ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 19:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Սիրիայի ընդդիմությունը հայերին չի սպառնացել /«Ազատ բանակը» դա համարում է քարոզչական սադրանք/
10:39
Սիրիայի ընդդիմությունը հայերին չի սպառնացել /«Ազատ բանակը» դա համարում է քարոզչական սադրանք/

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Համայի թաղամասերում եւ մոտակա գյուղերում։ Տեղի բնակիչների հետ համագործակցության շնորհիվ՝ կառավարական ուժերին հաջողվել է ձերբակալել տասնյակ զինյալների, ոչնչացնել նրանց զինապահոցները։ 
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հետապնդումները եւ բախումները շարունակվում են նաեւ Հալեպի թաղամասերում։ Հալեպի ալ Իզաա թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերը, նրանցից շատերը ձերբակալվել են։ Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել Կուստուլ Հարամի եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասերում, նաեւ կանխվել է զինված խմբավորման մուտքը Հալեպի ալ Միդան թաղամաս։ Զինյալների խումբ է հայտնաբերվել Շեյխ Խադար թաղամասի դպրոցում եւ ձերբակալվել։
Զինված բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Ադնան, Մարաա, ալ Աթարիբ գյուղերում։ Զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերով լի 40 մեքենաներ։ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղաքաղաքում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 200—ը վիրավորվել են։
Երեկ համացանցում տարածվել էր հայտարարություն, թե Սիրիայի «Հեղափոխության գերագույն խորհուրդ» կոչված կառույցը սպառնում է սիրիահայ համայնքին՝ Բաշար ալ Ասադի իշխանությանը պաշտպանելու համար։
Ավելի ուշ Սիրիայի ընդդիմադիր «Ազատ բանակի» զինվորական խորհրդի նախագահ Մուստաֆա ալ Շեյխը հերքել է սիրիահայերի դեմ «Ազատ բանակի» սպառնալից հայտարարությունների հրապարակման մասին լուրերը։
«Ալ Արաբիա» հեռուստաընկերության երթերում արված հայտարարության մեջ Մուստաֆա Շեյխն ընդգծել է, որ հայերը Սիրիայում ապրում են տասնամյակներ, եւ այդ ժամանակաշրջանում հայերի հետ որեւէ խնդիր չի առաջացել։ «Սիրիայում ժողովուրդը հայերի, քրիստոնյաների եւ այլ համայնքների հետ ոչ մի խնդիր չունի»,–ասել է Շեյխը։
Նա նշել է, որ ոչ հիմա, ոչ էլ ապագայում ապստամբ ուժերը մտադրություն չունեն հարձակում գործել հայերի դեմ՝ իրենց անունից տարածված հայտարարությունը համարելով հակառակորդների սադրանք։ Այս մասին տեղեկացրել է«Ռադիո Սեւանի» լրատվական բաժանմունքը։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ հարեւան Լիբանանի վրա, որտեղ վերջին շրջանում բավականին սրվել է իրավիճակը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակից ալեվիների եւ սուննիների միջեւ։ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին հաստատել է, որ այժմ զինված բախումներ են տեղ ունենում Լիբանանի հյուսիսում, Աքքարում զենքի մաքսանենգման դեպքեր են արձանագրվում։ Բացի այդ, զինյալները Լիբանանից մուտք են գործում Սիրիա։ Բագրատունին հույս է հայտնել, որ Հյուսիսային Լիբանանում իրավիճակը կվերահսկի բանակը, որն էլ վերջնական լուծում կտա այդ բախումներին։
Հայազգի օրենսդիրը կանխատեսելի է համարել սիրիական իրադարձությունների ազդեցության տարածումը ոչ միայն Լիբանանում, այլեւ Հորդանանում եւ հարեւան այլ երկրներում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է տասնմեկ, վիրավորվել 80 մարդ։
Երեկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին, կոչ անելով ժողովրդին, քաղաքական կուսակցություններին միասնաբար դեմ դուրս գալ ահաբեկչությանը, հայտարարել է, որ «միջազգային ուժերի՝ Սիրիայից հետո հաջորդ թիրախը էթնիկ եւ կրոնական հիմքով Թուրքիայի նախագիծն է լինելու»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով CNNTurk—ը, Համզաչեբին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանից պահանջել է պարզաբանումներ տալ պատգամավորներին՝ իր կողմից բարձրացված խնդրի առնչությամբ։ Նկատի ունենալով Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին, Համզաչեբին հայտարարել է. «Քաղաքական կուսակցությունները պետք է միահամուռ կերպով դատապարտեն ահաբեկչության վրա հույս դրածներին եւ պաշտպանեն Սիրիայի ունիտար կառուցվածքն ու տարածքային ամբողջականությունը»։
Թուրքիայում երկյուղում են, որ Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջանները սիրիացի քրդերի վերահսկողության տակ անցնելուց հետո հնարավոր է քրդական ինքնավարություն ստեղծվի։ hhpress.am


Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 394 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024