգեւոր առաջնորդին։ Բարով եք եկել Հայաստան»,—ասել է ՀՀ նախագահը։ 
«Մեծարգո՛ նախագահ, անչափ շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն եւ Երեւան մայրաքաղաք։ Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր եւ ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել։ Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միեւնույն մշակույթին եւ քաղաքակրթությանը։ Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ եւ բարեկամական»,—նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
 

 

Դիտումներ: 32 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017