ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 20.11.2017, 15:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 28 » Շարունակական ջանքեր՝ կայունության համար /ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստանում է /
11:43
Շարունակական ջանքեր՝ կայունության համար /ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստանում է /

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման այցերի պարբերականությունը, որոնք, նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա։ Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաեւ տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին։
Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաեւ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները։ Նշելով, որ նա թեեւ Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցերի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով, տիկին Բրինքը համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը եւ տարածաշրջանի բարօրությանը։ Այդ համատեքստում նա ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջերս Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով եւ հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի հեռանկարի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետով։ Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան—Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ իրագործվող քայլերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։
Բարձրաստիճան հյուրին ընդունել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 26 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017